Սաղաթել Մնեյան

հայ մանկավարժ

Սաղաթել Մանուկի Մնեյան (1907, Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1983), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։

Սաղաթել Մնեյան
Դիմանկար
Ծնվել է1907
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1983
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1933)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Հայ դերասանուհի, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Բյուրեղիկ Մնեյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Սաղաթել Մնեյանը ծնվել է 1907 թվականին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում։ Հայրը Բաքվի կոմունայի ինտերնացիոնալ բանակի զինվոր էր, զոհվել էր թշնամիների դեմ մղված մարտերից մեկում։ Սաղաթելի մանկությունն անցել է որբանոցում։ 1933 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, աշխատել է Վարդենիսի շրջկենտրոնի դպրոցում՝ ուսուցիչ, տնօրեն, այնուհետև՝ «Կարմիր Բասարգեչար» թերթի հայկական բաժնի խմբագիր։ 1936-1938 թվականներին Մնեյանը Կամոյի մանկավարժական ուսումնարանի տնօրեն էր, այնուհետև՝ «Բայազետի կոլխոզնիկ» շրջանային թերթի խմբագիր[2]։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Մնեյանը կարմիր բանակի շարքերում էր։ Հոսպիտալում եղել է քաղաքական աշխատող, այնուհետև փոխադրվել է հայկական 409-րդ դիվիզիա, «Մարտական դրոշ» թերթի խմբագրություն։ 1944-1945 թվականներին ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդում որպես դասակի հրամանատար։ Գերմանաֆաշիստական զորքերի դեմ մարտնչել է Ղրիմում և մարտերով հասել Գերմանիա։ Օդերի արևմտյան ափին պլացդարմ գրավելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[2]։

1945 թվականի դեկտեմբերին Սաղաթել Մնեյանը զորացրվել է բանակից։ Պարգևատրվել է մարտական մեդալներով[2]։

Սաղաթել Մնեյանը մահացել է 1983 թվականին։ Թաղված է Գավառի Դարի Գլաք գերեզմանոցում[3]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
  • Կարմիր աստղի շքանշան

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սաղաթել Մանուկի Մնեյան (Վաստակավոր մանկավարժ, Հայրենական պատերազմի մասնակից)». Հայկական գանձարան. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  3. «The memorial of Deghoyan Arev (Արեվ Դեղոյան Գրիգորի) buried at Gavar's Dari Glukh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.