Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը

Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը (անգլ.՝ The Lightning Thief), Ռիք Ռիորդանի «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացինները» շարքի առաջին գիրքը, վեպ՝ գրված ֆանտաստիկ ժանրում։ Սյուժեն հիմնված է հին հունական դիցաբանության վրա։ Ռիորդանը վպի վրա աշխատանքներն ավարտել է 1994 թվականին։ «Կայծակներ գողացողը» սկզբնապես ընդունվել է Bantam Books հրատակչության կողմից, 1997 թվականին և այնուհետև աճուրդում վաճառվել է Miramax Books-ին, նախքան 2005 թվականի հուլիսի 28-ին թողարկվելը։ Գիրքը հետագա չորս տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 1,2 միլիոն տպաքանակով։ Գիրքը հարմարեցվել է «Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» անվանումով ֆիլմի համար, որը թողարկվել է 2010 թվականի փետրվարին։ Այս գրքի շարունակությունն է «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը»։

Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը
The Lightning Thief
ՀեղինակՌիք Ռիորդան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, արկածային, մանկական արվեստի գործ, քաղաքային ֆենթեզի և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Պերսի Ջեքսոն, Աննաբեթ Չեյզ, Grover Underwood? և Sally Jackson?
Ստեղծման տարեթիվ1994 թվական
Էջեր377
ՇարքՊերսի Ջեքսոն և օլիմպիացիներ
Հաջորդ«Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը»
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչMiramax Books և Hyperion Books
Հրատարակման տարեթիվհուլիսի 1, 2005
ԳՄՍՀ0-7868-5629-7
OCLC60786141 և 416242293
Կայքrickriordan.com/book/the-lightning-thief/(անգլ.)
«Պերսի Ջեքսոնը և կայծակներ գողացողը» գրքի հեղինակ Ռիք Ռիորդանը

Սյուժե խմբագրել

Պերսի Ջեքսոնն իր անունը ստացել է մոր կողմից, ի պատիվ հանրահայտ հունական հերոս Պերսևսի, ի հաջողություն, քանի որ նրա անվանակիցը եղել է այն սակավաթիվ հերոսներից մեկը, ով ունեցել է երջանիկ ավարտ և խաղաղ մահ։ Պերսին բավականին խնդիրներով տասներկուամյա տղա է, ով հեռացվել է յուրաքանչյուր դպրոցից, որտեղ սովորել է։ Յենսիի դպրոց-ինտերնատը վատագույն ուսումնական հաստատություններից մեկն է Պերսիի համար։ Նրա միակ ընկերը Գրուվերն է, ինչպես և Պերսին Գրուվերի համար, նա հաճախ պաշտպանում է Պերսիին չարակամներից։ Թանգարան այցելության ժամանակ Նենսի Բոբոֆիտը սկսում է ծաղրանքի ենթարկել Պերսիին և նա զայրույթի պահին կանչում է մոտակա շատրվանի ջուրը՝ չհասկանալով թե ինչպես է այդ անում։ Տիկին Դոդզը (հանրահաշվի ուսուցչուհին) տեսնում է այդ ամբողջ տեսարանը և նրան ասում, որ հետևի իրեն թանգարան՝ «զրուցելու համար»։ Հանկարծակի նա վերածվում է ֆուրիա Ալեկտոյի և հարձակվում է Պերսիի վրա, ով դիտում էր հսկայական մագիլներով չղջիկին։ Պերսիին հաջողվում է ոչնչացնել նրան պարոն Բրաների գրչի օգնությամբ։ Մի ակնթարթ և գրիչը Պերսիի վեր է ածվում սրի։ Սակայն, երբ նա վերադառնում է ավտոբուսի մոտ և իր համադասարանցիներին հարցնում է, նրանցից ոչ մեկը չի հիշում որևէ տիկին Դոդզին՝ Մառախուղ անունով հայտնի ուժի պատճառով։ Միակ մարդը, ով հիշում էր այդ տիկին Դոդզին, դա Գրուվերն է, քանի որ երբ նա պատասխանում էր, ապա երկմտանքի մեջ էր։ Մնացած բոլորը համարում են, որ նրան անվանում են տիկին Կեր։

