«Տրանս» (անգլ.՝ Trance), դետեկտիվ թրիլեր, ռեժիսոր՝ Դեննի Բոյլ, նկարահանվել է Ջո Էհիրնի և Ջոն Հոջի սցենարի հիման վրա, 2001 թվականին նկարանհանված համանուն ֆիլմի վերափոխումը[9]։ ՄեԾ Բրիտանիայում ֆիլմի պրիմերան կայացել է 2013 թվականի մարտի 27-ին, ԱՄՆ-ում ֆիլմը լայն վարձույթի է հանվել 2013 թվականի ապրիլի 5-ին, Ռուսաստանում՝ 2013 թվականի ապրիլի 4-ին[10][11]։

Տրանս
անգլ.՝ Trance
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, նեո նուառ, միստիկ ֆիլմ[1][2], քրեական ֆիլմ և դրամա
Թվական2013, օգոստոսի 8, 2013[3] և հունիսի 6, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Բոյլ[5][1][6][…]
ՊրոդյուսերԴեննի Բոյլ և Քրիստիան Կոլսոն
Սցենարի հեղինակJoe Ahearne?
ԴերակատարներՌոզարիո Դոուսոն[7][6][8][…], Վենսան Կասել[7][6][8][…] և Ջեյմս Մաքէվոյ[5][7][6][…]
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ
ԵրաժշտությունՌիք Սմիթ
ՄոնտաժՋոն Հարիս
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունPathé և Film4 Productions
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Գլխավոր դերերը կատարել են՝ Ջեյմս Մաքէվոյը, Ռոզարիո Դոուսոնը։ Ֆիլմը դրական արձագանքի է արժանացել համաշխարհային կինոքննադատների շրջանում, ընդգծելով նրբամտորեն գրված սցենարը, տեսողական հզոր ոճավորումը, դերասանական խաղը և Underworld խմբի դաշնակահար՝ Ռիկ Սմիթի երաժշտությունը[12]։

Սյուժե խմբագրել

Աճուրդային տան աշխատակից Սայմոնը համախող-ավազակների հետ կազմակերպում է Ֆրանցիսկո Գոյայի «Վհուկները օդում» կտավի առևանգումը, շուրջ 27 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ։ Սակայն հանցագործության ընթացքում նա գլխին հարված է ստանում։ Գանգուղեղային վնասվածքը հանգեցնում է ամնեզիայի, որը դրսևորվում է նրանում, որ Սայմոնը չի կարողանում հիշել որտեղ է թաքցրել նկարը։ Հանցագործները, ովքեր մասնակցել էին գողությանը, բայց մնացել էին առանց շաահույթի, խորհրդավոր Ֆրենկի գլխավորությամբ, վարձում են կին հիպնոտիզյոր Էլիզաբեթին, ով պետք էր օգներ Սայմոնին վերականգնել հիշողությունը։

Հիպնոզի բազմաթիվ անհաջող փորձերից հետո Էլիզաբետը գայթակղում է Սայմոնին, պարզելու համար, թե որտեղ է գտնվում նկարը։ Սայմոնը երազ է տեսնում, որտեղ նա սպանում է Ֆրենկին և համախողներին, և Էլիզաբեթին հայտնում է նկարի գտնվելու վայրը։ Երբ նա արթնանում է զանգահարում է Էլիզաբեթին, և տեղեկանում, որ պատմել է նրան նկարի գտնվելու վայրի մասին և Էլիզաբեթը գնում է նկարի հետևից։ Ֆրենկի մարդիկ բռնում են Էլիզաբեթին և հետ տանում նրա բնակարան։ Ֆրենկը ավազակներին թողում է նրա հետ և ուժով Սայմոնին ստիպում է տանել նրան նկարի մոտ։ Սայմոնին հաջողվում է փախչել, վիրավորում է Ֆրենկին և սպանում է երեք համախողներին, նրանցից մեկին չթողնելով բռնաբարել Էլիզաբեթին։ Ֆրենկը Սայմոնին և Էլիզաբեթին տանում է նկարի մոտ։

