Ռոյ Չեփմեն Էնդրյուս (անգլ.՝ Roy Chapman Andrews. հունվարի 26, 1884(1884-01-26)[1][2][3][…], Beloit, Ռոք, Վիսկոնսին, ԱՄՆ - մարտի 11, 1960(1960-03-11)[1][2][3][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բնագետ, ճանապարհորդ-հետազոտող, ով դարձել է Ամերիկյան բնագիտական թանգարանի տնօրեն։ Համբավվել է դեպի Չինաստան և Մոնղոլիայի Գոբի անապատ 20-րդ դարի սկզբներին իրականացրած գիտարշավներով և իր արկածների մասին պատմող ու մեծ հետաքրքրությամբ ընթերցվող գրքերով։ Ընդ որում՝ իր ղեկավարած գիտարշավներից մեկի արդյունքում պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերել է դինոզավրերի բրածո ձվեր[5], որոնք հսկայական հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն բնագետների, այլև ողջ հանրության շրջանում։

Ռոյ Չեփմեն Էնդրյուս
անգլ.՝ Roy Chapman Andrews
Ծնվել էհունվարի 26, 1884(1884-01-26)[1][2][3][…]
Beloit, Ռոք, Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել էմարտի 11, 1960(1960-03-11)[1][2][3][…] (76 տարեկան)
Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանOakwood Cemetery[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, հնէաբան, գրող և կենդանաբան
Հաստատություն(ներ)Ամերիկյան բնագիտական թանգարան
Գործունեության ոլորտհնէաբանություն
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
ԱնդամակցությունThe Explorers Club?
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան և Բելոյթի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Yvette Borup?
Կայքroychapmanandrewssociety.org
 Roy Chapman Andrews Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վիսկոնսին նահանգի Բելոյթ քաղաքում, դեղագործ Չարլզ Էզրա Էնդրյուսի և Քորա Մեյ Չեփմենի ընտանիքում։ Պատանեկության տարիներին խորացրել է իր գիտելիքները բնության մասին, զարգացրել հրաձգության հմտությունները Բելոյթի շրջակա անտառներում, դաշտերում ու մարգագետիններում շրջագայությունների ժամանակ։ Սիրած զբաղմունքները ներառում էին որսորդությունն ու ձկնորսությունը։ Ինքնուրույնաբար սովորել է տաքսիդերմիա[6], իր պատրաստած կենդանական խրտվիլակների վաճառքից վաստակած գումարով վճարել ուսման վարձը Բելոյթի քոլեջում[7], որտեղ ուսումնասիրել է ֆիզիոլոգիա և անատոմիա։ Որոշ ժամանակ աշխատել է որպես Լոգանի մարդաբանության թանգարանի համադրող[6]։ 1906 թվականին ստանալով իր գիտական աստիճանը՝ սկսել է աշխատել Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանում (AMNH): Սկզբում մաքրում էր ցուցասրահների հատակները, մասնակցում օժանդակ աշխատանքներին[8]։ Տպավորված նրա համառությամբ՝ AMNH-ի տնօրեն Հերմոն Ք. Բամփուսը նրան նշանակել է Ջեյմս Լ. Քլարկի օգնական՝ տաքսիդերմիայի բաժանմունքում մոդելներ պատրաստելու համար[6]։

1908 թվականին Էնդրյուսը մասնակցել է դեպի Ալյասկա կատարված գիտարշավին, որտեղ ուսումնասիրել է կետաձկներ և ծովային այլ կաթնասուններ։ Նրա ջանքերով AMNH-ի՝ կետաձկներին վերաբերող նյութերի հավաքածուն դարձել է աշխարհում ամենամեծերից մեկը։ 1909–1910 թվականներին նա բնագետ է եղել USS Albatross նավի վրա դեպի հոլանդական Արևելյան Հնդկաստան կատարված արշավի ժամանակ, 1911-1912 թվականներին ուսումնասիրել է Հյուսիսային Կորեան, իսկ 1913 թվականին մասնակցել է մեկ այլ գիտարշավի դեպի Ալյասկա[9]։

1922–1930 թվականներին Ամերիկյան բնագիտական թանգարանի անունից գլխավորել է մի շարք հնէաբանական գիտարշավներ դեպի Մոնղոլիա։ Դինոզավրերի առաջին հայտնի ձվերը հայտնաբերվել են այդ ժամանակ. դրանք նույնականացվել են որպես Protoceratops-ի ձվեր, սակայն հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք իրականում պատկանում են օվիրապտորուսին։ Հայտնաբերվել են նաև ամենամեծ ցամաքային կաթնասունի՝ Paraceratherium- ի (այն ժամանակ՝ «Baluchiterium») ու դինոզավրերի շատ տեսակների մնացորդներ և velociraptor-ի ոսկրեր։ 1930 թվականին նա ստիպված է եղել ձեռնպահ մնալ դեպի Ասիա գիտարշավների իրականացումից. պատճառը տարածաշրջանում գերիշխող դարձած քաղաքական անկայունությունն էր, ինչպես նաև Մեծ ճգնաժամի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները։