Պերսին գալիս է դպրոց և լսում, թե ինչպես Գրուվերը և պարոն Բրաները խոսում են իր կյանքի մասին, որ նա վտանգի մեջ է և դառնում է շատ կասկածելի։ Ավտոբուսի կանգառում Գրուվերը տեսնում է, որ երեք Մոյրաներ նայում են Պերսիի վրա և գործում են հսկայական գուլպաներ։ Դրանից քիչ անց Մոյրաները կտրում են կյանքի թելը։ Ուսումնական տարվան ավարտին Պերսին մենակ մեկնում է տուն, չնայած նրան, որ Գրուվերը նրան խնդրել էր սպասել ավտոբուսի կանգառում։ Գալով տուն՝ իր ատելի խորթ հայր Գեյբ Ուիլյամսի մոտ, նա տեսնում է թե ինչպես նրա ընկերները պոկեր են խաղում։ Պերսին պատրաստվում է երաժշտություն միացնել, սակայն Գեյբը կանգնեցնում է նրան։ Շուտով ժամանաւմ է Պերսիի մայրը և ասում, որ նրանք կարող են հանգստանալ նրա սիրելի Մոնտաուկի, Նյու Յորք, ծավափում, ամբողջ հանգստյան օրերի ընթացքում։ Պերսին երջանիկ է, որ վերջապես տեղի է ունենում ինչ-որ լավ բան, նա հավաքում է իր իրերը և մեկնում։ Գեյբը ցանկանում է նրան խանգարել, սակայն այդ պահին միջամտում է Գրուվերը։

Այդ գիշեր, Մոնտաուկում, Պերսիին վառ երազ է գալիս, քնից հետո նրա մոտ է գալիս Գրուվերը՝ առանց վարտիքի (ինչը Պերսին նախընտրում է չտեսնել), մոտենում է նրան և ասում, որ նրանք հեռանան։ Պերսին զարմացած է, տեսնելով, որ իր ընկերոջ մարմինը գոտկատեղիվ վերև այծային է, ինչպես սատիրի մոտ։ Այնուամենայնիվ, Պերսիի մայրը փախցնում է Գեյբի մեքենան՝ 1978 թվականի «Կամարո» և ընթանում է հսկայական արագությամբ։ Մեքենային հարվածում է կայծակը։ Երբ Գրուվերը, Պերսին և նրա մայրը փորձում են դուրս գալ մեքենայից, նրանք տեսնում են Մինոտավրոսին՝ կիսամարդ-կիսացուլ հրեշին, ով հետապնդում է նրանց։ Հետևելով տիկին Ջեքսոնի խորհրդին, նրանք հրեշից խուսափում են վերջին պահին, սակայն Գրուվերը չափազանց դանդաղ է և Մինոտավրոսը վիրավորում է նրան, Պերսիի մայրը շաղում է նրան, Մինոտավորսը մոռանում է Գրուվերին, բռնում է տիկին Ջեքսոնին և նա անհետանում է լույստ ոսկե փալյատակման մեջ։ Պերսին ցասման բռնկման պահին կարողանում է հաղթել Մինոտավրոսին՝ պոկելով նրա եղջյուրը և նրանով խոցելով նրա կուրծքը։ Պերսին ուշագնաց Գրուվերին տանում է տան սանդղամուտքի մոտ։ Հիվանդանոցում նրա մասին հոգ է տանում Անաբեթ Չեյզը և նա արթնանում է երեք օր անց։ Պերսին հասկանում է, որ ինքը Կիսատոհմիկների Ճամբարում է, վայր, որտեղ տարբեր արարածներ սովորում են մարտնչել հրեշների հետ։

Պերսին իմանում է, որ ճամբարի տնօրենը գինեգործության աստված Դիոնիսոսն է՝ շատ տհաճ և կամակոր, իսկ պարոն Բրաները, Յենսի դպրոց-ինտերնատի լատիներենի նախկին ուսուցիչը, իրականում մարզիչ-հերոս մարդաձի (կիսով չափ մարդ, կիսով չափ ձի) Խիրոնն է։ Անաբեթը, Պերսիի նոր ընկերը և Աթենասի տան ավագը, նրան ցույց է տալիս ճամբարի շրջապատը, հետագայում Պերսին իմանում է, որ ճամբարի բոլոր բնակիչները կիսաստվածներ են, նաև հայտնի որպես կիսատոհմիկներ։ Ընդ որում, նա ինքը նույնպես կիսաստված է, սակայն ոչ մեկը չգիտի, թե ով է Պերսիի աստվածային հայրը։ Ճամբարի դիտումից հետո նա ապրում է Հերմեսի տանը, որի ավագը հանդիսանում է Լուկա Կաստելանը։ Լուկան ընկերություն է անում Պերսիի հետ և հարգանքով է վերաբերվում նրան։ Հետագայում, Պերսին բախվում է Կլարիսա Լա Ռուի հետ, ով Արեսի տնակի ավագն է և իրականացնում է «նորեկների ընդունելություն», որից հետո Պերսիի գլուխը հայտնվում է աղջիկների զուգարանում։ Կլարիսայի ծրագիրը տհաճ հատևանքներ է ունենում, երբ Պերսին «կրակում է» զուգարանի ջրով, ետ գցելով Կլարիսային և նրա ընկերներին։ Եվ սկսվում է նրանց պաշտոնական մրցակցությունը։ Հետագայում, Դրոշի Գրավում խաղի ժամանակ, Պերսին միայնակ հաղթում է Կլարիսային և ևս երեք կիսաստվածների։ Երբ նա հպվում է աղբյուրի ջրին, այն ապաքինում է պայքարին ընթացքում ստացած նրա վերքերը և նրան տալիս է ադրենալինի անսպասելի պաշար։ Դրոշի գրավումից հետո Դժոխային քերծեն, ով կանչվել էր Դժոխքից, դուրս է վազում անտառից և հարձակվում է Պերսիի վրա։ Պերսիի վնասվածքները բուժվում են, հպվելով ջրին, իսկ այնուհետև նրա գլխավերևում հայտնվում է հոլոգրաֆիկ եռաժանին, բոլորին ավետելով, որ Պերսին Պոսեյդոնի՝ ջրի տիրակալի որդին է։ Քանի որ հրեշը ժամանել էր անտառից, ապա դա նշանակում է, որ նրան կանչել էր ճամբարից ինչ-որ մեկը, քանի որ ոչ-ոք, ներառյալ վատ եղանակը, չի կարող ճամբարի կախարդական սահմաններն անցնել առանց թույլտվության։ Շուտով Խիրոնը Պերսիին առաջարկում է որոնում, որպեսզի գտնեն Զևսի կայծակները։ Խիրոնը Պերսիին բացատրում է, որ Զևսը կորցրել է իր գլխավոր զենքը և (այն պահից ի վեր, երբ նա մրցակցում է Պոսեյդոնի հետ) մեղադրում է Պերսիին, քանի որ աստվածը կասկածում է, որ Պոսեյդոնը փորձում է նրան գահընկեց անել։ Խիրոնն ասում է, որ եթե Զևսը ամառային արևադադարից առաջ չստանա իր կայծակները, ապա նա պատերազմ կսկսի Պոսեյդոնի դեմ։ Պերսին համաձայնվում է և գնում է ճամբար խոսելու Դելփյան պատգամախոսի հետ։ Շուտով նա որոնումների է գնում իր Անակլուզմոս սրի՝ առավել հայտնի որպես «Սուրբ շեղբ», Գրուվերի և Անաբեթի հետ։ Նրանք բախվում են Մեդուզա և Քիմեռ հրեշների հետ, ժամանում են Լաս Վեգաս։ Այնտեղ նրանք հանդիպում են Պրոկրուստի և ՝ուրիայի հետ՝ մինչ Ստորերկրյա աշխարհ վերջնական ժամանելը։ Հադեսը փրկել է Պերսիի մորը, անմիջապես Մինոտավրոսի պատճառով նրա մահանալուց առաջ, ահա թե ինչու այն ժամանակ հայտնվեց ոսկե փայլատակումը։ Չիմանալով ինչ անել, փրկել սեփական մորը, թե շարունակել որոնումները, Պերսին վերջապես օգտագործում է Պոսեյդոնի Մարգարիտները։ Ստորերկրյա աշխարհից վերադառնալուց անմիջապես հետո, Պերսին իմանում է, որ կայծակները և Խավարի սաղավարտը գտնվում են պատերազմի աստվածի՝ Արեսի մոտ։ Պերսին նրան նրան մարտի է կանչում, որպեսզի ետ բերի կայծակները։ Նա սաղավարտը հանձնում է ֆուրիաներին, ովքեր այն վերադարձնում են Հադեսին, ով, իր հերթին, Պերսիին է վերադարձնում նրա մորը, Սալիին՝ նրա բնակարան և եռյակը մեկնում է Նյու Յորք, որպեսզի Զևսին վերադարձնեն նրա զենքը։ Պերսին Սալիին է տալիս Մեդուզայի գլուխը, որը Գեյբին վեր է ածում արձանի։

