Բյուրեղիկ Մնեյան

հայ դերասանուհի, դրամատուրգ

Բյուրեղիկ Սաղաթելի Մնեյան (մարտի 11, 1935(1935-03-11), Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1978), «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ (2019), Կալիֆորնիայի հայ գրողների միության պատվավոր անդամ, Երգիծաբանների համահայկական միության անդամ (2021), Հայ դրամատուրգների միության անդամ (2022)[1]։ Հայաստանի մշակույթի գործիչների միության պատվավոր անդամ (2022), Հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ (2022)

Բյուրեղիկ Մնեյան
Ծնվել է11․03․1935
ԾննդավայրՎարդենիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԳավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ առաքելական եկեղեցի
ՄասնագիտությունԴերասանուհի, դրամատուրգ
Ակտիվ շրջան1955 թվականից առ այսօր

Կենսագրություն խմբագրել

Բյուրեղիկ Մնեյանը ծնվել է 1935 թվականին[2] Վարդենիսում՝ մանկավարժի ընտանիքում։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Սաղաթել Մնեյանի դուստրն է։ 1954 թվականին ընդունվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն։ Դրան զուգահեռ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը։

Տարիներ շարունակ ընտրվել է թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղար, արհմիության և խմբկոլի նախագահ, կուսշրջկոմի անդամ, «Գիտելիք ընկերության», «Քյավառ» տոհմագրական գրքի հեղինակային խմբի անդամ, շրջանային կանանց հանձնաժողովի «Ծիածան» ակումբի նախագահ։ Թատրոնին կից ստուդիայում դասավանդել է բեմական խոսք, հանրակրթական դպրոցում վարել է թատերական խմբակ և դասավանդել «Հայ եկեղեցու պատմություն»։

1998 թվականին Գավառի արվեստի դպրոցում հիմնել է թատերական խմբակ, որը նրա անունով կոչվում է «Բյուրեղիկ»[3]։ Վերջինս պարբերաբար մասնակցել է փառատոնների, արժանացել տարբեր մրցանակների ու պատվոգրերի[4][5]։

Թատրոնում աշխատանքային գործունեության 65 տարվա ընթացքում դերասանուհին խաղացել է 200-ից ավելի մեծ ու փոքր դերեր, արժանացել է բազմաթիվ պարգևների։ Խաղացել է թատերարվեստի հայտնի դերասանների հետ, այդ թվում՝ Դավիթ Մալյան «Գարնան անձրև» (Գոհարիկ), Ավետ Ավետիսյան «Խաթաբալա» (Մարքրիտ), Գուրգեն Ջանիբեկյան «Բրոուդիի ամրոց» (Սյուզի), Կարպ Խաչվանքյան «Ա՜խ, ներվեր, ներվեր» (Անյա), Արմեն Խոստիկյան «Հավերժական սիրո գաղտնիքը» (Արմենուհի)[6]։

Բյուրեղիկ Մնեյանը տպագրվել է ժամանակակից գրականության «Հայ արդի գրողներ», «Գրական անդաստան», «Ձայն հայրենյաց», «Ժամանակակից դրամատուրգիա», «Վերածնունդ», «Տարագիր», «Դրամատուրգիական երկերի ընտրանի», «Գրականությունը միասնության կամուրջ», «Современная драматургия» և այլ մատենաշարերում[7][8]։

2021 թվականին դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» գիրքը, որը վերահրատարակվել է 2023 թվականին։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
  • ՍՍՀՄ մշակույթի նախարարության պատվոգիր
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր
  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր,
  • 75-ամյակի առթիվ նախարարության ոսկե մեդալ (2010)
  • Թատերական գործիչների միության պարգևներ
  • «Թատերական Լոռի» փառատոնի «Բարեկամության» մեդալ
  • «Կին-մշակույթ-խաղաղություն» մարզային փառատոնի առաջին կարգի դիպլոմ
  • ԿՀԳՄ ՏԻՐ. Գրչության հովանավոր պատվո շքանշան (մարտ 2021)
  • «Սոսե Մայրիկ» մեդալ «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ կողմից

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ Հայ դրամատուրգների միության անդամներ». ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ. 2022 թ․ մարտի 22. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.(չաշխատող հղում)
  2. «Երկխոսություն երրորդի համար». www.avangard.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  3. «Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան». www.isahakyanlibrary.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  4. ««Նռան հատիկ» փառատոնին Գեղարքունիքից մասնակցում է 4 թատերախումբ». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ՄԵԿՆԱՐԿ». www.avangard.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  6. «Ա.Պապյանի «Անվանակոչություն» բեմադրությունից. Սեդա՝ Բյուրեղիկ Մնեյան ( Վաստակավոր արտիստուհի)». Հայկական գանձարան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  7. «Անվերնագիր». Հայկական գանձարան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Հայ արդի գրողներ. շնորհանդես | 17». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել