Պիրս Գավեստոն, Կորնուոլի 1-ին կոմս (1284[1][2][3], Գասկոն, Ֆրանսիա - հունիսի 19, 1312[1], Warwickshire, Միացյալ Թագավորություն), անգլիացի ազնվական գասկոնական սերմամբ։

Պիրս Գավեստոն
ֆր.՝ Pierre Gaveston
Դիմանկար
Ծնվել է1284[1][2][3]
ԾննդավայրԳասկոն, Ֆրանսիա
Մահացել էհունիսի 19, 1312[1]
Մահվան վայրWarwickshire, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ամուսինմոտ Margaret de Clare?[4]
Զբաղեցրած պաշտոններLord Lieutenant of Ireland?
ԵրեխաներAmy de Gaveston?[5]
 Piers Gaveston, 1st Earl of Cornwall Վիքիպահեստում

Անգլիայի թագավոր Էդուարդ II-ի սիրեցյալը։

Երիտասարդ տարիներին լավ տպավորություն է թողել թագավոր Էդուարդ I-ի մոտ և նշանակվել է թագավորի որդի Էդուարդ Կարնարֆոնի արքունիքում։ Արքայազնի հետ ոչ բնական հարաբերությունների համար Գավեստոնը Էդուարդ I-ի կողմից արտաքսվեց, սակայն հետ կանչվեց մի քանի ամիս անց, որբ Էդուարդ I-ը մահացավ և գահը թողեց իր որդուն` Էդուարդ II-ին։ Էդուարդը Գավեստոնին դարձրեց Կորնվոլի կոմս և ամուսնացրեց նրան իր զարմուհի Մարգարետ դը Կլարեի հետ, ով հզոր Գլոկեստերի կոմսի աղջիկն էր։

Գավեստոնի պատճառով թագավորը ստիպված էր ընդհարվել մի քանի ազնվականների հետ և 1308 թվականին թագավորը նորից նրան արտաքեց։ Իր բացակայության ընթացքում Գավեստոնը ծառայեց որպես թագավորի Լորդ-լեյտենանտ Իռլանդիայում։ Էդուարդը քննարկումներ սկսեց ընդդիմության հետ և հաջորդ տարի Գավեստոնը վերադարձավ։ Գավեստոնի վարքը վերադառնալուց հետո ավելի էր վատացել և թագավորը որոշեց երրորդ անգամ նրան արտաքել և հայտարարեց, որ կձերբակալվի, եթե վերադառնա։ Երբ նա վերադարձավ 1312 թվականին, նրան բռնեցին և սպանեցին մի խումբ ազնվականներ Թոմաս Լանկեստերցու գլխավորությամբ։

Ըստ միջնադարյան ժամանակագիրների Էդուարդ II-ը և Պիրս Գավեստոնը սիրեցյալներ են եղել, որոնց հարաբերությունները հետագայում ներկայացված են եղել որոշ գեղարվեստական աշխատություններում։ Այս տեսակետը սատարում են ժամանակակից պատմաբանների մեծ մասը, սակայն որոշները հերքում են այն։ Ըստ Պիեռ Շապլայի նրանց հարաբերությունը կարելի է բնորոշել որպես եղբայրություն և Գավեստոնը ծառայում էր որպես ալարկոտ թագավորի ոչ պաշտոնական օգնական։

Ընտանիք և վաղ կյանք խմբագրել

Պիրս Գավեստոնի հայր Արնաուդ դը Գաբաստոնը գասկոնցի ապետ էր, ով ծառայում էր Բառնի կոմս Գաստոն VII-ի մոտ[6]։ Գաբաստոնը Գասկոն էր տեղափոխվել Կլարամոնդե դե Մարսենի հետ ամուսնանալու նպատակով, ով խոշոր կալվածատեր Առնո-Ժուլիե դը Մարսենի դուստրն էր և իր եղբոր հետ համաժառանգը[7]։ Չնայած իր կնոջ դիրքի Գաբասոնը դարձավ Անգլիայի թագավորի վասալը, երբ վերջինս իրեն կցեց Ակվիտանիայի դքսությունը[8]։ Նա երկար տարիներ ծառայեց Էդուարդ I-ին, սկսած 1282-1283 թվականների Ուելսի պատերազմներից, որտեղ նա եղել է զորքի կազմում[8]։ 1287 թվականին Կլարամոնդեն մահացավ և Գաբաստոնը իր կյանքի մնացած մասն անցկացրեց իր կնոջ ուեցվածքի համար պայքարում հարազատների և հարևանների դեմ։ Սրա պատճառով նա դարձավ ֆինանսապես կախված Անգլիայի թագավորից և շարունակեց մնալ նրա մոտ ծառայությամբ[9]։ Նա Էդուարդի կողմից որպես պատանդ օգտագործվեց երկու անգամ, առաջինը 1288 թվականին ուղարկվեց Արագոն, երկրորդը 1294 թվականին Ֆրանսիայի թագավորին, որտեղից նա փախուստի դիմեց 1297 թվականին[10]։ Տուն վերադառնալուց հետո նա գնաց Անգլիա 1300 թվականին, որտեղ ծառայեց Էդուարդի մոտ Շոտլնդական պատերազմներում։ Նա մահացավ 1302 թվականի մայիսի 18-ին[9]։