Պերսին վերադառնում է Կիսատոհմիկների ճամբար, որտեղ յուրաքանչյուրը շնորհավորում է նրան, Անաբեթին և Գրուվերին։ Ամռան վերջին Պերսին չի կարողանում որոշել, մնալ ճամբարում, թե գնալ յոթերորդ դասարան և ապրել մոր հետ։ Վերջ ի վերջո, նո որոշում է գնալ մարզվելու, որպեսզի մաքրազերծի իր միտքը՝ այնտեղ նա տեսնում է Լուկային, ով զբաղվում է սուսերամարտությամբ։ Նա Պերսիին առաջարկում է վերջին անգամ գնալ անտառ և ինչ-որ մեկի հետ մարտի բռնվել։ Լուկան ասում է, որ հեռանում է Կիսատոհմիների ճամբարից և կանչում է կարիճին։ Պերսին հասկանում է, որ հենց Լուկան է դավաճանը մարգարեությունից։ Նա գլխի է ընկնում, որ Լուկան այժմ ծառայում է Կրոնոսին և ցանկանում է ոչնչացնել Օլիմպոսը և փորձում է խանգարել նրան, սակայն Լուկան թունավոր կարիճին բաց է թողնում Պերսիի վրա՝ նպատակ ունենալով սպանել նրան և, իր սուրը դնելով պատյանի մեջ, անհետանում է խավարում։ Պերսիին հաջողվում է ոչնչացնել կարիճին, սակայն չի հասցնում նրան տեղավորել ափի մեջ։ Պերսին փորձում է հասնել ճամբար, ճանապարհին հանդիպում է նիմփաներին և նրան օգնում են Պերսիին։ Նա արընանում է ճամբարում և տեսնում է Արգուսին, Անաբեթին և Խիրոնին։ Պերսին նրանց պատմում է անտառում տեղի ունեցածի մասին։ Խիրոնը Պերսիին առաջարկում է մնալ Կիսատոհմիկների ճամբարում և մարզվել ամբողջ տարին, կամ վերադառնալ մահկանացուների աշխարհ և շարունակել ուսումը։ Շուտով Պերսին վերականգնվում է և, երկարատև տատանումներից հետո, որոշում է գնալ յոթերորդ դասարան և ճամբար վերադառնալ հաջորդ ամառ։

Հիմնական կերպարներ խմբագրել

  • Պերսի Ջեքսոն - գլխավոր հերոս, 12-ամյա տղա, ում տրվել են Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ և դիսլեքսիայի ախտանիշները։ Պերսին հայտնաբերում է, որ նա հունական աստված Պոսեյդոնի որդին է և նրա հաշմանդամությունը բնական է համարվում կիսաստվածների համար, հայտնի նաև որպես կիսատոհմիկներ։ Նա ուղևորվում է Զևսի կայծակի որոնման վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի կանխի աստվածների միջև հասունացող աղետալի պատերազմը։
  • Անաբեթ Չեյզ - աստվածուհի Աթենասի 12-ամյա դուստրը։ Անաբեթը կիսատոհմիկների ճամբար է բերվել Լուկա Կաստելանի և Թալիա Գրեյսի հետ միասին։ Նա Պերսիի մասին հագ է տանում հիվանդանոցում նրանից հետո, երբ նրա վրա հարձակվել էր Մինոտավրոսը։ Նա նաև ուղեկցում է Պերսիին Զևսի կայծակի որոնման ժամանակ։
  • Գրուվեր Ունդերվուդ - սատիր և Պերսիի լավագույն ընկերը։ Սկզբում նա դա թաքցնում էր։ Նա Պերսիին տանում է ճամբար, իսկ այնուհետև նրան ւողեկցում է Զևսի կայծակի որոնման ժամանակ։ Ամբողջ կյանքի ընթացքում նրա երազանքը վայրի բնության աստված Պանին գտնելն է։
  • Լուկա Կաստելան - Հերմեսի որդին, հանդիսանում է Հերմեսի տնակի ավագը և Պերսիին օգնում է մարտարվեստի ուուցման գործում։ Ավելի ուշ նա դավաճանում է Պերսիին և նրան թողնում է մահամերձ, ասելով, որ ծառայում է Տիտան Կրոնոսին։
  • Խիրոն - լատիներեն լեզվի ուսուցիչ Պերսիի դպրոցում։ Ավելի ուշ Պերսին հայտնաբերում է, որ Խիրոնը կիսաձի է, կիսով չափ ձի, կիսով չափ մարդ։ Նա փոխտնօրեն է հանդիսանում կիսատոհմիկների ճամբարում։

