Վիլլեմ դե Կունինգ (նաև՝ Կոոնինգ[14], հոլ.՝ Willem de Kooning, հոլանդերեն արտասանություն՝ դե Կոնինգ, ապրիլի 24, 1904(1904-04-24)[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][2][5][…] - մարտի 19, 1997(1997-03-19)[1][3][6][…], Իստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8]), 20-րդ դարի երկրորդ կեսի առաջատար նկարիչ և քանդակագործ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի առաջատարներից մեկը։

Վիլլեմ դե Կունինգ
հոլ.՝ Willem de Kooning
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1904(1904-04-24)[1][2][3][…]
ԾննդավայրՌոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][2][5][…]
Մահացել էմարտի 19, 1997(1997-03-19)[1][3][6][…] (92 տարեկան)
Մահվան վայրԻստ Հեմմտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[7][8]
Քաղաքացիություն ԱՄՆ[9] և  Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունWillem de Kooning Academy? (1922)[10] և Grand Central School of Art?
ԵրկերՏիկին III, Woman I? և Seated Woman on a Bench?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, դիզայներ, գծանկարիչ և նկարիչ-փորագրող
ԱշխատավայրBlack Mountain College?
ԱմուսինElaine de Kooning?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ աբստրակտ նկարիչներ[13] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Willem de Kooning Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիլլեմ դե Կունինգը ծնվել է 1904 թվականի ապրիլի 24-ին Ռոտերդամում։ Նրա ծնողները՝ Լեենդերդ դե Կունինգը և Կոռնելիա Նոբելը, ամուսնալուծվել են 1907 թվականին, և Վիլլեմ դե Կունինգը նախ ապրել է իր հոր, ապա՝ մոր հետ։ Մինչև 1924 թվականը հաճախել է երեկոյան դասընթացների Վիլլեմ դե Կոոնինգի անվան ակադեմիայում։ 1926 թվականին նա ապօրինի մեկնել է Միացյալ Նահանգներ, հաջորդ 70 տարվա ընթացքում ապրել և աշխատել է Նյու Յորքում։ Ընկերություն է արել Արշիլ Գորկու հետ և ենթարկվել նրա ազդեցությանը։

Դե Կունինգի անհատական ոճը ձևավորվել է 1930-ական և 940-ական թվականների սահմանին Պիկասոյի և Միրոյի ազդեցությամբ։ 1943 թվականին նա ամուսնացել է հայտնի նկարիչ Էլեն Ֆրիդի հետ։ 1950-ականներին դե Կունինգը, գնալով պրիմիտիվիզմի ուղով, զարգացրել է այսպես կոչված «պատկերավոր աբստրակցիաները»։

Ժամանակի ընթացքում դե Կունինգի կտավները հագեցվել են լանդշաֆտային նմուշներով՝ դառնալով պակաս առարկայական։ Ավելի ուշ շրջանի նրա աշխատանքներում գերակշռում են շինծու դեկորատիվության միտումը, երբ իրավիճակը բարդացրել են ալկոհոլիզմը և Ալցհայմերի հիվանդությունը։ Չնայած դե Կունինգի ստեղծագործության ոչ միանշանակ բնույթին՝ նա դարձել է առաջին նկարիչը, որն արժանացել է Կայսերական մրցանակի։

2006 թվականին «Կանայք» շարքից նրա երրորդ նկարը վաճառվել է 137,5 միլիոն դոլարով՝ դառնալով ամենաթանկ արվեստի գործերից երկրորդը պատմության մեջ (այժմ այն երրորդն է)[15]։

Վիլլեմ դե Կունինգի հետմահու ցուցահանդեսը դարձել է Նյու Յորքի 2012 թվականի ամենաշատ այցելւներն ունեցած ցուցահանդեսը և տասներեքերորդն աշխարհում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swan A., Stevens M. de Kooning: An American MasterNYC: Alfred A. Knopf, 2004. — P. 4. — 731 p. — ISBN 978-1-4000-4175-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Willem de Kooning (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Cotter H. Unfurling a Life of Creative Exuberance // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. 5,0 5,1 5,2 https://www.dekooning.org/the-artist/biography
  6. 6,0 6,1 6,2 Willem de KooningOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 https://data.bnf.fr/en/11898895/willem_de_kooning/
  8. 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. Swan A., Stevens M. de Kooning: An American MasterNYC: Alfred A. Knopf, 2004. — P. 25—45. — 731 p. — ISBN 978-1-4000-4175-6
  11. http://in.beeldengeluid.nl/kanaal/137-stedelijk-museum-amsterdam/2066-uitreiking-talensprijs-aan-willem-de-kooning
  12. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  13. https://www.tate.org.uk/art/art-terms/a/american-abstract-artists-aaa
  14. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 92
  15. The New York Times. November 18, 2006
  16. Рейтинг посещаемости музеев и выставок // The Art Newspaper Russia № 4 (13). — 2013. — май.

Գրականություն խմբագրել

  • Руди Фукс. Виллем де Кунинг // Эрмитаж. 2006. № 4. С.26-27.
  • Edvard Lieber: Willem de Kooning: Reflections in the Studio, Harry N. Abrams, Inc., New York 2000,- 137 с. ISBN 0-8109-4560-6
  • Sally Yard, Willem De Kooning Rizzoli, 1997—128 с.
  • Lee Hall: Elaine and Bill: Portrait of a Marriage: The Lives of Willem and Elaine De Kooning: Portrait of a Marriage. HarperCollins, 1995, ISBN 0060183055.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլեմ դե Կունինգ» հոդվածին։