Ժան Էլոյան
Ժան Սեդրակի Էլոյան (փետրվարի 6, 1912, Բաշքյոյ, Խնուս, Էրզրումի մարզ, Թուրքիա - մարտի 3, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ասմունքող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[1]։
Ժան Էլոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6, 1912 |
Ծննդավայր | Բաշքյոյ, Խնուս, Էրզրումի մարզ, Թուրքիա |
Մահացել է | մարտի 3, 1984 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ասմունքող |
Ընտրանի | Հյուսիսային ծիածան, Եռանկյունի, Հարսնացու հյուսիսից և Քանի դեռ ապրում ենք… |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Ժան Էլոյանը ծնվել է Էրզրումի նահանգի Խնուս գավառի Էլպիս գյուղում։ 1929 թվականին ընդունվել է Գյումրու դրամատիկական թատրոն-ստուդիա։ 1931-1933 թվականներին եղել է Կիրովականի թատրոնի դերասան, 1933-1958 թվականներին՝ Լենինականի ֆիլհարմոնիայի տնօրենը[2][3]։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Կիրովականում խաղացել է բազմաթիվ դերեր, որոնցից են՝ Վարազդատ՝ Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ», Ալեքսանդր՝ Վրթանես Փափազյանի «Ժայռ», Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», Սեյրան՝ Շիրվանզադեի «Նամուս», Գագիկ թագավոր՝ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Արա Գեղեցիկ՝ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն։
1958 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, որտեղ խաղացել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Եղիշե Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը», Գևորգ Էմինի «Սաունցիների պարը» և այլ ներկայացումներում։
Զբաղվել է ռեժիսուրայով Մռավյանի անվան թատրոնում։ 1960 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։
Խաղացել է «Հյուսիսային ծիածան», «Հարսնացու հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» ֆիլմերում։
1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[4]։
ԳրականությունԽմբագրել
- Գևորգ Աբաջյան, Ժան Էլոյան. Դերասանի կյանքն ու բեմական գործունեությունը, Երևան, 1976, 106 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ժան Էլոյան - Armenpress | History»։ history.armenpress.am (armenian)։ Վերցված է 2019-02-18
- ↑ «Жан Элоян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2019-02-18
- ↑ «Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер»։ www.gumer.info։ Վերցված է 2019-02-18
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005