Արուս Աճեմյան

հայ դաշնակահար

Արուս Վարդանի Աճեմյան (մայիսի 16, 1983(1983-05-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2014)։

Արուս Աճեմյան
Ծնվել էմայիսի 16, 1983(1983-05-16) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1995 – այժմ
Լեյբլ«ARM-records»
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Արուս Աճեմյանը ծնվել է 1983 թ. մայիսի 16-ին, Երևանում։ Հայ թատրոնի անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի ծոռնուհին է, կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի թոռնուհին և կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրը։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, նույն բուհի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Ռ. Թանդիլյանի ղեկավարությամբ։ 1995 թ. մասնակցել է «Ամադեուս 95» մրցույթին և «Իմ հանրապետությունը 5 տարեկան է» փառատոնին՝ արժանանալով դափնեկրի կոչմանը։ 1996 թվականից հանդես է գալիս մենահամերգներով Հայաստանում և արտերկրում։ 1997 թ.-ից ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր դիրիժորների ղեկավարությամբ՝ կատարելով Սեն-Սանսի (համար 2), Պրոկոֆևի (համար 1), Ռավելի (համար 1), Ռախմանինովի (համար 2) և Մոցարտի (համար 20) կոնցերտները։ 1998 թ. արժանացել է «Շնորհալիներ-98» մրցույթի 1-ին մրցանակին։ 1999 թ. ԱՄՆ-ում մասնակցել է Շոպենի մահվան 150-ամյակին նվիրված դաշնակահարների միջազգային համաժողովին՝ ստանալով «Լավագույն մենակատար» դիպլոմը։ 2000 թ. արժանացել է Առնո Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին և հատուկ մրցանակների։ 2001 թվականին Երևանում հանդես է եկել «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի հետ՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, Մոցարտի համար 20 կոնցերտի կատարմամբ։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում։ 2003 թ. Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում՝ ծրագրում ունենալով Շոստակովիչի համար 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները։ 2009 թվականին արժանացել է Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին[1]։

2014 թ. մայիսի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում[2]։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2008 – «Romantic Fire»

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել