Ջասպեր Ջոնս

ամերիկացի նկարիչ

Ջասպեր Ջոնս (անգլ.՝ Jasper Johns, մայիսի 15, 1930(1930-05-15)[1][2][3][…], Օգաստա[4]), ամերիկացի ժամանակակից նկարիչ, փոփ արտ ուղղության կարևոր ներկայացուցիչներից մեկը։

Ջասպեր Ջոնս
Ծնվել էմայիսի 15, 1930(1930-05-15)[1][2][3][…] (90 տարեկան)
ԾննդավայրՕգաստա[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[5]
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց և Հարավային Կարոլինայի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, հագուստի ձևավորող, դիզայներ և լուսանկարիչ
ՈճՆեոդադա
Ուշագրավ աշխատանքներTarget with Four Faces?, Երեք դրոշ և Քարտեզ
ՄեկենասներՌոբերտ Ռաուշենբերգ
ՊարգևներԿայսերական մրցանակ, Մշակույթի ազգային շքանշան, Ազատության նախագահական շքանշան և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Jasper Johns Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մեծացել է Հարավային Կարոլինայի Ալենդեյլ ավանում և, նկարագրելով իր կյանքի այս ժամանակահատվածը, նշել է. «այն վայրում, որտեղ ես մեծացել եմ, չեն եղել նկարիչներ և արվեստ, ես իսկապես չեմ իմացել` ինչ է դա»։ Որոշ ժամանակ` 1947 թվականից մինչև 1948 թվականը` ընդհանուր երեք կիսամյակ, Հարավային Կարոլինայի համալսարանում սովորել է նկարչական արվեստ։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ծանոթացել է Ռոբերտ Ռաուշենբերգի հետ, որից ստացել է ժամանակակից արվեստում առաջնորդող գաղափարներ։ Ջոնսի վրա ազդեցություն են ունեցել նաև Մարսել Դյուշանի գաղափարները. «Հեծանիվային անիվը» և Դյուշանի մյուս ռեդի-մեյդերը բրոնզե մի շարք առարկաների համար դարձել են ոգեշնչման աղբյուր։ Նկարիչը վերոնշյալ առարկաներն ստեղծել է 1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկզբին։ 1958 թվականին պատկերասրահի սեփականատեր Լեո Կաստելին Ռաուշենբերգի ստուդիա կատարած այցի ժամանակ իր համար բացահայտել է Ջոնսին։ Ընկերացել է Էնդի Ուորհոլի հետ[6]։

ՍտեղծագործությունԽմբագրել

Ջոնսի ամենանշանավոր ստեղծագործությունն ընդունված է համարել նրա վաղ գեղանկարչական աշխատանքների շարքը, որն ստեղծվել է 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Առավել հայտնի աշխատանք է «Դրոշը» (1954-1955), որը նկարիչը նկարել է Միացյալ Նահանգների դրոշի մասին երազից հետո։ Այս ժամանակաշրջանի աշխատանքները ժամանակ առ ժամանակ վերաբերում են ոչ թե փոփ արտին, այլ նեոդադային` չնայած այն հանգամանքին, որ զանգվածային մշակույթի պատկերները հաճախ են օգտագործվում։ Առաջին աշխատանքներն ստեղծվել են այնպիսի պարզ պատկերների օգտագործմամբ, ինչպիսիք են դրոշները, խաղաքարտերը, նշանները, տառերը և թվերը։ Պատկերների արձագանքներում նշվում է, որ այն հաճախ գունեղ է և գեղատեսիլ։ Նկարիչն իր գեղանկարներում հաճախ ներառում է մոմանկարչություն և ռելիեֆ։

Ջոնսի քանդակները բրոնզե սովորական առարկաներ են, օրինակ` էլեկտրական լապտերը, լամպը կամ ատամի խոզանակը։ Առավել հայտնի ստեղծագործություններից մեկում պատկերված է գարեջրով լցված բրոնզե երկու տարա։

1988 թվականին «Ֆալստարտ» աշխատանքն արժեցել է 17,050 միլիոն դոլար։ Տվյալ պահին դա եղել է ռեկորդային գումար, որը վճարվել է նկարչի կենդանության օրոք` ժամանակակից արվեստի ստեղծագործության համար[7]։

1998 թվականին Նյու Յորքում գտնվող Մետրոպոլիտեն թանգարանը ձեռք է բերել Ջոնսի «Սպիտակ դրոշ» կտավը[8][9]։ Գործարքի գինը հայտնի չէ, բայց փորձագետները կարծում են, որ այն կազմել է ավելի քան 20 միլիոն դոլար։

2010-ական թվականների դրությամբ` բնակվում է Կոնեկտիկուտում և համարվում է ամենահարուստ ապրող նկարիչը[10]։

Հայտնի կտավներԽմբագրել

  • «Դրոշ» (1954-1955)
  • «Սպիտակ դրոշ» (1955)
  • «Երեք դրոշ» (1958)
  • «Ֆալստարտ» (1959)
  • «Քարտեզ» (1961)
  • «Մաշկի ուսումնասիրություն» (1962)
  • «Հինգ անձ» (1963-1964)
  • «Տարվա եղանակներ» (1986)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 https://americanart.si.edu/artist/jasper-johns-2467
  5. https://www.moma.org/artists/2923
  6. «Биография Энди Уорхола»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2013-04-22 
  7. События в мире в 1988году
  8. White Flag, Metropolitan Museum of Art
  9. Джонс Джаспер
  10. «Хороший художник — живой художник», КоммерсантЪ Украина № 103 от 22.06.2007, пт: «Самым дорогим здравствующим художником в целом остается пока 77-летний американский поп-артист Джаспер Джонс, одна работа которого была продана за $17 млн.»

ԳրականությունԽմբագրել

  • Томкинс К. Жизнеописания художников. — Москва: V-A-C press, 2013. — 272 p. — 1500 экз. — ISBN 978-5-9904389-2-7

Արտաքին հղումներԽմբագրել