Էմին Արիստակեսյան

հայ խորհրդային կոմպոզիտոր

Էմին Ասպետի Արիստակեսյան (նոյեմբերի 19, 1936, Երևան - 1996, ապրիլի 19, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977

Էմին Արիստակեսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 19, 1936(1936-11-19)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էնոյեմբերի 17, 1998(1998-11-17)[3] (61 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[3]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1961)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[2]

Կենսագրություն խմբագրել

1961 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան Գրիգոր Եղիազարյանի դասարանը, 1964 թվականին՝ ասպիրանտուրան։ 1957-1964 թթ. դասավանդել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում։ 1957 թվականից դասավանդել է նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1973-1986 թթ. եղել է ՀԽՍՀ, 1974 թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարը[4]։

Հիմնական ստեղծագործություններից են՝ Սիմֆոնիա (1962), «Հայաստան» պոեմը երգչախմբի համար (1963), «Պրոմեթևս» բալետը (1967, լիբրետտո Եվգենի Չանգայի, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1968), «Պոեմ Լենինի մասին» ձայնի, երգչախմբի և դաշնամուրի համար (1970), «Սահակ Պարթևի հինգ շարականները» (1971, մշակում ձայնի և դաշնամուրի համար) և այլն։ Էմին Արիստակեսյանի «Պրոմեթևս» բալետը Երևանից և ԽՍՀՄ այլ քաղաքներից բացի բեմադրվել (1968) և նկարահանվել է (1969) Լեհաստանում։ Լալվարի որսկանը ֆիլմի կոմպոզիտորն է[5][6]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ Լենինյան դափնեկիր, 1968 թ.
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1977 թ.
  • Պատվո շքանշան, 1986 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  4. «Էմին Արիստակեսյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. «АРИСТАКЕСЯН в музыкальной энциклопедии». www.music-dic.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «Эмиль Аристакесян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Ананян А.А Э. Аристакесян. Ер., 1984.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմին Արիստակեսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 62