Քննադատություն խմբագրել

«Կայծակներ գողացողը» հիմնականում արժանացել է դրական արձագանքների։ Common Sense Media-ն նշել է. ««Կայծակներ գողացողը»-ում գոյություն ունի շփման երկու մակարդակ։ Նրանցից մեկը արագ զարգացող գլխավոր հերոսի և նրա ընկերների որոնումներն են, որպեսզի փրկեն աշխարհը», և ավելացրել է. «շփման երկրորդ մակարդակը այստեղ է՝ հեղինակը Աստվածներին և հրեշներին հարմարեցրել է XXI դարի համար»[1]։ Վեպի ընդհանուր գնահատականը եղել է չորս աստղ հինգից[1]։ «Դպրոցական գրադարան» ամսագիրը իր տեսությունում նշել է, որ գրքի ընտրությունում եղել է «արկածային կվեստը» և, որ «ընթերցողները կցանկանան հետևել երիտասարդ հերոսի հաջորդ քայլին»։ Kirkus-ը գովաբանում է գիրքը և ասում. «գրված է հունական դիցաբանության վերաբերյալ հումորական ակնարկներով և հին պատմությունների լավ վերարտադրություն է»։ Արտեմիս Ֆաուլը գրիքն անվանում է «առասպելների և այժմեականության ֆանտաստիկ խառնուրդ»[2]։ Publishers Weekly-ն նույնպես բարձր է գնահատում գիրքը. այն դիտարկելով որպես «արագ և հումորի զգացումով», և ավելացրել է, որ այդ գիրքը կունենա «բազմաթիվ ընթարցողներ, ովքեր ձգտում են հաջորդ պատմվածքին»[3]։ 2007 թվականի ապրիլի 8-ին «Կայծակներ գողացողը» 9-րդ հորիզոնականն է գրավում «Նյու Յորք Թայմս»-ի երեխաների համար բեստսելերների ցուցակում։ «Մանկական գրողի համար վեջնական հաճոյախոսությունը, երբ երեքաներին այն դուր է գալիս» - Ռիք Ռիորդան[4]։

Հարմարեցում խմբագրել

Էկրանավորում խմբագրել

2004 թվականի հունիսին «20th Century Fox» կինոընկերությունը ձեռք է բերում գրքի էկրանավորման իրավունքները[5]։ Ֆիլմի համաշխարհային առաջնախաղը կայացել է 2010 թվականի փետրվարի 10-ին։ Ֆիլմում գլխավոր հերոսներին խաղացել են երիտասարդ դերասաններ Լոգան Լերմանը (Պերսի Ջեքսոն), Բրենդոն Տ. Ջեքսոնը (Գրուվեր), Ալեքսանդրա Դադարիոն (Անաբեթ) և Ջեյք Աբելը (Լուկա)։ Հունական աստվածների և այլ առասպելական արարածների դերերին հրավիրվել են համաշխարհային աստղեր, ինչպիսին են Շոն Բինը (Զևս), Փիրս Բրոսնանը (Խիրոն), Ումա Թուրմանը (Մեդուզա Գորգոնա) և այլք[6]։

Շարունակություն խմբագրել

«Կայծակներ գողացողը»-ի շարունակությունը «Հրեշների ծովը»-ն է։ Այնտեղ, Պերսին և Անաբաթը փրկում են Գրուվերին, ով գտնվում էր կիկլոպ Պոլիֆեմի բանտում, ինչպես նաև, գտնում են «Ոսկե Գեղմ»-ը, որպեսզի փրկեն ճամբարը։ Նրանք իրենց ճամփորդությանը ուղևորվում են Պերսիի եղբայր Թայսոնի և Կլարիսայի՝ Արեսի դստեր, հետ։ Ինչպես և «Կայծակներ գողացողը», գիրքն արժանանում է մի քանի մրցանակների և, ընդհանուր առմամբ, դրական արձագանքների[7][8], ինչպես նաև վաճառնում է ավելի քան 100000 օրինակ տպաքանակով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Berman, Matt. «Review of The Lightning Thief: Percy Jackson and the Olympians, Book». Common Sense Media. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  2. Bennett, Steve. "Monster Mania". San Antonia Express News, February 12, 2010. Retrieved July 28, 2010.
  3. "The Lightning Thief.(Brief Article)(Children's Review)(Book Review)." Publishers Weekly. 2005. Retrieved July 28, 2010.
  4. Minzesheimer, Bob (2006 թ․ հունվարի 18). «'Lightning' strikes with young readers». USA Today Books. USA Today. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  5. Brodesser, Claude (2004 թ․ հունիսի 23). «'Lightning Thief' strikes Maverick». Variety.com. Վերցված է 2007 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Percy Jackson & the Olympians: The Lightning Thief». The Internet Movie Database. 2010. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Mark Twain Award Previous Winners». Missouri Association of School Librarians. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 27-ին.
  8. Ruth, Sheila. «The Sea of Monsters Review». Wands and Worlds. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. Nawotka, Edward (2007 թ․ ապրիլի 23). «Son of Poseidon Gaining Strength». Publishers Weekly. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել