Ռուբեն Աբրահամյան

հայ լեզվաբան

Ռուբեն Թադեոսի Աբրահամյան (փետրվարի 3, 1881(1881-02-03)[1][2], Գնիշիկ, Հայաստան[1][2] - հոկտեմբերի 26, 1951(1951-10-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ իրանագետ-լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1935)։

Ռուբեն Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 3, 1881(1881-02-03)[1][2]
Գնիշիկ, Հայաստան[1][2]
Մահացել էհոկտեմբերի 26, 1951(1951-10-26)[1][2] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Բնակության վայր(եր)Թբիլիսի, Իրան և Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, իրանագետ, դասախոս և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Թեհրանի համալսարան[1]
Գործունեության ոլորտԻրանագիտություն
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1899)[1], Փարիզի համալսարան, Լայպցիգի համալսարան[1], Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան[1] և Շևչենկոյի անվան համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1935)
Տիրապետում է լեզուներինհայերեն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է փետրվարի 3-ին, Գնիշիկ գյուղում (այժմ Վայոց ձորի մարզ)։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899), Երևանի գիմնազիան (1906), սովորել Կիևում (1907), Լայպցիգում (1909), Պետերբուրգի համալսարանում (1911)։

Զբաղվել է մանկավարժությամբ Թիֆլիսում (1912-1920), Իրանում (1921-1946)։ 1935 թվականին Թեհրանի համալսարանում հիմնադրել է հին պարսկերենի և պահլավերենի ամբիոնը։ 1946 թվականին վերադարձել է Հայաստան։ Գիտական գործունեությունն սկսել է 1911 թվականից։ Զբաղվել է պարսկերենի պատմության պարբերացման հարցերով։ Հիմնական աշխատությունն է «Պահլավերեն-պարսկերեն-հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարան»-ը (1965), որտեղ պահլավական համարժեքների դիմաց տրված են հայկական փոխառյալ բառերը։ Թարգմանել է պարսկերենից՝ Բաբա Թահեր Օրիանի, Ֆիրդուսիի ստեղծագործություններից, պահլավերենից՝ «Արտա Վիրապ նամակ» և «Յուշտի Ֆրիան» երկերը։ Մահացել է հոկտեմբերի 26-ին, Երևանում[3][4]։

ԵրկերԽմբագրել

  • Ֆերղովսին և իր Շահնամեն, հ. 1, Թեհրան, 1934
  • Սայաթ-Նովայի տաղերը, ներածական հոդվածով, լեզվի ուսումնասիրությամբ, բառարանով և այլ հոդվածներով ու դիտողություններով, Թեհրան, 1943
  • Dialectes des Israélites de Hamadan et d'Ispahan et dialecte de Baba Tahir, Tehran, 1936

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 43.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. «ABRAHAMIAN, ROUBEN – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org։ Վերցված է 2019-02-03 
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43