Ռոման Պրոդիուս (մոլդ.՝ Roman Prodius, ապրիլի 12, 1981(1981-04-12)[1], Cimișlia, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), մոլդովացի թեթևատլետը, որը մասնագիտանում է մարաթոնում, կիսամարաթոնում, կրոսում, մայրուղով եւ երկար տարածությամբ վազքում։ Երկու օլիմպիադաների մասնակից (2012, 2016)։ Սկոպյեի 2008 թվականի մարաթոնի հաղթողը։ 2015 թվականի Եվրոպական խաղերի կրկնակի մրցանակակիր։ Մոլդովայի եռակի չեմպիոն (2006, 2009, 2014)։

Ռոման Պրոդիուս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝marathon runner
Երկիր՝ Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 12, 1981(1981-04-12)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Cimișlia, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
182 սանտիմետր[2]
Քաշ՝70 կիլոգրամ[2]

Կենսագրություն խմբագրել

Ռոման Պրոդիուսը ծնվել է 1981 թվականի ապրիլի 12-ին Մոլդովայի Չիմիշլիի շրջանի Սելեմետ գյուղում։ Սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով գյուղի դպրոցում սովորելու ժամանակ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կոնստանտին Ֆյոդորովի ղեկավարությամբ։  Այնուհետև Լիպովենի գյուղի սպորտային գիշերօթիկ վարժարանում Ռոմանը մարզվել է Գեորգի Ռուսուի մոտ։  Հետագայում ավարտել է Մոլդովայի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանը[3]։

Պրոդիուսը միջազգային ասպարեզում իր նորամուտը նշել է 2004 թվականին՝ հաղթելով կիսամարաթոնին հոլանդական Տորնայում։ 2005 թվականին նա մասնակցել է Վալենսիայի իր առաջին մարաթոնին։ 2009 թվականին Ռոման ստացել է «միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումը։ Պրոդիուսը ամեն տարի մասնակցել է կիսամարաթոնի և մարաթոնի բազմաթիվ միջազգային մրցումներին[4][5]։ Մինչև 2012 թվականը մարզվել է Վալենտին Սիտնիկի գլխավորությամբ։ Այժմ նրա մարզիչն է Լազար Պովեստկան[6]։

Ռոմանը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի մարաթոնին։ 2012 թվականին Լոնդոնի իր առաջին օլիմպիադայում չի կարողացել ավարտել, իսկ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում զբաղեցրել է 105-րդ տեղը[7][8]։

Ամուսնացած է։ Կինը Սվետլանան է, ունեն մեկ որդի։

Հիմնական արդյունքներ խմբագրել

Տարի Մրցումներ Անցկացման վայր Հեռավորություն Տեղ Արդյունք
2004 Դուրնեի կիսամարաթոն Դուրնե, Նիդերլանդներ կիսամարաթոն 1 (ոսկե մեդալ) 1:09:20
2005 Կրոսի Եվրոպայի առաջնություն Թիլբուրխ, Նիդերլանդներ 9,84 կմ 79 29:35
2008 Սկոպյեի մարաթոն Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա մարաֆոն 1 (ոսկե մեդալ) 2:29:26
Կրոսի աշխարհի առաջնություն Էդինբուրգ, Շոտլանդիա 12 կմ DNS
Բուխարեստի մարաթոն Բուխարեստ, Ռումինիա մարաթոն 4 2:17:00
2009 Անթալիայի մարաթոն Անթալիա, Թուրքիա կիսամարաթոն 3 1:04:30
Պոդգորիցայի մարաթոն Պոդգորիցա, Չեռնոգորիա մարաթոն 3 2:14:57
2010 Գուտենբերգի մարաթոն Մայնց, Գերմանիա մարաթոն 2 2:12:31
2011 Պորտույի մարաթոն Պորտու, Պրոտուգալիա մարաթոն 8 2:17:20
2012 Գուտենբերգի մարաթոն Մայնց, Գերմանիա մարաթոն 5 2:14:27
Օլիմպիական խաղեր Լոնդոն, Մեծ Բրիտանիա մարաթոն DNF
2013 Աշխարհի առաջնություն Մոսկվա, Ռուսաստան մարաթոն 46 2:29:08
2015 Վիեննայի մարաթոն Վիեննա, Ավստրիա մարաթոն 8 2:20:07[9]
Եվրոպական խաղեր Բաքու, Ադրբեջան 3000 մ 3 8:06,34
5000 մ 2 14:21,42
Աշխարհի առաջնություն Պեկին, Չինաստան մարաթոն 31 2:26.46
2016 Հռոմի կիսամարաթոն Հռոմ, Իտալիա կիսամարաթոն 7 1:03:37
Եվրոպայի առաջնություն Ամստերդամ, Նիդերլանդներ կիսամարաթոն 22 1:05:14
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա մարաթոն 105 2:27:01
2017 Հռոմի կիսամարաթոն Հռոմ, Իտալիա կիսամարաթոն 11 1:05:53
Գուտենբերգի մարաթոն Մայնց, Գերմանիա մարաթոն 2 2:20:01[10]
Կարլովարի մարաթոն Կառլովի Վարի, Չեխիա կիսամարաթոն 15 1:07:38
Ուդինեի կիսամարաթոն Ուդինե, Իտալիա կիսամարաթոն 10 1:07:37

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Olympedia — 2006.
  3. ATHLETICS CHAIR
  4. «Роман Продиус первым из европейцев финишировал в полумарафоне Рим-Остия». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  5. Молдавский атлет Роман Продиус выиграл международный кросс в Португалии(չաշխատող հղում)
  6. Продиус Роман
  7. «Роман Продиус закрыл выступления молдавских олимпийцев в Рио». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  8. Participanți la Jocurile Olimpice de la Rio de Janeiro 2016 – Roman Prodius
  9. Prodius Roman
  10. «Ergebnisse 2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել