Սամուիլ Սամոսուդ
Սամուիլ Աբրամովիչ Սամոսուդ (ռուս.՝ Самуил Абрамович Самосуд, մայիսի 2 (14), 1884, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 6, 1964[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937)։
Սամուիլ Սամոսուդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 2 (14), 1884 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 6, 1964[1][2][3] (80 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1906 թվականին ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, ապա սովորել Հանուշ Վիհանի (Պրահա) ու Պաբլո Կասալսի մոտ և «Սխոլա կանտոր»-ում (Փարիզ)։ 1917-1919 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։
Իրականացրել է Շոստակովիչի «Քիթ» (1930), «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» (1934), Ձերժինսկու «Խաղաղ Դոն» (1935) և այլ օպերաների առաջին բեմադրությունները։ 1936-1943 թվականներին՝ Մեծ թատրոնի, 1943-1950 թվականներին՝ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երսժշտական թատրոնի (Մոսկվա) գլխավոր դիրիժոր։
Հիմնական աշխատանքներն են՝ Ձերժինսկու «Հերկած խոպան» (1937), Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» (1937, բեմադրված նոր խմբով) և «Իվան Սուսանին» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (1946, Լենինգրադի Փոքր օպերային թատրոն, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Կաբալևսկու «Տարասի ընտանիքը» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952)։
Հիմնել և ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը (1953-1957]), Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության օպերային-սիմֆոնիկ նվագախումբը (1957 թվականից)։
Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Самосуд Самуил Абрамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Discogs — 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 160)։ |