Ռոզինա Վախտմայստեր
Ռոզինա Վախտմայստեր(գերմ.՝ Rosina Wachtmeister, հունվարի 7, 1939[1], Վիեննա, Նացիստական Գերմանիա[1]), ավստրիացի նկարիչ-անիմալիստ։ Հայտնի է «նաիվ» ոճի բազմերանգ կատուների նկարներով։
Ռոզինա Վախտմայստեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Կենսագրություն
խմբագրելՌոզինա Վախտմիստերը ծնվել է 1939 թվականին Վիեննայում։ Նրա մանկությունն անցել է Ատտերեզեում։ Երբ Ռոզինան 14 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Բրազիլիա և բնակություն հաստատել Պորտու Ալեգրիում։ 1955-1961 թվականներին Ռոզինան հաճախել է Գեղարվեստի դպրոց, որտեղ, այլ բաների հետ մեկտեղ, սովորել է նաև մարիոնետներ պատրաստել և սկսեց դրանով ապրուստի միջոց վաստակել[2][3]։ Բացի այդ, նա մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ Սալվադորում։ Այնուհետև Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի թանգարանի հովանու ներքո աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվել են նրա աշխատանքները՝ կոլաժներ, քանդակներ և շարժանկարներ[2]։ Ռոզինան հետագայում ամուսնացել է իտալացի Պաոլո Ռիսոնեի հետ, իսկ 1960 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Գաբրիելլան։ 1967 թվականին նրանք տեղափոխվել են Հռոմ[3]։
Հենց Իտալիայում է Վախտմայստերը սկսել նկարել կենդանիներ, առաջին հերթին ոճավորված բազմագույն կատուներ, ինչը նրան հռչակ է բերել[3]։ Նրանց հեշտությամբ ճանաչելի տեսքի տարբերակիչ առանձնահատկությունը կիսալուսնաձև գլուխն է[4]։ Ռոզինա Վախտմայստերի կատուները ձեռք են բերել հսկայական միջազգային ժողովրդականություն, իսկ դրանց պատկերներով հուշանվերները նկարչին բերել են զգալի կարողություն[5]։ Երկար տարիներ Վախտմայստերը համագործակցել է Goebel ճենապակու գործարանի հետ, որի արտադրանքը հիմնված է նկարչուհու աշխատանքների վրա[6]։ Վախտմայստերի ճենապակյա կատուներից յուրաքանչյուրի անունով ստեղծվել են հավաքածուներ[7][8]։
Բացի կատուներից, նկարչի սիրված թեմաներն են բույսերը, հրեշտակները և երաժիշտները։ Ավելի ուշ տարիներին նա դիմել է վերացական արվեստին[3]։ Վախտմայստերի ստեղծագործությունների վրա ազդեցություն գործած նկարիչների թվում են Ֆրիդենսրայխ Հունդերտվասերը, Նիկի դե Սեն Ֆալը, Ժան Տենգլին և ուրիշներ[9]։
Ռոզինա Վախտմայստերի աշխատանքների վաճառքից ստացված միջոցները նրան հնարավորություն են տվել իտալական Կապենա քաղաքում ձեռք բերել մեծ հողատարածք, որտեղ էլ նա բնակություն է հաստատել 1974 թվականին[5][3]։ Նա նաև ձեռք է բերել նաև երկու տուն և նախկին եկեղեցին և ստեղծել է 40,000 քառակուսի մետր մակերեսով հսկայական այգի, որտեղ կային մի շարք կենդանիներ և թռչուններ, այդ թվում սիրամարգեր, արագիլներ, հավալուսն, հավեր, սագեր, շներ և մոտ երկու տասնյակ կատուներ[3][4][10]։ Վախտմայստերը խնամել է նաև Կապենայի թափառող կատուներին, որոնք պաշտոնապես գրանցված են եղել որպես պաշտպանված տեսակ և որի համար նա անձամբ է պատասխանատու եղել[11]։ Վախտմայստերը նաև ապաստան է ստեղծել Կապենեում թափառող շների համար։ Նկարիչը քաղաքին է նվիրել մի շարք քանդակներ և նստարաններ` խճանկարային զարդարանքով[4]։
2003 թվականը հռչակված է եղել որպես Աստվածաշնչի տարի և հրատարակվել է Վախտմայստերի պատկերազարդ Աստվածաշունչը[12]։ 2019 թվականին նկարչի մասին նկարահանվել է երեսուն րոպեանոց ֆիլմ` «Katzen für Millionen. Die Welt der Rosina Wachtmeister» («Կատուներ միլիոնների համար։ Ռոզինա Վախտմայստերի աշխարհը»)[5][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Eichstätter Kurier
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Main Post
- ↑ 4,0 4,1 4,2 Casa Capena
- ↑ 5,0 5,1 5,2 ORF
- ↑ «Rosina Wachtmeister. Colourful Artwork like Fireworks and so full of Energy!». Goebel.de (անգլերեն).
- ↑ Attenti ai gatti! Gatti da ammirare e da collezionare. — 2013. — P. 43.
- ↑ Maike Grunwald, 2013, էջ 158
- ↑ «Rosina». Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Maike Grunwald, 2013, էջ 57
- ↑ Maike Grunwald, 2013, էջ 63
- ↑ Rudolf Bornschlegel 2003, Das Jahr der Bibel: das Buch des Lebens : Begleitband zu den Sonderausstellungen der Bibliothek des Metropolitankapitels Bamberg im Diözesanmuseum und der Staatsbibliothek Bamberg in der neuen Residenz. — Diözesanmuseum Bamberg, 2003. — P. 61.
- ↑ «Katzen für Millionen — Die Welt der Rosina Wachtmeister». Flimmit (գերմաներեն).
Գրականություն
խմբագրել- Maike Grunwald Vom Glück mit Katzen zu wohnen. — 2013. — P. 54—63.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- Matthias Metzel. «Kunstausstellung, bei der es um die Rahmen geht». Eichstätter Kurier (գերմաներեն).(չաշխատող հղում)
- «„Matinee" am 13. Jänner: Porträt Rosina Wachtmeister, Doku „Im Reich des Regenbogens – Abenteuer Farbe"». APA-OTS (գերմաներեն). 2019.
- Monika Bormeth (2011). «Rosina Wachtmeister: Farbenfrohe Katzen für die ganze Welt». Main Post (գերմաներեն).(չաշխատող հղում)
- «The Wachtmeister family». Casa Capena (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.