Գավեստոնի մանկության տարիներից քիչ բան է հայտնի, անգամ նրա ծննդյան տարեթիվը անհայտ է։ Նա և արքայազն Էդուարդը ապագա Էդուարդ II-ը (ծնվել է 1284 թվականի ապրիլի 25-ին) համարվում էին հասակակիցներ (coetanei) և ըստ այդմ ենթադրվում է նա ծնվել է 1284 թվականի շրջակայքում[11]։ Չնայած մեկ ժամանակագրություն հաստատում է, որ նա իր հոր հետ տեղափոխվել է Անգլիա 1297 թվականին, առառջին վտահելի աղբյուրը նշում է, որ նա եղել է Գասկոնում այդ թվականի վերջում, երբ ծառայել է Էդուարդ I-ին[12]։ 1300 թվականին նա տեղափոխվել է Անգլիա իր հոր և ավագ եղբոր հետ։ Այս ժամանակ նա դարձավ արքայազն Էդուարդի տնային տնտեսության անդամ[13]։ Թագավորը տպավորված էր Գավեստոնի կառուցողական և զինվորական հմտություններով և ցանկանում էր, որ նա օրինակ լինի իր որդու համար։ 1304 թվականին թագավորը Գավեստոնին վստահեց Ռոջեր Մորտիմեր Վիգմորի խնամակալություն Մորտիմերի հոր մահից հետո Արքայազն Էդուարդի առաջարկով[14]։ Այս ընթացքում Գավեստոնը կառավարեց Մորտիմերի կալվածքները մինչև վերջինս մեծանար, ինչը ծառայեց թագավորի մոտ հավատքի բարձրացմանը Գավեստոնի նկատմամբ[15]։

Լինելով արքայազնի շրջապատում այնուամենայնիվ, Գավեստոնը դարձավ թագավորի և նրա որդու միջև հակասությունների դրդողներից մեկը։ Այս հակասությունները սկզբում երևան եկան արքայազն Էդուարդի և գանձապահ Վոլտեր Լոնգտոնի միջև։ Հակամարտությանը խառնվեց թագավոր Էդուարդը, ով արգելեց իր որդուն շփվել արքունիքի հետ և հեռացրեց արքայազնի տնային տնտեսությունից որոշ մարդկանց։ Չնայած այս երկու որոշումները չեղարկվեցին, թագավորն արգելեց Գավեստոնին վերամիավորվել արքայազնի հետ։ Այս դեպքերը եղան 1306 թվականի մայիսի 26-ից առաջ, որբ Գավեստոնին շնորհեցին ասպետի կոչում, արքայազնից չորս օր անց[16]։ Ավելի ուշ Գավեստոնը ընկավ ավելի մեծ կոնֆլիկտի մեջ, երբ նա և քսանմեկ այլ ասպետներ լքեցին բանակը Շոտլանդիայի արշավանքի ժամանակ ասպետական մրցույթին մասնակցելու համար։ Բոլոր դասալիքները ձերբակալվեցին, սակայն Մարգարետ թագուհու նախաձեռնությամբ բոլորն ազատվեցին 1307 թվականի հունվարին[17]։

Առաջին արտաքսում և վերադարձ խմբագրել

Գավեստոնի վերադարձը ժամանակավոր էր։ 1307 թվականի փետրվարի 26-ին Էդուարդ I-ը հայտարարեց, որ արքայազնի սիրեցյալը պետք է լքի արքունիքը մինչև նույն թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակ թվում էր, որ պատիժը վերաբերվում էր ոչ թե Գավեստոնին այլ արքայազնին[18]։ Ըստ Վալտեր Գունսբորոյի, մինչ այդ արքայազնն առաջարկել էր թագավորին Պոնտյուի կոմսությունը տալ Գավեստոնին։ Էդուարդ I-ը սաստիկ զայրացել էր և դուրս էր նետել որդուն սենյակից[19]։ Չնայած Գուսբորոյի փաստերը կարող են սխալ լինել, քանի որ թագավորը թույլ էր տվել արքայազնին թանկարժեք նվերներ տրամադրել Գավեստոնին[20][21]։ Երբ Գավեստոնը հեռանում էր, արքայազն Էդուարդը նրան նվիրել էր թանկարժեք հագուստ, ձիեր և £260 գումար[22]։

