Օլգա Բաբասյան

հայ դաշնակահար

Օլգա Հայրապետի Բաբասյան (հունիսի 13, 1898(1898-06-13), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 27, 1969(1969-05-27), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)։

Օլգա Բաբասյան
Ծնվել էհունիսի 13, 1898(1898-06-13)
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել էմայիսի 27, 1969(1969-05-27) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1920) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1926)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Օլգա Բաբասյանը ծնվել է Երևանում։ 1920 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, 1926 թվականին կատարելագործվել է Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1946 թվականից հանդես է եկել ՀԽՍՀ ռադիոպետկոմի հայկական առաջին տրիոյի կազմում։ 1927-1969 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1940 թվականին հիմնել է ընդհանուր դաշնամուրի ամբիոն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005