Զոյա Պետրոսյան

ջութակահար, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զոյա Սահակի Պետրոսյան (օգոստոսի 9, 1929(1929-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)։

Զոյա Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 9, 1929(1929-08-09) (94 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահարուհի և մանկավարժ
Գործիքներջութակ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Զոյա Պետրոսյանը ծնվել է Երևանում։ 1947 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 1953 թվականին՝ Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ 1953-1993 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1957-1962 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1962 թվականից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1983 թվականից՝ պրոֆեսոր։ 2000 թվականից աշխատել է Էջմիածնի երաժշտական դպրոցում՝ որպես խորհրդատու, 2003 թվականից հանդես է եկել Երևանի երաժշտական ուսումնարանի պետական հանձնաժողովի կազմում։

Կատարել է հայ, ռուս, վրացի և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ձայնագրվել ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ հաղորդումներում, թողարկել ձայնասկավառակներ[1][2][3]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Զոյա Պետրոսյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Պետրոսյան, Զոյա Սահակի, 1929- (Personal Name)». 37.26.174.99. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել