Լեֆկա Օրի (հուն․՝ Λευκά Όρη, «սպիտակ լեռներ»), լեռնաշղթա, որը գտնվում է Հունաստանին պատկանող Կրետե կղզու արևմտյան հատվածում[1], վարչականորեն՝ Խանիա տարածաշրջանային միավորի կամ նոմոսի կազմում[2]։

Լեֆկա Օրի
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԿրետե և Սֆակիա
ՏեղադրությունԿրետե
Բարձրություն (ԲԾՄ)2454 մետր
Երկարություն30 կմ
Մեծագույն գագաթՊաչնես
Լեֆկա Օրի (Հունաստան)##
Լեֆկա Օրի (Հունաստան)

Լեռան հունարեն անվանումը թարգմանաբար նշանակում է «սպիտակ լեռ», որը կապված է Լեֆկա Օրիի գագաթի հավերժական ձյան հետ, որը պահպանվում է նույնիսկ ամռան ամիսներին (մինչև 2000 մմ)։

Լեռնաշղթան բաղկացած է դեպի արևմուտք ձգվող լեռնագագաթներից, որոնցից 58-ն ունեն ավելի քան 2000, իսկ 111-ը՝ 1500 մետր բարձրություն։ Ամենաբարձր լեռը Պախնեսն է՝ 2453 մետր բարձրությամբ։ Այն իր բարձրությամբ երկրորդն է Կրետե կղզում և իններորդն ամբողջ Հունաստանի տարածքում։

Լեֆկա Օրիի լանջերին փռված են ընդարձակ արոտավայրեր և լեռնային անապատներ։ Լեռնալանջերին գտնվում են նեղ և գեղատեսիլ կիրճեր։ Վերջիններիս միավորվում են ազգային պարկի մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեֆկա Օրի» հոդվածին։