Գավեստոնի առաջին արտաքսումը կարճ տևեց։ 1307 թվականի հուլիսին Էդուարդ I-ը հիվանդացավ դեպի հյուսիս արշավանքի ժամանակ և մահացավ Շոտլանդիայի սահմանի մոտ։ Երբ Էդուարդ I-ը մահացավ, նոր թագավոր Էդուարդ II-ի առաջին հրամանը եղավ ետ կանչել իր ընկերոջը։ Գավեստոնը անմիջապես վերադարձավ և զույգը վերամիավորվեց օգոստոսի սկզբին[23]։

Կոռնուոլի կոմս խմբագրել

1307 թվականի օգոստոսի 6-ին, երբ Էդուարդ II-ի կողմից գահին բազմելուց մել ամիս չէր անցել, Պիրս Գավեստոնին դարձրեց Կոռնուոլի կոմս[24]։ Ըստ տարբեր սկզբնաղբյուրների, այս որոշումը քննադատությունների ալիք բարձրացրեց։ Գավեստոնը չուներ ազնվական ծագում և նրա նշանակումը ամենաբարձր ազնվական պաշտոնին բերեց մյուս ազնվականների դժգոհությանը։ Առավել ևս Կոռնուոլի կոմսությունը պահվել էր թագավորական ընտանիքի անդամների համար և Էդուարդ I-ը նախատեսել էր այն երկրորդ ամուսնությունից իր երկու ավելի կրտսեր որդիներից մեկի համար[25]։ Կոմսի կարգավիճակը Գավեստոնի տվեց լայնամասշտաբ հողատարածքներ Անգլիայում և £4,000 տարեկան եկամուտ[26]։ Կոմսության մեջ էր մտնում Կոռնուոլի մեծ մասը, Դևոնշիրի հարավ արևմտյան մասը, տարածքներ Բերկշիրում ու Օքսֆորդշիրում, Լինքոլնշիրի արևելյան հատվածի մեծ մասը և Կնարեսբորոն Յորքշրում[27]։ Դրանից բացի Էդուարդը նաև խոստացավ Գավեստոնին ամուսնացնել Գլոքեստերի հզոր կոմսի քույր Մարգարետ դը Կլարեի հետ[28]։ Պաշտոնը և ընտանեկան կապերը ապահովեցին Գավեստոնին Անգլիայի բարձրագույն ազնվականության մեջ իր տեղը[27]։

Չնայած անգամ սկզբում նոր թագավորի որոշումները ընդունվում էին առանց առարկության, ազնվականների մեծ մասը սկսեց ատել Գավեստոնին Էդուարդի հետ հատուկ հարաբերություններ ունենալու պատճառով։ 1307 թվականի դեկտեմբերի 2-ին, Գավեստոնի ամուսնությունից ուղիղ մեկ ամիս անց թագավորը կազմակերպեց մրցույթ Գավեստոնի պատվին Վոլինգֆորդ ամրոցում[29]։ Այստեղ Գավեստոնը և նրա զինակիցները ստորացուցիչ պարտության մատնեցին Վարենին, Հիֆորդին և Արունդելին[30]։ Գավեստոնը հաղթեց տարբեր մրցություններում` դաշտ դուրս բերելով չափից շատ ասպետների կամ ունենալով ավելի լավ թիմ։ Այս պահից սկսզած Վարենը և հնարավոր է մյուս երկու կոմսերը սկսեցին թշնամանալ Գավեստոնի հետ[31]։

Երբ Էդուարդ II-ը լքեց երկիրը 1308 թվականի սկզբին, որպեսզի ամուսնանա Ֆրանսիայի թագավորի դուստր Էիզաբելլայի հետ, նա Գավեստոնին նշանակեց թագավորի ռեգենտ։ Այս իրավունքը սովորաբար տրվում էր թագավորի ամենամտերիմ հարազատներից մեկին[32]։ Չկա որևէ ապացույց, որ Գավեստոնը ռեգենտությունը օգտագործել է իր սեփական շահերի համար, սակայն ազնվականները դժգոհ էին նրա վարքից[33]։ Թագավորի վերադառնալուց հետո նա հաճախ անտեսում էր նոր կնոջը Գավեստոնի օգտին[34] Կոլեկտիվ անհնազանդությունները առաջին անգամ նշմարվեցին 1308 թվականի հունվարին այսպես կոչված 'Բոլոնի համաձայնագրով', որով Վարենի, Հիֆորդի, Լինքոլնի և Փեմբրոքի կոմսերը ձևակերպեցին ժողովրդի անվստահությունը և թագավորի փառքի անկումը։ Չնայած փաստաթղթով հստակ անուն նշված չէր, Գավեստոնը դրա հիմնական նպատակն էր[35]։ Նույն թվականին ապրիլյան խորհրդարանը 1308 թվականի հռչակագրով պահանջեց նորից Գավեստոնին արտաքսել` նորից հստակ չնշելով նրա անունը[36]։ Թագավորը սկզբում մերժեց, սակայն հետո ընդունեց պահանջը, քանի որ պարզ դարձավ, որ բարոններն ունեն Ֆիլիպ IV Գեղեցիկ թագավորի աջակցությունը, ով հանդիմանում էր Էդուարդին իր դստեր հետ վատ վարվելու համար[37]։ Մայիսի 18-ին Էդուարդը պաշտոնապես արտաքսեց Գավեստոնին[38]։

