Սաբիհա Կասիմատի (ալբ․՝ Sabiha Kasimati, սեպտեմբերի 15, 1912(1912-09-15), Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 26, 1951(1951-02-26), Տիրանա, Ալբանիա), ալբանացի գիտնական- ձկնաբան, առաջին ալբանուհին էր, ով բարձրագույն կրթություն էր ստացել։ Էնվեր Խոջայի դպրոցական ընկերուհին և նրա վարչակարգի քաղաքական հակառակորդը։ Սպանվել է 1951 թվականի կոտորածի ժամանակ` Սիգուրիմիների կողմից։ Ալբանիայում կոմունիստական ռեժիմի անկումից հետո վերականգնվել է և հետմահու պարգևատրվել «Ազգի պատիվ» շքանշանով։

Սաբիհա Կասիմատի
ալբ․՝ Sabiha Kasimati
Ծնվել էսեպտեմբերի 15, 1912(1912-09-15)
Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1951(1951-02-26) (38 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
մահապատիժ
Քաղաքացիություն Ալբանիա
ՄասնագիտությունՁկնաբան
Գործունեության ոլորտՁկնաբանություն
Ալմա մատերԹուրինի համալսարան և Albanian National Lyceum?
Տիրապետում է լեզուներինալբաներեն, իտալերեն և ֆրանսերեն
 Sabiha Kasimati Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Ծնվել է ալբանացի հայտնի բժիշկ ԱբդուրահմաՆ Կասիմատիի ընտանիքում։ Սաբիհայի հայրն ու պապն հայտնի լիբերալ ինտելեկտուալներ էին։ Մանկուց Սաբիհան հակված էր կրթություն ստանալու, գիտական գործունեության և հասարակական ակտիվության[1]։

1927 թվականին Կորչայում Սաբիհա Կասիմատին ընդունվել է ֆրանսիական լիցեյ։ Սովորել է Էնվեր Խոջայի հետ, նրա հետ պահպանելով ընկերական հարաբերություններ[2]։ 1930 թվականին ավարտելով լիցեյը, աշխատել է որպես ուսուցչուհի։ Դասավանդել է ֆրանսերեն և բարոյագիտություն։ 1933 թվականից Կավայա ալբանա-ամերիկյան ինստիտուտում զբաղվել է կենդանաբանական և ձկնաբանական հետազոտություններով։

1935 թվականին պետական կրթաթոշակով Սաբիհա Կասիմատին մեկնել է Իտալիա։ Թուրինի համալսարանում ուսումնասիրել է ձկնաբանություն և կենսաբանություն։ 1940 թվականին դոկտորական թեզ է պաշտպանել Ալբանիայի ջրային ֆաունայի վերաբերյալ։ Սաբիհա Կասիմատին առաջին ալբանացի կինն էր, ով ստացել էր բարձրագույն կրթություն։

Գիտական աշխատանք խմբագրել

Հրաժարվելով աշխատել ԱՄՆ-ում, Նա վերադարձել է հայրենիք։ Դասավանդել է Դոնիկա Կաստրիոտիի անվան ինստիտուտում։ 1940-ական թվականներին Բելցանոյում բուժում էր ստանում։ Ալբանիա է վերադարձել 1945 թվականին։

1947 թվականին Սաբիհան աշխատել է Տիրանայի Գիտական հետազոտությունների ինստիտուտում։ Նրա ձկնաբանական աշխատանքները նշանակալի դեր են խաղացել ալբանական ձկնաբուծության բնագավառում։ Կազմել է ալբանական ձկների ցանկը, ընդգրկելով 257 տեսակ։

Քաղաքական ընդդիմություն խմբագրել

Սաբիհա Կասիմատին բացասականորեն էր վերաբերվում Ալբանիայի աշխատավորների կուսակցությանսահմանած ռեժիմին։ Նրան հատկապես վրդովեցնում էր ինտելեկտուալների հետապնդումները։ Նա բացահայտորեն համապատասխան խոսակցություններ էր վարում, հանդիպում էր պահանջում Էնվեր Խոջայի հետ` խիստ քննադատության բացահայտ արտահայտման համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sabiha Kasimati, Mehmet Shehut në hetuesi: Jeni kriminelë, do e paguani!
  2. «Албания от резни до весны». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  3. Enver Hoxha shtoi emrin e Sabiha Kasimatit në listat e vdekjes(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբիհա Կասիմատի» հոդվածին։