Աստրոբոյ (անգլ.՝ Astro Boy), Դեվիդ Բոուերսի լիամետրաժ համակարգչային անիմացիոն CGI-ֆիլմը, որն ստեղծվել է ըստ Օսամու Տեձուկայի համանուն հայտնի մանգայի և անիմեի։

Աստրոբոյ
անգլ.՝ Astro Boy
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], արկածային ֆիլմ[2], մարտաֆիլմ[3][1], մանկական ֆիլմ և համակարգչային մուլտֆիլմ
ԿերպարներDr. Tenma?, Professor Ochanomizu? և Astro Boy?
Դարաշրջան22-րդ դար
Հիմնված էAstro Boy?
ՌեժիսորԴևիդ Բաուերս[4][3][5][…]
ՍցենարիստՕսամու Տեձուկա, Դևիդ Բաուերս և Թիմոթի Հարրիս
ՀնչյունավորումՄեթ Լուկաս[6], Յուջին Լևի[6], Մադլեն Քերոլ[6], Նաթան Լեյն[6], Քրիստեն Բել[1][6], Դոնալդ Սաթերլենդ[6], Նիկոլաս Քեյջ[1][7][6], Բիլ Նայի[6], Ֆրեդի Հայմոր[4][1][7][…], Ryan Stiles?[6], Դի Բրեդլի Բեյքեր[6], Սեմյուել Ջեքսոն[7][6], Sterling Beaumon?[6], Նիքոլաս Գեստ[6], Դևիդ Ֆեյս[6], Դևիդ Ալան Գրիր[6], Շարլիզ Թերոն[6], Rif Hutton?[6], Դևիդ Բաուերս[6], Մաքս Բուրքհոլդեր[6], Էլ Ֆենինգ[6], Ալան Թյուդիք[6], Ռայան Օչոա և Մոյզես Արիաս
ՊատմողՇարլիզ Թերոն
ՊրոդյուսերԹիմոթի Հարրիս
ԵրաժշտությունՋոն Օթման
Երկիր Չինաստան[8][9],  ԱՄՆ,  Հոնկոնգ[10] և  Ճապոնիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունSaturn Films, Imagi Animation Studios? և Tezuka Productions?
ԴիստրիբյուտորSummit Entertainment և Նեթֆլիքս
Տևողություն93 ± 1 րոպե
Թվականհոկտեմբերի 5, 2009[11]
astroboy-themovie.com(անգլ.)

Սցենարը գրել է Թիմոթի Հարիսը (փաստացի` ադապտացրել է Տեձուկայի մանգան)։ Ֆիլմը նկարահանվել է Tezuka Production Company Ltd և Imagi Animation Studios ընկերություննեերի կողմից։ Ֆիլմի պրոդյուսերներ են եղել նաև Փիլար Ֆլինը, Մերիան Գարգերը, Ֆրենսիս Կաոն, Յոսիհիրո Սիմիցուն, Մարկ Տորբոքսը։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մետրոպոլիս ֆուտուրիստական քաղաքում, որը կախված է օդում։ Այդտեղ մարդկանց ամենուրեք և ամեն հարցում օգնում են ռոբոտները։ Այդ մեքենաների ստեղծման գլխավոր ինժեներն է հանճարեղ գիտնական դոկտոր Տենման։ Նա միայնակ դաստիարակում է իր միակ որդուն` Թոբիին, մանկահասակ հրաշամանուկին, ով կարողանում է մի քանի րոպեում լուծել ստուգողական աշխատանքը, որն այլ աշակերտների ուժերից վեր է։

Ինչպես բոլոր տղաները, Թոբին հետաքրքրվում է զենքերով և ռազմական տեխնիկայով, և դա դառնում է ողբերգության պատճառ։ Տենմայի գործընկերը` դոկտոր Էլիֆասը, մի անգամ գիսաստղի մնացորդներից ստեղծում է երկու էներգետիկ միջուկ. մի միջուկը ուներ միայն դրական էներգիա և երկնագույն էր, իսկ մյուս միջուկը` միայն բացասական էներգիա և կարմիր գույնի էր։ Գեներալ Սթոունն ուզում է օգտագործել կարմիր միջուկը իր գերզենքի ստեղծման համար. նրա հրամանով կարմիր միջուկը տեղավորում են հսկայական «Խաղաղարար» ռոբոտի մեջ։ Փորձի ժամանակ Թոբին պատահաբար հայտնվում է «Խաղաղարար»-ի հետ նույն խցում, որը միջուկի պատճառով խելագարվում և պայթում է։ Թոբին պայթյունից մահանում է, և նրանից մնում է միայն գլխարկը։

Տենման շատ է կարոտում իր տղային և ի վերջո գնում է հուսահատ քայլի` վերակենդանացնել Թոբիին որպես կիբօրգ, օգտագործելով նրա ԴՆԹ-ն` գլխարկի վրա մնացած մազերից, իր հիշողության արխիվային կրկնօրինակն ու Երկնագույն միջուկը։ Սակայն նա շուտով հասկանում է, որ նոր Թոբին, չնայած ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաներով, չի փոխարինում նախկինին։