Ճանապարհին Էլիզաբեթը Սայմոնին պատմում է ողջ ճշմարտությունը։ Իրականում Սայմոնը ճանաչում էր նրան մինչև այցելությունը, իր ամբողջ գումարը Սայմոնը ծախսել էր մոլախաղերի վրա։ Նրանք սկսել են հանդիպել և աստիճանաբար Սայմոնը համակվում էր նրանով։ Որպեսզի ազատվի նրանից, Էլիզաբեթը դիմում է հիպնոզի, ստիպելով նրան վերջնականորեն մոռանալ իրեն։ Սայմոնը վերադառնում է մոլախաղերի աշխարհ, ընկնում է պարտքերի մեջ, ինչն էլ հանգեցնում է նկարի առևանգման գաղափարին։

Առեվանգման օրը, Սայմոնը արթնանալով Ֆրենկի հարվածից, կտավից կտրված նկար է գտնում իր բաճկոնում։ Պատկերասրահից հեռանալուց նա հաղորդագրություն է ստանում և նրան հարվածում է կարմիր ավտոմեքենա, որի ղեկին երիտասարդ աղջիկ էր։ Նա որոշում է Սայմոնին հիվանդանոց տանել, բայց Սայմոնը նրան Էլիզաբեթի տեղն է դնում և խեղդում աղջկան։ Նա աղջկա դին թաքցնում է բագաժատեղում, այնտեղ է դնում նաև նկարը և մեքենան տանում ավտոտնակ։

Գործողությունները վերադառնում են ներկա ժամանակ։ Ֆրենկը մեքենան կանգնեցնում է հին պահեստում, Էլիզաբեթը բագաժատեղում գտնում է դիակ և կտավը։ Սայմոնը Ֆրենկին նախապես շղթայելով ղեկին, ավտոմեքենայի վրա բենզին է լցնում և այրում։ Էլիզաբեթը վերցնում է նկարը և վերադառնում է բեռնատարի ղեկի հետևից, որը հարվածում է Սայմոնին և փրկում Ֆրենկին՝ վառվող մեքենան գցելով գետը։

Ֆրենկին հաջողվում է ողջ մնալ, Սայմոնը զոհվում է։ Որոշ ժամանակ անց Ֆրենը հղում է ստանում iPad -ին, որտեղ վերարտադրվում է Էլիզաբեթի ձայնագիրած տեսանյութը։ Նա ցույց է տալիս, որ նկարը ապահով կախված է իր բնակարանում, և խոստովանում է, որ երբ նա հիպնոզացնում էր Սայմոնին ծանոթության ժամանակ, նա հրամայել էր Սայմոնին գողանալ նկարը և տալ նրան։ Հաղորդագրության մեջ, որը Սայմոնը ստացել էր պատկերասրահից դուրս գալու ժամանակ, 3 բառ կար. «Տուր այն ինձ»։ Էլիզաբեթը հիպնոսի իր մասնագիտական ծառայությունն է առաջարկում նրան, ամեն ինչ մոռանալու համար և սեղմել «Տրանս» կոճակը, որը հայտնվել էր էկրանին։

Ֆիլմը ավարտվում է բաց վերջաբանով. Ֆրենկը մտածում է, սեխմել կոճակը, թե ամեն ինչ թողնել այնպես ինչպես կա։

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1924429/
  2. http://www.metacritic.com/movie/trance
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film746574.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=193485.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.imdb.com/title/tt1924429/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  8. 8,0 8,1 http://www.bbfc.co.uk/releases/trance-2013-0
  9. Danny Boyle To Squeeze In 'Trance' Before Summer Olympics
  10. Danny Boyle’s Trance Heads to UK Cinemas
  11. Trance (2013) — Release dates
  12. «Trance (2013)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  13. «James McAvoy Wants To Get In A 'Trance' For Danny Boyle». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  14. 14,0 14,1 Rosario Dawson And Vincent Cassel To Join James McAvoy In Danny Boyle’s 'Trance'
  15. Michael Fassbender in Talks to Join Danny Boyle’s 'Trances'
  16. 16,0 16,1 «Fassbender Out Of Boyle's TRANCE, Boyle Wants Firth And Johansson». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  17. Zoe Saldana Reportedly Being Considered For Role In Danny Boyle’s Heist Thriller «Trance»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել