Սաթխա (վրաց.՝ სათხე - Սաթխե), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Գյուղ
վրաց.՝ სათხე
Satkhe.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ԲԾՄ1840 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1516[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,6 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Սաթխա (Վրաստան)
Red pog.png
##Սաթխա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png
##Սաթխա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)
Red pog.png

Նինոծմինդայից 5 կմ դեպի հյուսիս-արևելք և Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ դեպի հարավ-արևելք Սաթխա գյուղն է՝ ծովի մակարդակից 1,880 և 1,930 մետր բարձրության վրա։

ՍտուգաբանությունԽմբագրել

Ըստ տեղաբնիկների գյուղը եղել է Աղայի տիրապետության տակ և նա հաճախ է անվանել Սատխ, հետագայում այս անվանումը լայն տարածում է գտել։

Պատմական ակնարկԽմբագրել

Մուսուլմանական տիրապետության տակ ընկնելուց հետո գյուղը վճարել է 1,999 հարկ գյուղապետն էր Ալին։ Հետագայում երբ Սատխայում սկսել են ծավալվել շինարարական աշխատանքները գյուղն ունեցել է 5 հիմնական թաղամասեր՝ կենտրոնը կոչվել է Ժամի մայլա(եկեղեցու թաղ), հաջորդը կոչվել է Քաղքի մայլա (քաքղի թաղ), ջիջի մայլա (վերին թաղ), Նորաշեն մայլա, և Գերեզմանոցի մայլա։

ԲնակչությունԽմբագրել

Ներկայիս բնիկները Սաթխա են տեղափոխվել Կարինի Ծաղկի, Ջինիս և Սուգյութլու գյուղերից։1829-1830 ական թվականներին։ Ծաղկին եղել է հայկական գյուղ Կարինից 34 կմ դեպի հյուսիս-արևելք ներկայիս անվանումն է Սենյուրթ։ Ջինիսը Կարինից 33 կմ հեռավորության վրա է եղել, այնտեղից գաղթականները այժմ ապրում են Ջավախքի Սատղա, Սաղամո գյուղերում։ Ջինիսի ներկայիս անվանումն է Օրթաբահսե։ Սուգյութլու այժմ Սօգութլու, եղել է հայկական գյուղ Կարինից 11 կմ հյուսիս։ Ըստ արխիվային տվյալների գյուղում առաջին եկեղեցական ծուխ դպրոցը բացվել է 1860 թվականին։ Աստծո տունը վերածվում է գիտության տաճարի և սրան իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Քահանա Գրիգոր Տեր Գևորգյանը։ 1880 թվականին բացվում է ռուսական պետական դպրոց։ Սաթխայում են ծնվել գեներալ–լեյտենանտ Ս․ Ե․ Գինոսյանը, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, փիլիսոփա Ց․ Ա․ Ստեփանյանը, պատմաբան Ա․ Ա․ Համբարյանը։

ՃարտարապետությունԽմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցինԽմբագրել

Հայերը, որոնք տեղափոխվել և վերաբնակվել էին այստեղ, 1830 թ-ին վերակառուցում և օծում են միջնադարյան եկեղեցին անվանելով Սուրբ Աստվածածին։ Մուտքը հարավ-արևմուտքից է, արտաքին չափերն են 15.12 x 6,98։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113