Բացել գլխավոր ցանկը

Աստղիկ (Ամպեր Գանթարճյան)

հայ դերասան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղիկ (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գանթարճյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Աստղիկ (Ամպեր Սահակի Գանթարճյան, 1852, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - մայիսի 18, 1884(1884-05-18), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ դերասանուհի։

Աստղիկ
Ծնվել է1852
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 18, 1884(1884-05-18)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլիսւմ։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, ապա սովորել ֆրանսիական դպրոցում։ Բեմական ասպարեզ մտել է 1870-ականների սկզբներին, Հակոբ Վարդովյանի քաջալերանքով։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1870-1871 թթ. թատերաշրջանում, Մոլիերի «Պարոն Բուրսոնյագ» պիեսում կատարելով Նիրինի դերը։ Այնուհետև աչքի է ընկել այլ դերերով։ Իր բեմական կարողությունները լիովին դրսևորել է հաջորդ դարաշրջանում՝ Պ.Մաղաքյանի խմբում։ Օրթագյուղի այդ թատրոնում խաղացել է գերազանցապես արևմտաեվրոպական մելոդրամաներում։ 1875 թ. նորից է միացել Վարդովյանին։ 1879 թ. իր փոքր քրոջ՝ Սիրանույշի և Պետրոս Ադամյանի հետ եկել է Կովկաս՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի հրավերով։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև 1881 թ. գարունը խաղացել է Թիֆլիսի թատրոնում, կատարելով կարևոր բազմաթիվ դերեր, որոնցից հիշատակության արժանի են՝ Պորցիա (Ու.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Կուկուշկինա («Եկամտավոր պաշտոն»), Կատարին Հովարտ (համանուն պիեսում) և այլն։ 1882 թ. վերադարձել է ծննդավայր, մասնակցել Ս.Պենկլյանի օպերետային խմբի ներկայացումներին՝ Իզմիրում, Հունաստանում, մեծ հաջողությամբ կատարելով կոնտրալտո դերեր, ինչպես՝ տիկին Լանժ (Շ.Լեկոկի «Մադամ Անգո»), Օրոր (Շ.Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլա»), Պարիս (Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») և այլն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 120-121 

ՀղումներԽմբագրել