Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ
Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ (անգլ.՝ Ronald George Wreyford Norrish, նոյեմբերի 9, 1897[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 7, 1978[1][2][3][…], Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս-քիմիկոս։
Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ Ronald George Wreyford Norrish | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1897[1][2][3][…] Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 7, 1978[1][2][3][…] (80 տարեկան) Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Լեհական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Էմանուել քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Eric Rideal? |
Եղել է գիտական ղեկավար | David Husain? և Ջորջ Պորտեր |
Պարգևներ | |
Ronald George Wreyford Norrish Վիքիպահեստում |
Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1936 թվականից), 1937—1965 թթ. գլխավորել է Քեմբրիջի համալսարանի ֆիզիկական քիմիայի ֆակուլտետը, 1965 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։ Արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ է։ Զբաղվել է արագ ընթացող լուսաքիմիական ռեակցիաներով և մշակել (իր աշակերտ Ջ․ Փորտերի հետ) դրանց հետազոտման նոր եղանակներ՝ կինետիկական սպեկտրաչափություն և իմպուլսային ֆոտոլիզ։ Ցույց է տվել, որ հասարակ միացությունների իմպուլսային ֆոտոլիզն ուղեկցվում է պիրոլիզի միջանկյալ՝ գրգըռված (տատանողական) նյութերի առաջացմամբ, հետազոտել է այդ մասնիկների ռելաքսացիայի կինետիկան։ Պարգևատրվել է Դևիի (1958), Լյուիսի (1964) և Ֆարադեյի (1965) մեդալներով։ 1967 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Մ․ Էյգենի և Ջ․ Փորտերի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ The Nobel Prize in Chemistry 1967 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/archives/meldola-medal-and-prize/
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/archives/liversidge-award/
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/longstaff-prize/previous-winners/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 380)։ |