Սաթենիկ Վարդանյան

հայ արվեստաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սաթենիկ Վլադիմիրի Վարդանյան (հունվարի 27, 1974(1974-01-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, դիցաբանագետ, կրոնագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի պետական համալսարանի ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ։ «Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համահիմնադիր և ծրագրերի ղեկավար։ Հայաստանի նկարիչների միության անդամ (2021

Սաթենիկ Վարդանյան
Ծնվել էհունվարի 27, 1974(1974-01-27) (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)ԵՊՀ պատմության ֆակուլտետ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Կոչումդոցենտ

Կենսագրություն խմբագրել

Սաթենիկ Վլադիմիրի Վարդանյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 27-ին քաղաք Երևանում։ 1991թ. ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 1986-1990թթ. սովորել է Գեղագիտության դաստիարակության ազգային կենտրոնում։ 1996թ. գերազանցությամբ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը։ 1995թ. անդամակցել է Հռոմի՝ Անտիկ Միջերկրածովյան ուսումնասիրությունների և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտների կողմից կազմակերպած Սևանի ավազանի ուրարտական հնավայրերն հետազոտող հայ-իտալական արշավախմբին։ 2001թ. մասնակցել է Արիստոտելի անվ. Սալոնիկի համալսարանի Արվեստի և Բյուզանդագիտության բաժնի վերապատրաստման դասընթացներին։

2004թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան։

1997թ.-ից առ այսօր  համաշխարհային և հայ արվեստի պատմություն է դասավանդում ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում, համալսարանի մյուս ֆակուլտետներում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Կարդացվող դասախոսություններ խմբագրել

Դիցաբանությունը և արվեստը

Հայ և համաշխարհային արվեստի պատմություն

20-րդ դարի հայ կերպարվեստը

20-21-րդ դդ. արվեստի զարգացման ուղղությունները և միտումները

Հայ և արտասահմանյան մշակույթի պատմություն

Հետազոտության պլանավորում և մեթոդներ

Պարգևներ խմբագրել

2012թ. «Վազգեն Սարգսյան» մեդալ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

2013թ. Պատվոգիր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

2014թ. ԵՊՀ պատվոգիր

2021թ. «Հովհաննես Թումանյան» մեդալ, առաջին գունդ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Սաթենիկ Վլադիմիրի Վարդանյանը Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ դերասան, ասմունքող Ժան Էլոյանի թոռնուհին է։

Աշխատություններ խմբագրել

Սաթենիկ Վարդանյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է Հայ և համաշխարհային արվեստի պատմությունը, դիցաբանությունը, աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, մանկավարժությունը, բարոյագիտությունը, 20-րդ դարի և արդի հայ կերպարվեստը, արդի հայ պետականության հիմնախնդիրները։ 1997 թվականից առ այսօր համաշխարհային և հայ արվեստի պատմություն է դասավանդում Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում և համալսարանի մյուս ֆակուլտետներում[1]։

2012 թվականին պաշտպանել է «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի հայ արվեստում (1900-1920-ական թվականներ)» խորագրով ատենախոսությունը՝ ստանալով գիտությունների թեկնածուի կոչում[1]։

Իր հետազոտությամբ նա առաջ է քաշել մշակութային կարևոր խնդիրներ՝ կապված իդեալական անձի դրսևորման հետ, բացահայտել հայ կերպարվեստի դեռևս չուսումնասիրված էջերը։

2019 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում։ Գիտական կարևոր և արդիական զեկուցումներով մասնակցում է միջազգային և հանրապետական գիտաժողովներին։ Տարբեր լեզուներով շուրջ 40 հոդվածներ է հրատարակել մի շարք, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր գրքերում, ժողովածուներում և ամսագրերում։ 2020 թ. լույս է տեսել նրա Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում մենագրությունը։

Հոդվածներ խմբագրել

Սաթենիկ Վարդանյանի գիտական հոդվածների նվազագույն մասը ներկայացված է ստորև.

• XX-XXI դարերի եկեղեցական մի քանի որմնանկար | Հայկական որմնանկարչություն, գիտական հոդվածների և նյութերի ժողովածու, Երևան, «Տիգրան Մեծ», 2019, էջ 244-258


• Художественное убранство Армянских церквей Aрмавира. Прошлое и настоящее. | АРМЯНЕ ЮГА РОССИИ: ИСТОРИЯ, КУЛЬТУРА, ОБЩЕЕ БУДУЩЕЕ, Ռուսաստան, 3, 53-56 էջ, 2018


• The mural paintings of 1920s in Armenian churches: Tbilisi, Cairo, Lviv" | ON THE BORDERLINE BETWEEN THE EAST AND THE WEST, Ուկրաինա, 1, 340-345 էջ, 2018


• «20-րդ դարի հայ կերպարվեստ» առարկայի դասավանդման մեթոդները բուհերում | Հայագիտական հանդես, Հայաստան, 2(40), 126-136 էջ, 2018


• Եղիշե Թադևոսյանի «Կարմիր Խաչելությունը» | «Հայոց Ցեղասպանություն – 100. Ճանաչումից՝ Հատուցում»։ Միջազգային գիտաժողով. Զեկուցումների դրույթներ։ 2016թ․, 1, 505-512: էջ, Հայաստան |


• Եղիշե Թադևոսյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորչի Տեսիլը» կտավը | Գեղարվեստի ակադեմիայի տարեգիրք, 2015թ․, 2-3 /2014-2015, 98-111 էջ |


• Եղիշե Թադևոսյանի «Կարմիր Խաչելությունը» | «Հայոց Ցեղասպանություն – 100. Ճանաչումից՝ Հատուցում»։ Միջազգային գիտաժողով. Զեկուցումների դրույթներ, 2015թ․, 15-16 հոկտեմբեր, էջ 271-275, Հայաստան |


• Тhe Image of Jesus Christ in the 20th Century and Contemporary Art of Armenia | «IKON» 8-2015, Journal of Iconographic Studies, Volume 8, «Christian Iconography in Modern and Contemporary Art», Rijeka, «Brepols Publisher» 2015, p. 137-144 |


• Вклад Г. Башинджагяна в тбилисскую армянскую кафедральную церковь Св. Богоматери (Св. Геворг) | «Անտառ Ծննդոց» Հոդվածների ժոողովածու նվիրված Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի հիշատակին, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 552-558 |


• Աբովյան քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու Ամենակալ Քրիստոսը (ավանդույթ և արդիականություն) | Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Զեկուցումների ժողովածու, 17-19 հոկտեմբերի, 2013 Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2014, էջ 568-571


• Haik Azarian | «Divine Temple», Annual Almanac, "Kolomenskaya Versta", Saint-Petersburg, I, 2014, p. 9-15


• Образ Христа в творчестве Егише Татевосяна | Аватамк (Отечество Церковь Достоинство), газета армянской общины Санкт-Петербурга, № 10 (220), 2011, с. 7


• Աբովյան քաղաքի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցու Ամենակալ Քրիստոսը։ Ավանդույթ և արդիականություն | Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 352-353


• Երվանդ Քոչարի «Տեսիլքը» | «Պատմություն և մշակույթ», հ. Բ, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011, էջ 308-319


• Հիսուս Քրիստոսի պատկերման ավանդույթը համաշխարհային արվեստում | «Էջմիածին», ՄԱՍԷ, Յուլիս (Է), 2011, էջ 71-88


• Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի առաջին քառորդի համաշխարհային և հայ արվեստում | Մշակույթների երկխոսություն։ Համաշխարհային մշակույթը և Հայաստանը։ Միջազգային V գիտաժողով` նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին


• Հիսուս Քրիստոսի կերպարը Վարդգես Սուրենյանցի արվեստում | Վարդգես Սուրենյանց-150, Հոբելյանական գիտաժողով` նվիրված Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին, զեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2011, էջ 65-76


• Мозаичный «Образ Христа» Егише Татевосяна на фасаде русской церкви | «Ճարտարապետություն և Շինարարություն», № 10, 2010, էջ 56-58


• Եղիշե Թադևոսյանի նորահայտ «Քրիստոսի խճապատկերը» | «Էջմիածին», ՄԱՍԷ, Սեպտեմբեր (Թ), 2010, էջ 69-74


• Վարդգես Սուրենյանցի «Տիրոջ վարշամակը» և նրա պատկերման ավանդույթը | Հայ արվեստի հարցեր։ Գիտական հոդվածների ժողովածու, Գիրք 3, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երևան, «Գիտություն», 2010, Էջ 308-321


• Վարդգես Սուրենյանցի «Տիրամոր» պատկերը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու խորանում | «Ճարտարապետություն և Շինարարություն», № 5-6, 2009, էջ 56-59 • Վարդգես Սուրենյանցի «Տիրամոր պատկերը» Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու խորանում | «Էջմիածին», ՄԱՍԷ, Մայիս (Ե), 2009. էջ 106-109


• Քրիստոսի կերպարը XX դարի հայ կերպարվեստում | «Ճարտարապետություն և Շինարարություն», № 12, 2008, էջ 60-62


• Gevorgian Aleksandr | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.45, Munchen-Leipzig, 2006, S. 326


• Gevorgian Armen | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.45, Munchen-Leipzig, 2006, S. 334


• Gevorgian Artyusha | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.45, Munchen-Leipzig, 2006, s. 348


• Gabrielyan Nona | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.42, Munchen-Leipzig, 2005, S. 159


• Gabazyan Vilen | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.42, Munchen-Leipzig, 2005, S. 130


• Galstyan Anjela | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.42, Munchen-Leipzig, 2005, S. 354


• Galstyan Samvel | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.42, Munchen-Leipzig, 2005, S. 410


• C’ovyan Albert | Saur Allgemeines Kunstlerlexicon, Bd.35, Munchen-Leipzig, 2001, S. 136

Թեզիս խմբագրել

• Կատարյալ անձը Հակոբ Գյուրջյանի արվեստում | Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը 2012, հունիսի 24 - հուլիսի 01, Երևան-Ստեփանակերտ։ Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2012, էջ 197-198


• Образ Иисуса Христа. Отражение традиций русской живописи второй половины XIX века в творчестве Егише Татевосяна | Армения-Россия: Диалог в пространстве художественной культуры. Материалы международного симпозиума. Москва, 15-16 ноября 2010, с. 11

Մենագրություն խմբագրել

Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում | Երևան, «Էդիթ Պրինտ», 2020, 360 էջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Սաթենիկ Վլադիմիրի Վարդանյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.