Իռլանդիա և վերադարձ խմբագրել

 
Պիրս Գավեստոնի զինանշանը

Գավեստոնը անմիջապես չարտաքսվեց, նա արքունիքը չլքեց մինչև հունիսի 25-ը, սակայն նրան Կենտերբերիի արքեպիսկոպոս Ռոբերտ Վինչեսլիին խոստացավ հեռացնել եկեղեցուց, եթե նա վերադառնա[39]։ Էդուարդը այս ժամանակաշրջանը օգտագործեց ապացուցելու իր սիրեցյալի հավատարմությունը և քաղաքական կարևորությունը։ Որպես Կոռնուելի դքսության կորուստի փոխհատուցում, ինչը նրա արտաքսման պայմաններից մեկն էր, Գավեստոնը ստացավ տարեկան 3.000 մարկ Գասկոնում և ստացավ հողեր Անգլիայի հողերին համահունչ[40]։ Հետագայում նա թագավորի կողմից նշանակվեց Իռլանդիայի լորդ լեյտենանտ[41]։ Դրանից մեկ օր առաջ միևնույն պաշտոնին նշանակվել էր Ուլստերի կոմս Ռիչարդ դը Բուրգը, ինչից հետևություն, որ որոշումը կայացվել էր պահի ազդեցության տակ[42]։ Գավեստոնի նշանակումը ավելի մեծ իրարանցում մտցրեց քան Ուլստերինը[43]։

Գավեստոնի լեյտենենտությունը սկզբում ունեցավ ռազմական բնույթ։ 14-րդ դարի սկզբին Իռլանդիան դարձավ ապստամբ և սկսեց չենթարկվել Անգլիայի թագին։ Այս ոլորտում Գավեստոնը ունեցավ մեծ հաջողություն` սպանելով կամ պարտության մատնելով հիմնական պարագլուխներին։ Նա ամրացրեց Նյուքասլ Մակինգեն քաղաքը և Կելվին ամրոցը և վերակառուցեց Կելվին Ամրոցից Գլենդալոխ տանող ճանապարհը։ Սա օգնեց խաղաղեցնել երկիրը մինչև Վինքլոու լեռներ, Դուբլինի արևմուտք[44]։ Կառավարման ոլորտում նա ավելի քիչ աչքի ընկավ։

Էդուարդ II-ը սկսեց աշխատել Գավեստոնի վերադարձի շուրջ, անգամ դեռ նա չէր մեկնել[45]։ Չնայած նրա սիրեցյալի և ազնվականության հետ հակասությունների, նա կարողացավ մտափոխել մի քանի կոմսերի, որոնք ի սկբանե թշնամաբար էին տրամադրված[46]։ Լինքոլնը, ով բարոնական ընդդիմության առաջնորն էր, չնայած իր տարիքին, հաշտվեց Էդուարդի հետ 1308 թվականի ամռան վերձին։ Անգամ Ոարվիկը, ով թագավորի թշնամիներից ամենահամառն էր, թուլացրեց իր ակտիվությունը[47]։ 1309 թվականի ապրիլի 25-ին Հռոմի պապ Կլեմետն V-ը հայտնեց, որ թագավորի և բարոնների միջև դժվարությունները հաղթահարված են և համաձայնվեց հանել Գավեստոնի դեմ ինտերդիկտը[48]։ Ստամֆորդում կայացած հուլիսյան խորհրդարանի ժամանակ Էդուարդը համաձայնվեց մի շարք քաղաքական զիջումների։ Այսպես կոչված Ստամֆորդի հոդվածը հիմնված էր Էդուարդ I-ի կողմից 1300 թվականին ստորագրված այսպես կոչված articuli super carta-ի վրա, ինչը իր հերթին հիմնված էր Ազատությունների մեծ խարտիայի վրա[49]։ Այնուամենայնիվ Ստամֆորդի խորհրդարանից առաջ, հոինիսի 27-ին Գավեստոնը վերադարձավ Անգլիա[50]։