Թոբին ընդհանրապես չի կասկածում, որ ինքը մարդ չէ, մինչև չի բացահայտում թռչելու և ձեռքերով հողը հորատելու իր ունակությունները։ Սակայն երբ նա ուզում է պարծենալ հոր մոտ իր ձեռքբերումներով, Տենմայի և Էլիֆասի` պատահաբար լսված խոսակցությունից հասկանում է, որ ինքն իրականում ռոբոտ է։ Թոբին հասկանում է որ Մետրոպոլիսն իր տեղը չէ և այդ պատճառով որոշում է հեռանալ այնտեղից։

Ընկնելով երկրի վրա` Թոբին ծանոթանում է չորս երեխաների ու նրանց աղբակեր շան հետ և դառնում է նրանց ընկերը։ Նրան տալիս են Աստրո անունը։ Շունը պարբերաբար փորձում է քողազերծել Աստրոյին, որը մարդ էր ձևանում, սակայն հաջողություն չի ունենում։ Թոբին ամենաշատը ուզում է մտերմանալ Կորայի հետ, ով ինքը որոշ ժամանակ ապրել է Մետրոպոլիսում, սակայն լքվել է ծնողների կողմից։ Աղջիկը նրանց հետ կապվելու հույսը չի կորցնում, բայց ամեն ինչ ապարդյուն է։ Թոբին օգնում է երեխաներին վերականգնել «Զոգ» հին ռոբոտին, սակայն նրան բացահայտում է իր խնամակալը. ով ռոբոտների մեջ միայն անհոգի մեքենաներ է տեսնում։ Թոբին իր կամքով մասնակցում է գլադիատորական մարտերի և հաղթում է բոլորին։ Շուտով նա որոշում է վերադառնալ Մետրոպոլիս, քանի որ դաժան նախագահ Սթոունը մտադիր էր վերընտրվելու համար նրանից խլել Երկնագույն միջուկը։

Արդյունքում նա գերի է վերցնում Աստրոյին և գրեթե ստիպում է Տեյմային ապակտիվացնել Թոբիին, սակայն Տենման չի դավաճանում իր տղային և օգնում է նրան փախչել։ Թոբին հարձակվում է «Խաղարարար»-ի վրա, որը վերաբեռնվել էր և միավորվել Սթոունի հետ։ Աստրոն հաղթում է նրան կյանքի գնով` միևնույն ժամանակ Մետրոպոլիսը իջեցնում է երկրի վրա։ «Զոգ»-ն իրեն երախտապարտ էր զգում և նրան է փոխանցում Երկնագույն միջուկի էներգիայի մի մասը, որով Թոբին նրան միացրել էր։ Թոբին վերակենդանանում է և վերջնականապես հաշտվում է հոր ու Կորայի հետ։ Սակայն երբ ժամանում է գնդաձև այլմոլորակայինը, Թոբին հասկանում է, որ սուպերհերոս լինելն իր ճակատագիրն է։ Նա գնում է մենամարտելու այլմոլորակայինի հետ։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Ֆրեդի Հայմոր- Թոբի Տենմա/Աստրո
  • Նիկոաս Քեյջ - Դոկտոր Տեյմա
  • Բիլ Նայի - Դոկտոր Էլիֆաս
  • Դոնալդ Սազերլենդ - Գեներալ Սթոուն
  • Քրիստեն Բել - Կորա
  • Յուջին Լեվի - Օրին
  • Մետ Լուկաս - Սպարքս
  • Նեյթան Լեյն - Հեմ Էգ
  • Մադլեն Քերոլ - Գրեյս Վիջետ
  • Սթերլինգ Բոմոն - Սեմ Սլաջ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Աստրո կերպարը գոյություն ունի մոտ կես դար։
  • Կերպարներից մեկը, որը լաբորատորիայի գիտնականներից է, ունի մուլտֆիլմի հեղինակ Օսամո Տեձուկիի արտաքին։ Նա կրում է եղջյուրանախշ շրջանակով ակնոց և բերետ։
  • 1999 թվականին Sony Pictures Entertainment ստուդիան Tezuka Productions-ից իրավունք է ձեռք բերել Աստրոյի մասին մանգայի («Հզոր Ատոմը») մոտիվներով գեղարվեստական ֆիլմ ստեղծելու վերաբերյալ։ Ֆիլմը պետք է նկարահանվի կենդանի դերասանների մասնակցությամբ և համակարգչային գրաֆիկայի օգտագործմամբ, արտադրությունը նախատեսվել է The Jim Henson Company-իի հետ համատեղ։
  • «Ռոբոտների հեղափոխական ճակատ»-ի գլխամասում կախված է Լենինի նկարով պաստառ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրոբոյ (մուլտֆիլմ, 2009)» հոդվածին։