1934 թվականին Էնդրյուսը դարձել է Ամերիկյան բնագիտական թանգարանի տնօրեն և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1941 թվականը, երբ թոշակի է անցել և իրեն նվիրել գրականությանը։

Ռոյ Չեփմեն Էնդրյուսը մահացել է 1960 թվականի մարտի 11-ին Կալիֆոռնիայի Քարմել բայ դը Սի քաղաքում։ Նրա կամքի համաձայն՝ նրա դին կիզվել է, և մոխիրը թաղվել է հայրենի Չեփմեն կալվածքում։

Ենթադրվում է, որ Էնդրյուսն իր բնավորության գծերով ու արկածներով ծառայել է որպես Ինդիանա Ջոնսի կերպարի նախատիպ[10][11]։

Ուշագրավ փաստեր խմբագրել

  • Ի պատիվ Ռոյ Էնդրյուսի էնդրյուսարքուս (լատ. Andrewsarchus mongoliensis) է անվանվել վերացած հսկա գիշատիչ այն կաթնասունը (էոցենի դարաշրջան), որի մնացորդները 1923 թվականին Մոնղոլիայում հայտնաբերել է նրա ղեկավարած արշավախումբը։
  • Նշանավոր հնէաբան Հենրի Ֆերֆիլդ Օսբորնը Ռոյ Էնդրյուսի պատվին Embolotherium andrewsi, թարգմանաբար՝ «Էնդրյուսի տարանա-գազան» է անվանել էմբոլոտերիում կաթնասուն կենդանու ենթատեսակը։

Երկեր խմբագրել

 
Էնդրյուսի Across Mongolian Plains: A Naturalist's Account of China's Great Northwest գրքի 1921 թ. հրատարակության շապիկը

Worldcat-ում ներառված գրքերի ցանկը[12].

  • Monographs of the Pacific Cetacea (1914–1916)
  • Whale Hunting With Gun and Camera (1916)
  • Camps and Trails in China (1918)
  • Across Mongolian Plains (1921)
  • On The Trail of Ancient Man (1926)
  • Ends of the Earth (1929)
  • The New Conquest of Central Asia (1932)
  • This Business of Exploring (1935)
  • Exploring with Andrews (1938)
  • This Amazing Planet (1939)
  • Under a Lucky Star (1943)
  • Meet your Ancestors, A Biography of Primitive Man (1945)
  • An Explorer Comes Home (1947)
  • My Favorite Stories of the Great Outdoors Editor (1950)
  • Quest in the Desert (1950)
  • Heart of Asia: True Tales of the Far East (1951)
  • Nature's Way: How Nature Takes Care of Her Own (1951)
  • All About Dinosaurs (1953)
  • All About Whales (1954)
  • Beyond Adventure: The Lives of Three Explorers (1954)
  • Quest of the Snow Leopard (1955)
  • All About Strange Beasts of the Past (1956)
  • In the Days of the Dinosaurs (1959)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. Find A Grave — 1996.
  5. Cytuj pismo|nazwisko=Sereno|imię=Paul C.|tytuł=Dinozaury w śmiertelnej pułapce|czasopismo=Świat Nauki|wolumin=nr 4 (236)|strony=68-73|issn=0867-6380|data=kwiecień 2011
  6. 6,0 6,1 6,2 Կաղապար:Cytuj
  7. «Who was Roy Chapman Andrews» (անգլերեն). Roy Chapman Andrews Society. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  8. Encyklopedia Britannica |id = biography/Roy-Chapman-Andrews |tytuł = Roy Chapman Andrews |data dostępu = 2010-04-30
  9. David Fastovsky. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. «Smithsonian Channel: Telling America's Stories». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  11. Preston, Douglas J. (1993). Dinosaurs in the Attic: An Excursion Into the American Museum of Natural History. St. Martin's Press. ISBN 0-312-10456-1., pp. 97–98
  12. «Results for 'Roy Chapman Andrews' [WorldCat.org]». worldcat.org.

Գրականություն խմբագրել

  • Dragon Hunter; biography by Charles Gallenkamp (2001)
  • Andrews, Roy Chapman Under a Lucky Star. — Borderland Books, 1943. — 280 p. — ISBN 978-0976878186
  • Cevasco, George A.; Hammond, Lorne; Harmond, Richard; Sterling, Keir B.; Hammond, Lorne F. Biographical Dictionary of American and Canadian Naturalists and Environmentalists. — Greenwood, 1997. — 960 p. — ISBN 0313230471
  • Gallenkamp, Charles. Dragon Hunter: Roy Chapman Andrews and the Central Asiatic Expeditions. — Penguin Books, 2002. — 344 p. — ISBN 0142000760
  • van Zwoll, Wayne. The Hunter's Guide to Accurate Shooting: How to Hit What You're Aiming at in Any Situation. — Lyons Press, 2004. — 352 p. — ISBN 1592284906

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Չեփմեն Էնդրյուս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Չեփմեն Էնդրյուս» հոդվածին։