Կարգավիճակ և վերջին արտաքսում խմբագրել

1309 թվականի օգոստոսին Գավեստոնին վերադարձվեց Կոռնուելի կոմսությունը[51]։ Կոմսությունը երկար չտևեց, քանի որ նա նորից արագորեն փչացրեց հարաբերությունները մյուս կոմսերի հետ։ Ըստ ժամանակագիրների Գավեստոնը տարբեր մականուններ էր կնքել կոմսերին, օրինակ` Լինքոլինի կոմսին կոչում էր 'փայթող ստամոքս', Պեմբրոքի կոմսին` 'Ժոսեֆ հրեա', Լանքեստերինին` 'շեփորահար' և Վորվիքի կոմսին` 'Արդենի սև շուն'[52]։ Գավեստոնը նաև սկսեց օգտագործել թագավորի հետ հարաբերություններն ավելի բացահայտ` օգտագործելով այն իր ընկերների և ծառայողների օգտին[53]։ Քաղաքական վիճակը այնքան թեժացավ, որ 1310 թվականի փետրվարին մեծ թվով կոմսեր հրաժարվեցին ներկա գտնվել խորհրդարանում, քանի որ Գավեստոնը ներկա էր[54]։ Երբ Գավեստոնը հրաժարվեց ներկա չգտնվելու առաջարկին, մի քանի բարոններ ներկայացրեցին իրենց պահանջները[55]։ Այս խումբը կոչվեց Պահանջատեր լորդեր, բաղկացած յոթ կոմսերից, վեց արքեպիսկոպոսներից և վեց բարոններից[56]։ Այս կոմսերի մեջ էին ինչպես թագավորի կողմնակիցներ, ինչպիսիք էր Գլոքեստերը և Ռիչմոնդի կոմսը, այնպես էլ հակառակորդներ, ինչպիսիք էր Լանքեստերը և Վարվիքը[57]։

Մինչ պահանջատերերը պատրաստում էին բարեփոխումների փաստաթուղթ, Էդուարդը որոշեց, որ պառակտման գլխավոր պատճառը Շոտլանդիայի շուրջ իրավիճակն է[56]։ Էդուարդը իր գահակալման հենց սկբից ուշադրություն չէր դարձնում իր հոր նախաձեռնած շոտլանդական արշավանքներին[58]։ Արդյունքում Ռոբերտ Բրյուսը իր ձեռքն էր առել պատերազմի ընթացքը, վերանվաճել կորցրած տարածքները և ասպատակություններ էր իրականացնում Անգլիայի հյուսիսում։ Իրավիճակը վերականգնելու նպատակով Էդուարդը բարձրացրեց հարկերը, որպեսզի պատերազմի Շոտլանդիայի դեմ, սակայն անարդյունք[59]։ Եթե թագավորը կարողանար հաղթանակ տանել Շոտլանդիայում, նրա դիրքերը նշանակալի կբարձրանային պահանջատերների դեմ[60]։ Հունիսին թագավորը որոշեց հավաքել ազնվականներին ռազմական արշավանքի համար, սակայն պահանջատերերի մեծ մասը հրաժարվեցին միանալ նրան[61]։ Երբ թագավորը սեպտեմբերին ուղևորվեց Շոտլանդիա, միայն Գլոքեստերը Վարենը և Գավեստոնը կոմսերից միացան նրան[62]։ Արշավանքը հիասթափեցնող էր Էդուարդի համար, քանի որ Բրյուսը հրաժարվեց նրա հետ բաց ճակատամարտելուց կամ բանակցություններ վարելուց։ Փետրվարին Գավեստոնը իր բանակով ուղարկվեց հյուսիս Ռոքսբուրգից Պերթ, սակայն նա չկարողացավ գտնել Շոտլանդական բանակի տեղը[63]։

Մինչ թագավորական բանակը հյուսիսում էր, Էդուարդը նորություն ստացավ Լոնդոնից, որ Լինքոլնի կոմսը մահացել է 1311 թվականի փոտրվարի 6-ին[64]։ Սա նշանակում էր, որ իր ազդեցությունը կորցնում էր բարոնների նկատմաբ, քանի որ Լանքեստերի կոմսը, ով Լինքոլնի խորթ որդին էր և ժառանգը դառնում է պահանջատերների առաջնորդը[65]։ Երբ պահանջատերերը պատրաստ էին ներկայացնել իրենց ծրագիրը Էդուարդը ստիպված խորհրդարանի հավաք հրավիրեց։ Հուլիսի վերջին նա Գավեստոնին նշանակեց Շոտլանդիայի լեյտենանտ և վերադարձավ Լոնդոն[66]։ Բրյուսը դեռ հաջող խուսափում էր անգլիացիներին և օգոստոսի սկզբին անգամ ասպատակեց հյուսիսային Անգլիան, և դրանից շատ չանցած Գավեստոնը նահանջեց Նորտումբերլանդի Բամբուրգ ամրոց[67]։ Երբ խորհրդարանը հանդիպեց օգոստոսի 16-ին թագավորը ներկայացրեց նախատեսվող բարեփոխումները, սակայն հանդիմանեց որոշ անձանց, ովքեր ցանկանում էին Գավեստոնի արտաքսումը[68]։ Էդուարդը սկզբում առաջարկում էր համաձայնվել բարեփոխումների հետ այնքան, ինչքան Գավեստոնին կթույլատրվի մնալ, սակայն պահանջատերերը մերժեցին։ Երկար ժամանակ թագավորը փորձում էր համոզել նրանց, սակայն վերջնականապես որոշվեց համաձայնվել պահանջատերերի հետ, իսկ որոշումը հրապարակվեց սեպտեմբերի 27-ին[69]։ Նոյեմբերի 3-ին տրված վերջնաժամկետից երկու օր անց Գավեստոնը նորից լքեց Անգլիան[70]։

Վերադարձ և վախճան խմբագրել

 
Վարվիք ամրոցի տեսարանը Ս. Մարիի եկեղեցուց

Հստակ չէ որտեղ է անցկացրել ժամանաը Գավեստոնը արտասահմանում, քանի որ արտաքսման պայմաններից էր, որ նա չէր կարող մնալ թագավորի հողերում։ Սա նշանակում էր որ նա չէր կարող լինել Ակվիտանիայում կամ Իռլանդիայում իչպես նախորդ արտաքսումների ժամանակ[70]։ Կան որոշակի ենթադրություններ, որ նա սկզբում մեկնել է Ֆրանսիա, սակայն քանի որ նրան չէր համակրում Ֆրանսիայի թագավորը, շատ հավանական է, որ այնտեղ Գավեստոնը երկար չի մնացել։ Նրա վերջին արտաքսման ամենահավանական վայրը Ֆլանդիան էր[71]։ Այս անգամ նրա բացակայությունն ավելի կարճ էր քան երկրորդ արտաքսման ժամանակ` տևելով երկու ամսից մի փոքր քիչ։ Վերադառնալով 1311 թվականի սուրբ ծննդյան տոներին, նա թագավորի հետ վերամիավորվեց 1312 թվականի հունվարին, հավանական է Կնարեսբորո ամրոցում հունվարի 13-ին[72]։ Արագ վերադարձի գլխավոր պատճառը կարող էր լինել նրա դստեր ծնունդը ում անունը Ժաննա էր։ Հունվարի 18-ին Էդուարդը հայտարարեց պատիժ նրանց, ով Գավեստոնի վերադաձը կհամարեն անօրինական և վերադարձրեց բոլոր հողերը նրան[73]։

Թագավորական և բարոնական կողմերը սկսեցին պատրաստվել պատերազմի։ Մարտին Գավեստոնը բնակություն հաստատեց Սքարբորո ամրոցում և սկսեց ամրացնել այն[74]։ Այս ժամանակվա ընթացքում նա Վինքսլիի արքեպիսկոպոսի կողմից վտարվեց եկեղեցուց։ Բարոնները Լանքեստերի գլխավորությամբ դուրս եկան թագավորի վերահսկողությունից և միացան ընդդիմությանը։ Պեմբրոքին և Վարենին հանձնարարվեց առևանգել Գավեստոնին[75]։ Մայիսի 4-ին թագավորը և Գավեստոնը Նյուքասլում էին և խուսափում էին Լանքեստերի գլխավորած զորքի հետ ճակատամարտելուց[76]։ Դրանից հետո Գավեստոնը վերադարձավ Սքարբորո, իսկ թագավորը` Յորք։ Սքարբորոն շուտով պաշարեցին Փեմբրոքը, Վարենը, Պերսին և Քլիֆֆորդը և մայիսի 19-ին Գավեստոնը հանձնվեց պաշարողներին[77]։ Ըստ հանձնման պայմանների, Փեմբրոքը, Վարենը և Պերսին պետք է Գավեստոնին տանեին Յորք, որտեղ բանակցեին թագավորի հետ։ Եթե համաձայնության չգային մինչև օգոստոսի 1-ը, Գավեստոնին կթույլատրեին վերադառնալ Սքարբորո։ Երեքով երդվեցին պաշտպանել նրա անվտանգությունը[78]։ Նախնական Յորքում թագավորի հետ հանդիպելուց հետո Գավեստոնին տարան Փեմբրոքի պահոց, ով նրան ուղևորեց հարավ անվտանգության նկատառումներով[79]։

Հունիսի 9-ին Փեմբրոքը թողեց Գավեստոնին Օքսֆորդշիրում, որպեսզի այցելի կնոջը[80]։ Երբ Վարվիքը իմացավ այդ մասին, նա անմիջապես մեկնեց Օքսֆորդշիր, գերևարեց Գավեստոնին և տարավ Վարվիք ամրոց[81]։ Փեմրոքը, ում պատիվը ոտնահարված էր, արդարություն պահանջեց Գավեստոնի խորթ եղբայր Գլոքեստերից, սակայն ապարդյուն[82][83]։ Վարվիքում Գավեստոնը դատապարտվեց մահվեցն պահանջատերերի պահանջը չկատարելու համար բարոնների առաջ, ներառյալ Վարվիքի, Լանքեստերի, Հիֆորդի և Արունդելի[84]։ Հունիսի 19-ին նրան տարան Լանքստերի կոմսի հողեր և գլխատեցին[85]։

