Եղիցի լույս,  Հայ Առաքելական եկեղեցու մրցանակ, շնորհվում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, 2012 թվականից։ Հեղինակն է Արման Նուռը։

Եղիցի լույս (մրցանակ)
Տեսակպարգև
Երկիր Հայաստան
Հիմնադրվել է2012[1]
ՊարգևադրողՀայ Առաքելական Եկեղեցի և Ոսկե ծիրան
Շնորհվում է«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում
Առաջին շնորհում2012 թվական

Պատմություն խմբագրել

Մրցանակը հանձնվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ Սահմանվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2012 թվականի հուլիսին՝ Երևանում 9-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման ժամանակ։

Պարգև խմբագրել

Մրցանակն իրենից ներկայացնում է արձանիկ, որն իր մեջ ներառում է քրիստոնեական և կինեմատոգրաֆիական խորհրդանիշեր։ Նրա վերևի մասը պատրաստված է ձկան տեսքով, որը քրիստոնեության խորհրդանիշն է, իսկ ներքևի մասը երեք կիսագնդերի ձև ունի, ինչը խորհրդանշում է եռամիասնությունը։ Ձկան աչքը հիշեցնում է տեսախցիկի օբյեկտիվը։ Արձանիկն ունի նաև խաչի և լուսատուի պատկեր[2]։

Պարգևատրվածներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
  2. 2,0 2,1 «Девятый международный кинофестиваль "Золотой абрикос" стартовал накануне в Ереване». Новости -Армения. 2012 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  3. ««Եղիցի լույս» մրցանակ Archives». Kinoashkharh. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  4. ««Եղիցի լույս» մրցանակ` Քշիշտոֆ Զանուսսիին (տեսանյութեր)». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  5. ««Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց Ռոբեր Գետիկյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  6. ««Եղիցի լույս» մրցանակ՝ Ռոման Բալայանին». Հայելի Ակումբ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)
  7. ««Եղիցի լույս» մրցանակը շնորհվեց Տիգրան Մանսուրյանին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  8. Sputnik. ««Եղիցի լույս» մրցանակն այս տարի ստացավ Արմեն Մեդվեդևը. լուսանկարներ». armeniasputnik.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  9. «Հանձնվեց «Եղիցի լույս» մրցանակը». news.1tv.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)