Դոնալդ Սաթերլենդ (անգլ.՝ Donald McNichol Sutherland[7], հուլիսի 17, 1935(1935-07-17)[1][2][3][…], Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա[4] - հունիսի 20, 2024(2024-06-20)[5], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[6]), կանադացի դերասան, ում դերասանական կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ[8]։

Դոնալդ Սաթերլենդ
Donald Sutherland
Ի ծնե անուն՝Դոնալդ Մակ-Նիկոլ Սաթերլենդ
Ծննդյան թիվ՝հուլիսի 17, 1935(1935-07-17)[1][2][3][…]
Ծննդավայր՝Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա[4]
Վախճանի թիվ՝հունիսի 20, 2024(2024-06-20)[5] (88 տարեկան)
Վախճանի վայր՝Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝կինոդերասան, հնչյունավորող, մամլո քարտուղար, կինոպրոդյուսեր, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հակապատերազմային ակտիվիստ, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0000661

Սաթերլենդը մեծ համբավ է ստացել նկարահանվելով մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կեղտոտ դյուժինը» (1967), «M*A*S*H» (1970), «Քելլիի հերոսները» (1970), «Կլյուտ» (1971), «Մի նայիր հիմա» (1973), «Ֆելլինիի Կազանովան» (1976), «1900» (1976), «Գազանանոց» (1978), «Մարմիններ առևանգողների ներխուժումը» (1978), «Սովորական մարդիկ» (1980) և «Ասեղի աչքը» (1981)։ Ինչց հետո նա ճանաչվել է Կանադայի ամենատաղանդավոր, հարգված և ունիվերսալ դերասաններից մեկը[9][10]։

Ավելի ուշ նա նկարահանվել է մի շարք այլ հաջողված ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չոր, սպիտակ եղանակ» (1989), «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (1991), «Համաճարակ» (1995), «Սպանելու ժամը» (1996), «Առանց սահմանափակումների» (1998), «Գողություն՝ իտալական ձևով» (2003), «Ցուրտ լեռը» (2003), «Հպարտություն և նախապաշարմունք» (2005), «Փայլ» (2006) և «Քաղցած խաղեր» (2012–2015) ֆիլմերը, որտեղ հիմնականում զբաղեցրել է գլխավոր կամ այլ նշանավոր դերեր։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1935 թվականի հուլիսի 17-ին Սենթ-Ջոնում (Նյու Բրանսուիկ)[11][12]։ Առևտրականի և տնային տնտեսուհու ընտանիքից է[12]։ Պատրաստվում էր դառնալ ինժեներ, սակայն ձգտումը դեպի թատրոն ավելի ուժեղ էր։ Ստացել է դերասանական վարպետության և ճարտարագետի դիպլոմներ։ 1956 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ սովորել է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում։ Բազմիցս խաղացել է անգլիական թատրոնների բեմերում։ Նրա առաջին դերերը սարսափ ֆիլմերում էին։

Ֆիլմագրություն

խմբագրել

Գեղարվեստական ֆիլմեր

Year Title
1963 Աշխարհը 10 անգամ ավելի մեծ
1964 Կենդանի ննջեցյալների դղյակը
1965 Բժիշկ Թերրորի սարսափի տունը
1966 Խոստացիր նրան որևէ բան
1974 Խորթ որոտ
1975 Մորեխների օրը
1976 1900
Արծիվը վայրէջք է կատարել
1977 Տապակած Կենտուկի
Անհետացումը
1978 Մարմիններ առևանգողների ներխուժումը
1979 Տղամարդ, կին և բանկ
Գնացքի խոշոր կողոպուտը
Արջի կղզին
1980 Հասարակ մարդիկ
Անձնական ոչինչ
1981 Շեմ
Ասեղի աչքը
1984 Կրեկերներ
1985 Հեղափոխություն
Երկինքը մեզ օգնում է
1986 Դռան մոտ նստած գայլը
1987 Խնդիր լրտեսների հետ
1995 Ախտորոշում
1996 Սպանելու ժամանակը
1997 Ստվերների դավադրություն
1998 Անվճար գումար
Առանց սահմանափակումների
1999 Վիրուս
2000
Տիեզերական կովբոյներ
Հույսի թելեր
2003 Գողություն՝ իտալական ձևով
Ցուրտ լեռը
2005 Դաժան մարդիկ
Հպարտություն և նախապաշարմունք
Ամերիկյան ատրճանակ
Զինագործական բարոն
2006 Հարցրու փոշուց
Գարեջրի փառատոն
Կույրերի երկիր
2008 Հիմարների ոսկին
2009 Աստրոբոյ
2011 Մեխանիկ
Արծիվը
Անտանելի տնօրենները
Ջոկ
2012 Քաղցած խաղեր
2013 Լավագույն առաջարկ
Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը
2014 Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1
2015 Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2
2016 Միլթոնի գաղտնիքը
2018 Մարդու չափը
2019 Դեպի աստղեր
2019 Այրված նարնջագույն հերետիկոսություն

Պարգևներ և անվանակարգեր

խմբագրել

Ներկայումս ունի 16 պարգևներ և 26 անվանակարգեր։

Ստորև ներկայացված են հիմնական պարգևներն ու անվանակարգերը

Պարգևներ

  • Karlovy Vary International Film Festival- 1982 թվական
  • Էմմի մրցանակ - 1995 թվական
  • Ոսկե գլոբուս - 1996 և 2003 թվականներ

Անվանակարգեր

  • 1971 — Տղամարդու լավագույն դեր «MASH» ֆիլմում
  • 1981 — Տղամարդու լավագույն դեր (դրամա) «Հասարակ մարդիկ» ֆիլմում
  • 1999 — Տղամարդու լավագույն դեր «Առանց սահմանափակումների» ֆիլմում
  • 2006 — «Կենդանի ապրանք» մինի սերիալի լավագույն դերասան
  • 2008 — «Կեղտոտ փողերը» մինի սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Donald Sutherland honoured in his hometown of Saint John — 2017.
  5. 5,0 5,1 5,2 Donald Sutherland Dies: Revered Actor In ‘Klute’, ‘Ordinary People’, ‘Hunger Games’ & Scores Of Others Was 88
  6. 6,0 6,1 6,2 Donald Sutherland Dies: Revered Actor In ‘Klute’, ‘Ordinary People’, ‘MASH’, ‘Hunger Games’ & Scores Of Others Was 88Deadline Hollywood, 2024.
  7. Chase, W.D.R.; Chase, H.M. (1994). Chase's Annual Events. Contemporary Books. ISSN 0740-5286. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. «Donald Sutherland Biography at». filmreference. 2008. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին.
  9. Cannes profile page
  10. Britannica biography of Donald Sutherland
  11. Biographie Donald Sutherland
  12. 12,0 12,1 День в истории: расстрел семьи последнего российского царя, открытие первого в мире Диснейленда и юбилей Дональда Сазерленда
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Սաթերլենդ» հոդվածին։