Ռոդիոնովկա (վրաց.՝ საღამო) Գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 25 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 15 կմ հյուսիս-արևելք, Գանձա գյուղից 3 կմ հարավ, ծովի մակարդակից 2000-2050 մ բարձրության վրա, Փարվանա գետի ձախ կողմում, ուր գետը թափվում է Սաղամո լճի մեջ։ Անվան ծագումը՝ Սաղամո տեղանունը վրացերեն թարգմանվում է «երեկո»։ Ինչպես գյուղը, այնպես էլ լիճը նախկինում կոչվել են Ումա կամ Դումա (լիճը՝ Ումանգյոլ)։ 1595 թ. հարկացուցակում Սաղամոն հիշվում է որպես ռայաներից ազատ և 6.500 աչկե հարկվող գյուղ։ Նախախորհրդային տարիներին զուտ թրքաբնակ Սաղամոն պատկանում էր Հասան, Փաշա աղաներին և ընկերությանը«Այս աղաները պահում են մեծ քանակությամբ ոչխարներ...» և զբաղվում Սաթխա ու Գանձա գյուղերից անասնագողությամբ։

Գյուղ
Ռոդիոնովկա
վրաց.՝ საღამო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ԲԾՄ1986 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն153[1] մարդ (2014)
Ազգային կազմհայեր 100 %
Ժամային գոտիUTC+4
Սաղամո (Վրաստան)##
Սաղամո (Վրաստան)
Սաղամո (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Սաղամո (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Սաղամո (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)##
Սաղամո (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)

Բնակչություն խմբագրել

1860-ական թվականներին Սաղամոն ունեցել է 33 տուն բնակիչ, որից մեկ տունը՝ հայ (6 ար. 6 իգ.), մյուսները՝ թարաքյամա թուրքեր։1880-ական թթ. գյուղում եղել է թուրքերի 56 տուն (244 ար. 205 իգ.), հայերի 2 տուն (6ար. 8 իգ.)։ 1926 թ. Սաղամոն ուներ 99 տուն, 646 բնակիչ, որից 12-ը հայեր էին, մնացածը՝ թուրքեր։ 1944 թ.՝ թուրքերի աքսորից հետո, գյուղում հաստատվում են հարևան գերբնակեցված հայկական գյուղերից փոխադրված, ծագումով Էրզրումի Ծաղկի, Կրճնկոց, Ջինիս և Սոգյութլու գյուղերից մի քանի ընտանիքներ, որոնք Սաղամոն վերածում են զուտ հայաբնակ, շեն գյուղի։

Եկեղեցիներ խմբագրել

Գյուղամիջի երեք եկեղեցիներն էլ ունեն միանավ, թաղածածկ հորինվածք և կառուցված են համակ սրբատաշ քարով։ Ի սկզբանե երեքն էլ եղել են քաղկեդոնական տաճարներ, սակայն ուշագրավ են այնպիսի առանձին հատկանիշներով, որոնք բնորոշ են հատկապես առաքելական եկեղեցիններին։ Մասնավորապես, Սաղամոյի եկեղեցիներն ունեն բավական բարձր բեմեր(հատկանիշ՝ որը խորթ է քաղկեդոնական եկեղեցիներին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.