Ֆրիդրիխ Գոտլիբ Կլոպշտոք (գերմ.՝ Friedrich Gottlieb Klopstock, հուլիսի 2, 1724(1724-07-02)[1][2][3][…], Կվեդլինբուրգ, Գերմանիա[1][4][3][…] - մարտի 14, 1803(1803-03-14)[1][2][5][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][6], գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ։ Գրել է «Մեսսիադա» (1751-1773) կրոնա-էպիկական պոեմը, «Ադամի մահը» (1757), «Սողոմոն» (1764), «Դավիթ» (1772) բիբլիական թեմաներով ողբերգությունները, «Գերմանի ճակատամարտը» (1769), «Գերմանը և իշխանները» (1784), «Գերմանի մահը» (1787) եռերգությունը՝ Գերմանիայի հերոսական անցյալի մասին։

Ֆրիդրիխ Կլոպշտոք
գերմ.՝ Friedrich Gottlieb Klopstock
Klopstock (Juel).jpg
Ծնվել էհուլիսի 2, 1724(1724-07-02)[1][2][3][…]
ԾննդավայրԿվեդլինբուրգ, Գերմանիա[1][4][3][…]
Վախճանվել էմարտի 14, 1803(1803-03-14)[1][2][5][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՀամբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][6]
ԳերեզմանOttensen[7]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, գրող, լեզվաբան և in-home tutor
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան, Լայպցիգի համալսարան և Պֆորտայի ցամաքային դպրոց
ԺանրերՀեկզամետր և պիես
Գրական ուղղություններՍենտիմենտալիզմ և Հողմ և ճնշում
Ուշագրավ աշխատանքներՄեսսիադա, Ադամի մահը և Die Frühlingsfeier?
ԱնդամակցությունEmkendorfer Kreis? և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8]
ԱմուսինՄարգարետա Կլոպշտոք[3] և Johanna Elisabeth Dimpfel, verh. von Winthem?[3][6]
Изображение автографа
Commons-logo.svg Friedrich Gottlieb Klopstock Վիքիպահեստում

Կլոպշտոքի պոեզիան նպաստել է, որ նրան հաջորդած գերմանացի բանաստեղծները վերջ տան ֆրանսիական նմուշօրինակներին հետևելուն, ազատագրվեն ալեքսանդրյան բանաստեղծության կաղապարներից և իրենց ստեղծագործությունների նյութը քաղեն ազգային ակունքներից ու իրականությունից[9]։ Նա հարստացրել է գերմանական պոեզիայի բառապաշարը, բանաստեղծության նյութ դարձրել նաև առօրեականը և այս առումով նույնպես բազմաթիվ հետևորդներ է ունեցել[10]։ Նրա հուզական, ոգեշունչ ոճը նույնպես զգալի ազդեցություն է գործել XIX—XX դարերի գերմանական պոեզիայի վրա, նպաստել Շիլլերի և Գյոթեի գլխավորությամբ «Գրոհ և փոթորիկ» հանրահայտ գրական շարժման ձևավորմանը[11][12]։ 800-ամյա այն կաղնին, որի շուքի ներքո Կլոպշտոքը երկար ժամեր է անցկացրել Դանիայում ապրած տարիներին, նշանավոր բանաստեղծի պատվին կոչվում է Կլոպշտոքի կաղնի[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Redlich C. C. Klopstock, Friedrich Gottlieb (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1882. — Vol. 16. — S. 211–226.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 А. К. Клопшток, Фридрих Готлиб (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 419—420.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Клопшток Фридрих Готлиб // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 group of authors Klopstock, Gottlieb Friedrich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 15. — P. 847.
  7. Find A Grave — 1996.
  8. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  9. |wstitle=Klopstock, Friedrich Gottlieb}}
  10. |wstitle=Klopstock, Friedrich Gottlieb|year=1905}}
  11. Клопшток / Ерохин А. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  12.   «Klopstock, Friedrich Gottlieb»։ Collier's New Encyclopedia։ 1921 
  13. «Danish Tree Register»։ dendron.dk 

ԳրականությունԽմբագրել

  • Carl Friedrich Cramer, Klopstock, Er und über ihn (1780–1792)
  • J.G. Gruber, Klopstocks Leben (1832)
  • R. Hamel, Klopstock-Studien (1879–1880)
  • F. Muncker, F. G. Klopstock, the most authoritative biography, (1888)
  • E. Bailly, Étude sur la vie et les œuvres de Klopstock (Paris, 1888)

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484