Ռուդոլֆ Մյոսբաուեր
Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմ.՝ Rudolf Ludwig Mößbauer, հունվարի 31, 1929[1][2][3][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[1] - սեպտեմբերի 14, 2011[4][2][3][…], Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961)։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-1957 թվականներին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960 թվականներին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961 թվականից՝ պրոֆեսոր), 1964-1972 թվականներին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972 թվականից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։
Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958 թվականին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мёссбауэр Рудольф Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Münchner Physik-Nobelpreisträger Mößbauer ist tot (գերմ.) // Bild — B: Axel Springer SE, 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Wikipedia — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 немецкая Википедия (գերմ.) — 2001.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/mossbauer.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ https://www.ae-info.org/ae/Member/Mössbauer_Rudolf
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Mössbauer_Rudolf
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121192334 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 13,0 13,1 Математическая генеалогия — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1961/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Большая золотая медаль РАН имени М.В.Ломоносова — Russian Academy of Sciences.
ԱղբյուրներԽմբագրել
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։