Սամարիա (կիրճ)
Սամարիա կիրճ (հուն․՝ Φαράγγι της Σαμαριάς), նաև «Սամարիա» ազգային պարկ[1], Եվրոպայի խոշորագույն կիրճն է, տեղակայված է Կրետեի հարավ-արևմտյան մասում գտնվող Լեֆկա Օրի լեռներում։ Կրետեի առավել հայտնի տեսարժան վայրերից է։ Կիրճի երկարությունը մոտավորապես 13 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 3․5-ից 300 մետրի սահմաններում։ Եվս 3 կմ պետք է քայլեր կամ էլ ավտոբուսով հնարավոր է հասնել Այա-Ռումելի գյուղին, Կիրճից դուրս գալուց հետո ։
Սամարիա (կիրճ) | |
Տեսակ | Ազգային պարկ |
Երկիր | Հունաստան |
Աշխարհագրական տեղադրաում | Կրետե |
Սեփականատեր | Samaria National Park?, Սֆակիա և Ethnikos Drymos Samarias - Farangi Trypitis - Psilafi - Koustogerako? |
Անդամակցություն | Մարդը և կենսոլորտը |
Անվանումը ստացել է 14-րդ դարի բյուզանդական Մարիա Աստվածածին եկեղեցուց։ Եկեղեցին գտնվում է փոքր-ինչ ներքև նախկին Սամարիա գյուղից։
Պատմություն
խմբագրելԿիրճի բնակեցումը տեղի է ունեցել վաղ ժամանակներից սկսած։ Այստեղ գտնվել են տաճարների փլատակներ, որոնք նվիրված էին, ենթադրաբար Ապոլլոնին և Արտեմիսային։ Ք․ա․ 6-րդ դարում կիրճի վերջնամասում կառուցվել է Տարա (Τάρρα) քաղաքը։ Այն այնքան էլ մեծ չէր, սակայն ինքնավար էր և հայտնի, հատում էր իր դրամները։ Դրամների վրա պատկերված էին մի կողմից վայրի այծի գլուխ, իսկ մյուս կողմից մեղու։ Առվակը, որը հոսում է կիրճի երկայնքով, անվանվում էր Թարեոս և հավանաբար կիրճն էլ ուներ նույն անվանումը։ Թարա քաղաքի մոտ գտնվող կիրճի վերաբերյալ հիշատակել են Դիոդորոս Սիցիլիացին, Պլինիոս Ավագը և ուրիշներ։ Քաղաքը իր ծաղկման է հասել հռոմեական գերակայության ժամանակաշրջանում։
Օսմանայն կայսրության ժամանակաշրջանում կիրճում կոտորածներից էին փրկվում Սֆակիայի և հարակից շրջանների բնակիչները։ Ծանր մարտերում սֆակիացիները պահպանում էին կիրճը թուքերի ներխուժումներից։
Մետակսասի դիկտատուրայի ժամանակ (1935-1940 թվականներ) այս հատվածներում ապաստան է գտել գեներալ Էմմանուել Մանդակասը և նրա կողմնակիցները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրճով դեպի Եգիպտոս արտագաղթեց հունական կառավարությունը։ Գերմանական օկուպացիայի ժամանակ այստեղ էր տեղակայվել Դիմադրության շարժման ճամբարը։ 1942 և 1943 թվականներին կիրճում աշխատում էր գերմանացի հնէաբանների արշավախումբը, որոնք առաջին անգամ անցկացրեցին կիրճի ֆլորայի և ֆաունայի սիստեմատիկ հետազոտություններ, նկարեցին առաջին ֆիլմը կիրճի և նրանում ապրող վայրի կենդանիների վերաբերյալ։
Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ կիրճում թաքնվում էին ձախակողմյան ապստամբները, մինչև 1948 թվականի հունիս, երբ գյուղերից մեկում նրանք շրջապատվեցին զինվորականների և ոստիկանների կողմից, և ծանր մարտից հետո սպանվեցին։ Այստեղ ավարտվել է քաղաքացիական պատերազմը Կրետե կղզու վրա։
1962 թվականին կիրճը ստացել է Ազգային պարկի կարգավիճակ։ Այդ ժամանակ էլ Սամարիա գյուղի բնակիչներին տեղահանել են։ Արգելոցը զբաղեցնում է 4850 հեկտար տարածք։ Կիրճի ավարտին, ծովի ափին մոտ է գտնվում Այա-Ռումելիա գյուղը։
Ազգային պարկ
խմբագրելՖլորա և ֆաունա
խմբագրելԱրգելոցի ստեղծման նպատակն էր պահպանել Լեֆկա Օրի յուրահատուկ բնությունը և հատկապես կրետյան էնդեմիկ կրի-կրի լեռնային այծի տեսակը։ Բացի կրի-կրիյից կիրճում են ապրում նաև այլ էնդեմիկ կենդանիների և թռչունների տեսակներ։ Դրանք են՝ վայրի կատուն (ներկայուս բավաան հազվագյուտ է հանդիպում), արծիվենրի մի շարք տեսակներ, կզաքիսները, գորշուկները։
Բույսերի շրջանում էլ հանդիպում են էնդեմիկ տեսակներ։ Դրանցից է օրինակ կրետյան նոճին։ Այստեղ կան նաև սոճիներ, սոսիներ, կաղնի քարային, թղկի կրետյան և այլ բույսերի տեսակներ։
Զբոսաշրջություն
