Սամանտա Կրիստոֆորետտի

իտալացի տիեզերագնաց

Սամանտա Կրիստոֆորետտի (իտալ.՝ Samantha Cristoforetti, ապրիլի 26, 1977(1977-04-26), Միլան, Իտալիա), իտալացի տիեզերագնաց։ Եվրոպական տիեզերական գործակալության երրորդ և իտալական տիեզերական գործակալության առաջին կին տիեզերագնացը։ Կանանց միջև թռիչքի տևողության ռեկորդակիր՝ 199 օր 16 ժամ 42 րոպե, ինչպես նաև ԵՏԳ տիեզերագնացների միջև թռչքի տևողության ռեկորդակիր։ Այս ռեկորդը գերազանցել է ամերիկացի կին տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը, որը գտնվել է ուղեծրում 289 օր։

Սամանտա Կրիստոֆորետտի
Samantha Cristoforetti

Բնօրինակ անուն ազգանուն Samantha Cristoforetti
Պետություն Իտալիա Իտալիա
Մասնագիտություն տիեզերագնաց
Զինվորական կոչում կապիտան
Տիեզերքում անցկացրած ժամանակը 199 օր 16 ժամ 42 րոպե
Բաց տիեզերքում անցկացրած ժամանակը 0
Ծնվել է ապրիլի 26, 1977(1977-04-26) (46 տարեկան)
Ծննդավայր Միլան, Իտալիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սամանտա Կրիստոֆորետտին ծնվել է 1977 թվականի ապրիլի 26-ին Միլանում։ Մանկությունն անցկացրել է Տրենտոյի գավառի Մալե փոքրիկ բնակավայրում։ Երեք տարի սովորել է Բոլցանոյի լիցեում, որոշ ժամանակ անց՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և վերջապես միջնակարգ կրթությունն ավարտել է Տրենտոյում[1]։

  2000 թվականին 10 ամիս գիտական ստաժավորում է ստացել Դմիտրի Մենդելեևի անվան ՌԽՏՀպրոֆեսոր Բ. Ն. Կոնդրիկովի մոտ՝ հետազոտելով հրթիռային կարծր վառելանյութերի խնդիրները։
- Салют Саманта! От детской мечты через Менделеевку в большой Космос.//«Менделеевец» газета РХТУ им. Д.И. Менделеева, 2014, №8, декабрь.
 

2001 թվականին ավարտել է Մյունխենի տեխնիկական գիտությունների համալսարանը, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան՝ «հրթիռաշարժիչային համակարգերի և թեթև սարքավորումների» մասնագետի որակավորմամբ[2]։

2005 թվականին բալերի ամենաբարձր քանակով ավարտել է Իտալիայի ռազմաօդային ուժերի ռազմական ավիացիայի դպրոցը (իտալ.՝ Accademia Aeronautica) Պոցուոլի քաղաքում՝ օդաչուի մասնագիտացմամբ[3]։ Այս տարիներին բազմիցս մասնակցել էր Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված օդային զորավարժություններին։ Ուսուցումը անցել է օդաչուների նախապատրաստման Euro-Nato Joint Jet Pilot Training ծրագրով Տեխաս նահանգի Ուիչիտո Ֆոլս քաղաքի Շեպարդ ավիացիոն բազայում, 2007-2009 թվականներին ծառայել է իտալական ավիացիոն մասերում[4]։

2009 թվականի մայիսին չորրորդ հավաքագրման ժամանակ ընտրվել է Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնացների խմբի մեջ։ Ընդհանուր տիեզերական վերապատրաստման դասընթացները ավարտելուց հետո 2010 թվականի նոյեմբերին ստացել է ԵՏԳ տիեզերագնացի հավաստագիր։

2012 թվականի հուլիսի 3-ին հայտարարվել է ԵՏԳ-ով նրա թռիչքի մասին 6-7 ամիս ժամկետով[5]։ Նշանակվել է Սոյուզ ՏՄԱ-15Մ տիեզերանավի փոխարինող կազմի ինժեներ[6], որի մեկնարկը Էքսպեդիցիա-40/Էքսպեդիցիա-41 ծրագրով իրականացվել է 2014 թվականի մայիսին։

2014 թվականի նոյեմբերի 24-ին Սամանտա Կրիստոֆորետտին Սոյուզ ՏՄԱ-15Մ տիեզերանավով կատարել է իր առաջին թռիչքը դեպի բաց տիեզերք։ 2015 թվականի հունիսի 11-ին 10:20 UTC-ին տիեզերանավը անջատվել է կայանից: 13:44:02 UTC-ին ՏՊԿ «Սոյուզ ՏՄԱ-15Մ» տիեզերանավ բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանի հարավային շրջանում[7]։

Ընդհանուր հաշվով՝ Սամանտան ուղեծրում անցկացրել է 199 օր՝ գերազանցելով ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսի (195 օր) գրանցած կանանց միջև ուղեծրում անդադար մնալու ռեկորդը[8]։ Այս ռեկորդը գերազանցել է ամերիկացի կին տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը, որը գտնվել է ուղեծրում 289 օր։

Վիճակագրություն[9]

# Մեկնարկային տիեզերանավ Մեկնարկ, UTC Էքսպեդիցիա Վայրէջքի տիերեզանավ Վայրէջք, UTC Տիեզերքում անցկացրած ժամանակ Դեպի բաց տիերեզք թռիչքներ Բաց տիեզերքում անցկացրած ժամանակ
1 Սոյուզ ՏՄԱ-15Մ 23.11.2014, 21:01 Էքսպեդիցիա-42 / Էքսպեդիցիա-43 Սոյուզ ՏՄԱ-15Մ 11.06.2015, 13:43 199 օր 16 ժամ 42 րոպե 0 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Daniele Lazzeri (2014 թ․ ապրիլի 13). «Vi racconto cosa farò nello spazio. Parla Samantha Cristoforetti» (իտալերեն). Formiche. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  2. «Кристофоретти Саманта». Центр эксплуатации объектов наземной космической инфраструктуры. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  3. «Chi è Samantha Cristoforetti» (իտալերեն). Lettera43. 2015 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  4. «Chi è Samantha Cristoforetti» (իտալերեն). Lettera43. 2015 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  5. ESA astronaut Samantha Cristoforetti set for Space Station in 2014(անգլ.)
  6. В ЦПК состоялась предполётная пресс-конференция с участием экипажей МКС-40/41
  7. Antonio Lo Campo (2015 թ․ հունիսի 11). «Samantha Cristoforetti è tornata sulla Terra» (իտալերեն). La Stampa. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  8. «Samantha overtakes Sunita as holder of longest spaceflight for women». ЕКА. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.
  9. «Statistics - Cristoforetti Samantha» (անգլերեն). spacefacts.de. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել