Ռոզա Թանդիլյան

դաշնակահարուհի, մանկավարժ

Ռոզա Արմենի Թանդիլյան (մայիսի 12, 1931(1931-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), դաշնակահարուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1983 թվական)։

Ռոզա Թանդիլյան
Ծնվել էմայիսի 12, 1931(1931-05-12) (92 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԴաշնակահարուհի և մանկավարժ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Պրոֆեսոր (1991 թվական)։ Ավարտել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը (դասատու՝ Օլգա Բաբասյան), Երևանի պետական կոնսերվատորիան (1955 թվական, Առնո Բաբաջանյանի դասարան)։

1955 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայի ընդհանուր, 1960 թվականից՝ մասնագիտական դաշնամուրի բաժիններում (դոցենտ՝ 1985 թվական, ամբիոնի վարիչ՝ 1991–2000 թվականներին), միաժամանակ եղել է կոնցերտմայստեր։ Սաներից են՝ Արուս Աճեմյան, Լևոն Ջավադյան, Արեգ Սիմոնյան, Կարեն Սայադյան, Անի Այդինյան և ուրիշներ։

Նվագակցել է Մեդեա Աբրահամյանին, Գերոնտի Թալալյանին, Զոյա Պետրոսյանին։ Մենահամերգներով և նվագախմբերի հետ շրջագայել է ԽՍՀՄ-ում և արտերկրում։ Մի շարք կոմպոզիտորների (Ա. Տերտերյան, Էմին Արիստակեսյան, Գ. Հախինյան, Գ. Մելիքյան) ստեղծագործությունների առաջին կատարողն ու խմբագիրն է։

Համահեղինակ է «Օտարալեզու երաժշտական տերմինների բառարան»-ի (2004 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։