Հետևանք խմբագրել

 
1823 թվականի Գավերստոնի արձանը Բլեքլոու Հիլում
52°18′19″ հս․. լ. 1°34′39″ ամ. ե.HGЯO[86]:

Գավերստոնի մարմինը պարզապես գլխատված թողեցին մահապատժի վայրում։ Մեկ ժամանակագիր գրել է ինչպես են չէրս կոշկակար այն բերել Վորվիքի մոտ, ով չի ընդունել նրանց և հրամայել է տանել իր տարածքներից դուրս։ Դրանից հետո Դոմինիկյան միաբանության մի խումբ անդամներ այն տարել են Օքսֆորդ[85]։ Նրան չէին կարող հուղարկավորել, քանի դեռ Գավեստոնը վտարված էր եկեղեցուց և չհուղարկավորեցին մինչև 1315 թվականի հունվարի 2-ը, երբ թագավորը խնդրեց Հռոմի պապին հանել նրա վրայից վտարման կնիքը, որից հետո նրան հուղարկավորեցին Դոմինիկյան միաբանության ծեսերով։ Նրա շիրիմը ներկայումս անհետացած է[72]։ Նրա պատվին խաչ է տեղադրվել Բլեքլոու Հիլում 1823 թվականին, որը շատերի կողմից համարվում է նրա մահապատժի վայր[87]։

Էդուարդը մեծ նվիրատվություն պարգևեց Գավեստոնի այրիի Մարգարետը, ով 1317 թվականին ամուսնացավ Գլոքեստերի ապագա կոմս Հյու դը Օդլիի հետ[88]։ Թագավորը փորձեց ազնվական փեսացու փնտրել Պիրսի և Մարգարետի դուստր Ժաննայի համար, սակայն նրա փորձերը ի չիքս դարձան երբ Ժաննան մահացավ 1325 թվականին տասներեք տարեկանում[89]։ Կան նաև տեսակետներ, որ Գավեստոնը կարող էր ունենալ մեկ այլ արտաամուսնական դուստր։ Ըստ մեկ չստուգված փաստաթղթի այդ աղջկա անումը Ամի էր։ Այս աղջիկը եղել է Էդուարդ III-ի կնոջ սպասավորուհիներից, հետագայում ամուսնացել է Ջոն Դրիբիի հետ, ով թագավորական ընտանիքից էր[90]։

Էդուարդի սկզբնական արձագանքը Գավեստոնի մահապատժի վերաբերյալ բարկացած էր, ըստ Vita Edwardi-ի, նա երդվել էր վրեժ լուծել[72]։ Հանգամանքների բերումով սակայն նա հրաժարվեց մահապատժի ենթարկողների նկատմամբ վրեժի պլաններից[91]։ Նախորդած Նյուքասլի ասպատակության ժամանակ թագավորը և Գավեստոնը մեկնել էին շատ արագ` թողնելով մեծ քանակությամբ զարդեր և փող[92]։ Միևնույն ժամանակ շատ բարոններ հրաժարվեցին իրենց ընդդիմադիր դիրքից, հատկապետս Փեմբրոքի կոմսը դարձավ թագավորի մտերիմը` խոստովանելով իր մեղքը[93]։ Գլոքեստերի և մյուս կոմսերի հետ համաձայնություն ձեռք բերվեց 1313 թվականի հոկտեմբերի 14-ին, որով բարոնները ներողություն խնդրեցին և վերադարձրեցին կողոպտված ձիերը և զարդերը[94]։ Նաքեստերի և Էդուարդի միջև հակամարտությունը շարունակվեց և չլուծվեց մինչև 1322 թվականը, որբ Լանքեստերը պարտություն կրեց Բորոբրիջի ճակատամարտում և սպանվեց[95]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 opac.vatlib.it
  4. Kindred Britain
  5. Lundy D. R. The Peerage
  6. The differences in the names are only variations in spelling. The place from which the family took its name is still called Gabaston; Vickers, Kenneth (1913). England in the Later Middle Ages. Methuen. էջ 86.
  7. Hamilton (1988), pp. 20–1.
  8. 8,0 8,1 Hamilton (1988), p. 22.
  9. 9,0 9,1 Hamilton (1988), p. 25.
  10. Hamilton (1988), pp. 22–4.
  11. Chaplais (1994), p. 4.
  12. Hamilton (1988), p. 29.
  13. Chaplais (1994), p. 20.
  14. Prince Edward received this title in 1301; Prestwich (1997), p. 226.
  15. Hamilton (1988), p. 31.
  16. Chaplais (1994), p. 21.
  17. Hamilton (1988), pp. 33–4.
  18. Hamilton (1988), p. 34.
  19. Guisborough, pp. 382–3.
  20. Chaplais (1994), pp. 21–2.
  21. Hamilton (1988), pp. 34–5.
  22. Hamilton (1988), pp. 35–6.
  23. Chaplais (1994), pp. 24–6.
  24. McKisack (1959), p. 3.
  25. Maddicott (1970), p. 71.
  26. Hamilton (1988), p. 40.
  27. 27,0 27,1 Hamilton (1988), p. 39.
  28. Altschul (1965), p. 41.
  29. Vita Edwardi, p. 3.
  30. Hamilton (1988), pp. 43–4.
  31. Haines (2003), p. 103.
  32. Chaplais (1994), pp. 34–5.
  33. Hamilton (1988), pp. 45–6.
  34. Hamilton (1988), p. 48.
  35. Phillips (1972), p. 26.
  36. Maddicott (1970), p. 73.
  37. Maddicott (1970), p. 82–4.
  38. Haines (2003), p. 69.
  39. Chaplais (1994), p. 45.
  40. Hamilton (1988), p. 53.
  41. Chaplais (1994), pp. 50–1.
  42. Hamilton (1988), pp. 55–6.
  43. Hamilton (1988), pp. 56–7.
  44. Hamilton (1988), pp. 58–61.
  45. McKisack (1959), p. 7.
  46. Maddicott (1970), pp. 91–2.
  47. Hamilton (1988), p. 68.
  48. Hamilton (1988), pp. 70, 73.
  49. Hamilton (1988), pp. 73–4.
  50. Maddicott (1970), p. 103.
  51. Chaplais (1994), p. 53.
  52. Hamilton (1988), p. 75. The various chroniclers who comment on the issue do not agree entirely on the exact nicknames used. A thorough summary of the literature can be found in; Tout (1914), p. 13.
  53. Hamilton (1988), pp. 75–6.
  54. Maddicott (1970), p. 110.
  55. McKisack (1959), p. 10.
  56. 56,0 56,1 Prestwich (1997), p. 182.
  57. Hamilton (1988), pp. 80, 157.
  58. Barrow (1965), p. 246.
  59. Maddicott (1970), pp. 108–9.
  60. Hamilton (1988), p. 80.
  61. Maddicott (1970), pp. 113–4.
  62. Hamilton (1988), p. 81.
  63. Hamilton (1988), pp. 84–6.
  64. Hamilton (1988), p. 84.
  65. Maddicott (1970), pp. 80–1 114–5.
  66. Hamilton (1988), p. 86.
  67. Hamilton (1988), pp. 86–7.
  68. McKisack (1959), p. 12–5.
  69. Hamilton (1988), p. 87.
  70. 70,0 70,1 Chaplais (1994), p. 74.
  71. Hamilton (1988), pp. 91–2.
  72. 72,0 72,1 72,2 Hamilton (2004).
  73. Hamilton (1988), p. 93.
  74. Hamilton (1988), p. 94.
  75. Maddicott (1970), pp. 123–4.
  76. Hamilton (1988), pp. 95–6.
  77. Phillips (1972), pp. 32–3.
  78. Phillips (1972), pp. 33–4.
  79. Hamilton (1988), p. 97.
  80. Chaplais (1994), p. 88.
  81. Maddicott (1970), p. 127.
  82. Hamilton (1988), p. 97–8.
  83. These acts could have been Pembroke's way of guarding himself against any future suspicion of collusion; Hamilton (1988), p. 98, 165n. It seems unlikely that he had prior knowledge of what would happen though, based on his subsequent change of alignment; Phillips (1972), p. 36.
  84. Maddicott (1970), pp. 127–8.
  85. 85,0 85,1 Hamilton (1988), p. 99.
  86. «Gaveston's Cross – Leek Wootton and Guy's Cliffe – Warwickshire – England». British Listed Buildings. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  87. Noszlopy, George T. (2003). Public sculpture of Warwickshire, Coventry, and Solihull. Liverpool: Liverpool University Press. էջ 77. ISBN 978-0-85323-847-8.
  88. Hamilton (1988), pp. 100–1.
  89. Hamilton (1988), pp. 101–2.
  90. Hamilton, J. S. (1998). «Another daughter for Piers Gaveston? Amie de Gaveston, Damsel of the Queen's Chamber». Medieval Prosopography (19): 177–86.
  91. Maddicott (1970), pp. 130–54.
  92. Roberts, R.A. (1929). «Edward II, the lords ordainers, and Piers Gaveston's jewels and horses 1312–1313». Camden Miscellany (15): viii, 26.
  93. Phillips (1972), pp. 36–7.
  94. Altschul (1965), p. 163.
  95. Prestwich (2005), pp. 190–201.