խմբագրել1931 թվականից սկսած Խանիա քաղաքի հունական ալպինիստական հասարակության մասնճյուղը կազմակերպում է զբոսաշրջային անցումներ կիրճով։ 1962 թվականին ազգային պարկի ձևավորումից հետո, արշավները սկսում են կրել պարբերական բնույթ, իսկ 1969 թվականին սկսեցին առաջին տուրերի վաճառքները տուրիստական գործակալությունների կողմից։ 2000 թվականից սկսած կիրճով տարեկան միջինում անցնում է 200 000 զբոսաշրջիկ[2]։ Որոշ օրերին ճանապարհի վրա կարող է լինել մինչև 3000 մարդ միաժամանակ։ Խցանումներից կարելի խուսափել, եթե կիրճ ուղևորվել վաղ առավոտյան։ Լավագույն ժամանակը, որ պետք է այցելել արգելոց գարունն է։ Ամռանը կիրճում խեղդող շոգ է։
Ազգային պարկի մուտքը գտնվում է Օմալոս գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Զբոսաշրջային երթուղին սկսում է ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա, որը շարունակվում է լեռան լանջերով։ Ամբողջ երկարությունը կիրճի կազմում է 12․8 կմ (հաճախ շրջանառվում է 18 կմ — հեռավորությունը Օմալոսից մինչև Այա-Ռումելիա)։ Քայլարշավը տևում է 4-6 ժամ։ Լեռից իջնելուց հետո ճանապարհը անցնում է գետի երկայնքով, որը ամռանը գրեթե ցամաքում է։ Լեռնային գագաթները, որոնք խոյանում է կիրճի վերևում, հասնում են 2000 մ բարձրության։ Ամբողջ երթուղին նշմարված է կիլոմետրային նշաններով, երթուղու երկայնքով ստեղծված են հանգստի վայրեր, զուգարաններ և խմելու ջրի աղբյուրներ, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության սարքավորումներ են տեղակայված։ Երթուղին վերահսկվում է անտառային աշխատակիցների կողմից։
Կիրճում կա մի քանի հին եկեղեցիներ։ Դրանք են՝ Սուրբ Նիկոլայը (կառուցվել է Ապոլլոնի և Արտեմիսի տաճարների վայրում), Քրիստոսի եկեղեցին, Մարիա Աստվածածնի եկեղեցին (Մարիա Եգիպտացին է տվել գյուղի և կիրճի անվանումը՝ Սամարիա։ Կառույցը վերագրվում է 12-13-րդ դարերին, պետերից մեկի վրա երևում է «1379» գրառումը, իսկ ֆրեսկաները վերագրվում են 1740 թվականին)։ Որոշ տաճարները բաց են այցելուների համար։
Մոտավորապես ճանապարհի միջնամասում են գտնվում վերանորոգված ավանդական կրետյան տնակները, որոնք նախկին գյուղի՝ Սամարիայի տնակներն են (բնակիչները հեռացել են դրանցից 1962 թվականին)։ Գյուղում կա հեռախոս, անտառային անվտանգության կայան, դեղատուն, ուղղաթիռային հրապարակ և մի քանի ջորիներ, որոնք կարող են օգտագործվել, եթե զբոսաշրջիկների հետ խնդիրներ առաջանան։
Ամենանեղ հատվածը կիրճի՝ Պորտեսն է, որը գտնվում է մոտավորապես 4 կմ հեռավորության վրա Սամարիա գյուղից։ Անցումը ունի մոտավորապես 3․5 մ լայնություն, իսկ հարակից ժայռերի բարձրությունը կազմում է 300 մ։
Կիրճի ելքը գտնվում է ծովից 3 կմ հեռավորության վրա, Այա-Ռումելիա գյուղի շրջանում։ Գյուղից զբասաշրջիկներին վերցնում է լաստանավը, որը անցնում է Խորա-Սֆակիոն, Պալեոխորա և Սույա բնակավայրերով։ Այս բնակավայրերում կա ավտոճանապարհ, մինչդեռ Այա-Ռումելիայից կարելի է հեռանալ միայն ջրային տրանսպորտով կամ անցնել կիրճը նորից հակառակ ուղղությամբ, որը բավական դժվար է։ Այա-Ռումելիայում կա հյուրանոց, հյուրատուն և մի քանի պանդոկներ։
Ձմռանը և գարնանը հորդառատ անձրևների ժամանակ, կիրճի ստորին մասով գետը սկսում է բուռն հոսել, իսկ ժայռերից սկսում են քարեր պոկվել։ Այս ժամանակ ազգային պարկը փակ է զբոսաշրջիկների համար։ Գիշերակացերը կիրճում արգելված են շուրջօրյա։ Մուտքը կիրճ վճարովի է (2017 թվականի դրությամբ 5 եվրո, երեխաները մինչև 12 տարեկան անվճար)։ Շրջապատող տեսարանները և երթուղին հիշեցնում է Տեներիֆեյի Մասկա կիրճը։
Պատկերասրահ
խմբագրել-
Սամարիայի պատկերը Կսիլոսկալոյի (Ξυλόσκαλο) կողմից
-
Մուտք ազգային պարկ
-
Լեռնային այծ «կրի-կրի»
-
Ուրց Thymus capitatus, բույսերից մեկը, որը աճում է կիրճում
-
Սոճի ժայռի վրա աճող
-
Կիրճում տեղակայվա Սուրբ Նիկոլայի եկեղեցին
-
Սամարիա գյուղի ավերակները
-
Ժայռեր
-
Ժայռեր
Գրականություն
խմբագրել- Андонис Г. Плимакис Ущелье Самарья / Перевод Ирини И. Наумиди. — G. Detorakis, Heraklion Biomechanical Area, 1998.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ Hanna, Nick Kreeta = Engl. alkuteos: Globetrotter Travel Guide Crete / suom. Roinila, Maija. — Köln, Saksa: Könemann Verlagsgesellschaft mbH, 2000. — S. 113—116. — ISBN 3-8290-3261-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարիա (կիրճ)» հոդվածին։ |