Բալենի սովորական

բույսերի տեսակ
(Վերահղված է Prunus cerasusից)
Բալենի սովորական
Բալենի սովորական
Բալենի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Բալենի սովորական (P. cerasus)
Միջազգային անվանում
Prunus cerasus

Բալենի սովորական (լատին․՝ Cerasus vulgaris Mill.), մինչև 3-4 մ բարձրությամբ ցածրաճ ծառ է՝ գնդաձև սաղաթով։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Տերևները էլիպսաձև են կամ հակառակ ձվաձև։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլերում, 2-4 -ական են, սպիտակ։ Կորիզապտուղները բաց կարմրավուն են, համեղ և հյութալի։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հունիս-հուլիսին։ Երիտասարդ ընձյուղները սկզբում կանաչ են, այնուհետև ստանում են կարմրագորշավուն գունավորում։ Պատկանում է վարդազգիների ընտանիքին սալորայինների ենթաընտանիքին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Եվրոպայում։ Հայաստանում վայրիացած հանդիպում է գրեթե բոլոր շրջաններում։Հայկական ՍՍՀ-ում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Մշակվում է ամենուրեք։ Բնական պայմաններում աճում է բոլոր գոտիներում, համեմատաբար հարուստ և խոնավ հողերի վրա։

Նշանակություն խմբագրել

Պտուղները օգտագործվում են թարմ վիճակում և վեամշակված (մուրաբա, տարբեր հյութեր ու ըմպելիքներ)։ Պտուղները պարունակում են 6-15% շաքարներ, 13-15% C վիտամին, կարոտիններ և այլն։ Չորադիմացկուն է, լուսասեր, ցրտադիմացկուն։ Մշակության մեջ հայտնի են բալենու բազմաթիվ սորտեր, որոնց համար որպես հիմնական պատվաստակալ հանդիսանում է սովորական բալենին։ Գնահատվում է նաև որպես բարձր գեղազարդ ծառատեսակ։Լավ մեղրատու է, մեկ ծառից ստացվում է մինչև 4,3 կգ մեղր։ Պարունակում են 80-86 % ջուր, 1,5-2,5 % թթուներ, 0,75-1,3 % ազոտային նյութեր։ Կորիզը պարունակում է 35 % ճարպ, որն օգտագործում են օճառի արտադրության պրոցեսում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը

Գրականություն խմբագրել

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի սովորական» հոդվածին։