Ռոբերտ Սքալ (անգլ.՝ Robert Scull, 1917[1][2], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունվարի 1, 1986(1986-01-01)[3]), ամերիկացի արվեստի գործերի հավաքորդ, առավել հայտնի է իր «փոփ արտի և մինիմալիզմի ստեղծագործությունների աշխարհահռչակ հավաքածուով»[5]։

Ռոբերտ Սքալ
Ծնվել է1917[1][2]
ԾննդավայրՍտորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էհունվարի 1, 1986(1986-01-01)[3]
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և ղեկավար
ԱմուսինԷթել Սքալ[4]

Վաղ կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Սքալը ծնվել է Նյու Յորքում՝ ռուսկան հրեա-արտագաղթյալների ընտանիքում, որոնք անգլիացրել են իրենց Սոկոլնիկով ազգանունը[6]։ Նրա մանկությունն անցել է Մանհեթենի Ստորին Իսթ Սայդում։ Ժամանակակից արվեստի նկատմամբ նրա հետաքրքրությունը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա 10 տարեկանում այցելել է Մետրոպոլիտեն թանգարան[7]։

Կարիերա

խմբագրել

Ռոբերտ Սքալը կիսատ է թողել միջնակարգ դպրոցը, սակայն հաճախել է արվեստի մի շարք դասընթացների, այդ թվում՝ տարբեր աշխատանքներ կատարելով։ Նա աշխատել է արտահաստիքային նկարազարդող և արդյունաբերական դիզայներ, մինչև իր կնոջ՝ Էթելի հորը մահը, որը նրանց բաժին է թողել իր հաջողակ տաքսի բիզնեսում[5]։ Սքալը իր ժառանգած բիզնեսի մասը ներդրել է իր սեփական «Super Operating Corporation» բիզնեսի մեջ, որտեղ աշխատում էր 400 վարորդ և կար 130 ավտոմեքենա։ Ավելի ուշ նրա ֆիրման ստացել է «Սքալի հրեշտակներ» (անգլ.՝ Scull’s Angels) անվանումը։ Սքալը անգամ վարձել է Էմմի Վանդերբիլթին՝ վարվելակարգի մասնագետի, որ իր վարորդներին հաճախորդների հետ հաղորդակցման քաղաքավարություն սովորեցնի[5]։

Հաջողակ բիզնեսի շնորհիվ Սքալը կնոջ հետ կարողացել է գնել աբստրակտ էքսպրեսիոնիստների աշխատանքներ՝ ներառյալ Վիլլեմ դե Կունինգի, Բարնետ Նյումանի, Մարկ Ռոթկոյի, Ֆրանց Քլայնի աշխատանքները[5]։ 1965 թվականին նրանք աճուրդի են դրել այդ աշխատանքներից 25-ը, քանի որ սկսել էին փոփ արտի գործիչների աշխատանքների հավաքորդությունը, այդ թվում՝ Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Էնդի Ուորհոլի և Ջեյմս Ռոզենքվիսթի։ Այդ գործում նրանց օգնում էր արտ դիլլեր Լեո Կաստելին[5]։ Վաճառքից ստացված հասույթը գնացել է «Ռոբերտ և Էթել Սքալների ֆոնդի» ստեղծմանը, որի նպատակն էր գումար հավաքել անհայտ նկարիչներին օգնելու համար[8]։

1960-1965 թվականներին Սքալը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել արտ դիլլեր Ռիչարդ Բելամիին և նրա՝ Նյու Յորքի «նորարարական» Կանաչ պատկերասրահին[5]։

1973 թվականին Սոթբիսի աճուրդում ներկայացված «Ռոբերտ Սքալի հավաքածուն», որը բաղկացած էր 50 լոտից՝ գերազանցապես փոփ արտի ստեղծագործություններ, բերել է 2,2 միլիոն դոլարի հասույթ։ Այն դարձել է ժամանակակից ամերիկյան արվեստի առաջին աճուրդը մեկ վաճառողով[5][7]։

Անձնական կյանք

խմբագրել

Ռոբերտ Սքալը ամուսնացած է եղել Էթել Սքալի հետ, որը լույս աշխարհ է բերել նրա երեք որդիներին՝ Ջոնաթան, Սթիվեն, Ադամ։ Զույգը բաժանվել է 1975 թվականին։ Սքալի երկրորդ կնոջը անվանել են Սթեֆանի[5]։

Հիշատակ

խմբագրել

2010 թվականին Մանհեթենի Ակվավելի պատկերասրահներում անցկացվել է «Ռոբերտ և Էթել Սքալ․ հավաքածուի դիմանկար» (անգլ.՝ Robert & Ethel Scull: Portrait Of A Collection) ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նկարներ, քանդակներ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Վիլլեմ դե Կունինգը, Ջասպեր Ջոնսը, Էնդի Ուորհոլը, Ֆրենկ Ստելլան, Կլես Օլդենբուրգը, Ռոբերտ Մորիսը և ուրիշներ[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://research.frick.org/directory/detail/592
  2. 2,0 2,1 Kilbane N. C. Scull, Robert Cooper (1917-1986), art collector and patron and business executive // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1701429
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 B // Robert Scull, Prominent Collector of Pop Art / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1986. — P. 5. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. C // Ethel Scull, a Patron of Pop and Minimal Art, Dies at 79 / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2001. — P. 15. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Glueck, Grace (3 января 1986). «Robert Scull, prominent collector of Pop Art». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 13 ноября 2016-ին. Վերցված է 20 сентября 2019-ին.
  6. «Robert Scull: Art Collector». The Ledger|Lakeland Ledger. Halifax Media Group. 4 января 1986. Արխիվացված է օրիգինալից 11 апреля 2013-ին. Վերցված է 20 сентября 2019-ին.
  7. 7,0 7,1 Roberta Smith (15 апреля 2010). «Appetite for New and Next New». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 11 апреля 2013-ին. Վերցված է 20 сентября 2019-ին.
  8. «How the 1973 Scull Auction Changed the Art Market». Artzine. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 16-ին.
  9. «Robert and Ethel Scull, Portrait of a Collection». Aquavella Galleries. Արխիվացված է օրիգինալից 13 ноября 2016-ին.