Ռոբեր Պիրես
Ռոբեր Էմանուել Պիրես (ֆր.՝ Robert Emmanuel Pirès, հոկտեմբերի 29, 1973[1], Ռեյմս), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդիսանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներից մեկը:
Ռոբեր Պիրես ֆր.՝ Robert Pires | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոբեր Էմանուել Պիրես | ||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Մականուն | դ’Արտանյան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1973[1] (46 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռեյմս, Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
ԿենսագրությունԽմբագրել
Պիրեսը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մեց» ակումբում, որտեղ վեց տարվա ընթացքում դարձել է ավելին քան 40 գոլի հեղինակ: Այնուհետև նա ուղևորվում է Մարսել, որտեղ սկսում հանդես գալ տեղի «Օլիմպիկի» կազմում: Անմիջապես 2000 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո տեղափոխվում է «Արսենալ»:
Պիրեսը վնասվածքի պատճառով բաց է թողնում Հարավային Կորեայում և Ճապոնիայում ընթացող 2002 թվականի աշխարհի առաջնությունը։ Նա 2004 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից է։ Ձախ կիսապաշտպանի դիրքից նա ոչ միայն ընդունակ էր եռագույն (իր եզրով, կենտրոնական դիրքով և աջ եզրով) գրոհներ սկսելու, այլև ինքնուրույն գոլերի հեղինակ դառնալու։ «Արսենալի» կազմում անցկացրած իր վերջին տարիներին նա համարվում է Եվրոպայի լավագույն հարձակվողական ոճի կիսապաշտպանը։ Նախընտրում էր հանդես գալ եզրային դիրքերում (սովորաբար ձախից), հաճախակի էր դառնում գոլերի հեղինակ։
2006 թվականին Պիրեսը լքում է «Արսենալը» և տեղափոխվում է իսպանական «Վիլյառեալ»։ Պիրեսը մնում է իսպանական ակումբում մինչև 2010 թվականը։ Իսպանական ակումբում անցկացրած ամբողջ ժամանակում նա մասնակցում է 102 խաղի և դառնում է 13 գոլի հեղինակ։
2010 թվականի նոյեմբերի 18-ին Պիրեսը մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր է կնքում անգլիական «Աստոն Վիլլայի» հետ[2][3]։
2012 թվականին պլանավորվում էր նրա մասնակցությունը հնդկական Premier League Soccer նոր ֆուտբոլային լիգայում[4], սակայն մրցաշարը այդպես էլ չի կայանում։
2014 թվականի սեպտեմբերին Պիրեսը մինչև 2015 թվականի մարտի 13-ը ժամկետով պայմանագիր է կնքում հնդկական «Գոայի» հետ[5]։ 2016 թվականի փետրվարի 25-ին ֆուտբոլիստը հայտարարում է իր խաղային կարիերան ավարտելու մասին[6][7]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Երիտասարդ տարիքում մեքենաների մրցաշարային վարում է սովորել նախկինում հայտնի «Ֆորմուլա 1-ի» մրցարշավորդ Ժան Ալեզիի մոտ։
- Ֆրանսիացին դարձել է 2003-04 մրցաշրջանը Պրեմիեր լիգայում առանց պարտության անցկացրած «անհաղթ» «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
- Պիրեսը խփել է 2003 թվականի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Սաութնհեփթոնի» դարպասի հաղթական գոլը։
ՁեռքբերումներԽմբագրել
Ակումբային
- Ֆրանսիական լիգայի գավաթի դափնեկիր - 1996
- Անգլիայի չեմպիոն (2) - 2002, 2004
- Անգլիայի գավաթի դափնեկիր (3) - 2002, 2003, 2005
- Անգլիայի սուպերգավաթի դափնեկիր (2) - 2002, 2004
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2006
Միջազգային
- Աշխարհի չեմպիոն - 1998
- Եվրոպայի չեմպիոն - 2000
- Կոնֆեդերացիաների գավաթի դափնեկիր (2) - 2001, 2003
Անձնական
- Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 1996
- Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ռմբարկու - 2001
- Կոնֆեդերացիաների գավաթի լավագույն ֆուտբոլիստ - 2001
- Ֆրանսիայի հավաքականի կազմում ռեկորդակիր Կոնֆեդերացիաների գավաթի շրջանակներում հեղինակած գոլերի քանակով - 5 գոլ
- Ընդգրկված է ՊՖԱ-ի կողմից կազմված առաջնության խորհրդանշական թիմի կազմում (3) - 2001-02, 2002-03, 2003-04
- ՖԼԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ Անգլիայում - 2002
- Ընդգրկված է Ֆիֆա 100-ի կազմի մեջ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ Робер Пирес присоединился к «Астон Вилле»
- ↑ «Midfield legend Pires completes move to Villa» (անգլերեն)։ Aston Villa FC։ 18.11.2010։ Վերցված է 18 November 2010
- ↑ Каннаваро, Креспо, Пирес и Фаулер продолжат карьеру в Индии Новость на сайте Sports.ru от 14 января 2012 года
- ↑ Mergulhao Marcus (14 March 2015)։ «FC Goa drop all four strikers»։ The Times of India։ Վերցված է 13 July 2015
- ↑ Пирес и Франция на троне
- ↑ «Former Arsenal and France midfielder Robert Pires retires from football»։ The Guardian։ 25 February 2016։ Վերցված է 25 February 2016