Ռոբերտ Մաթոսյան

հայ կինոգետ, հրապարակախոս, սցենարիստ

Ռոբերտ Սամվելի Մաթոսյան (նոյեմբերի 11, 1945(1945-11-11), Համամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոգետ, հրապարակախոս, սցենարիստ, Հայաստանի[1] (1982) և ՌԴ (2000) կինեմատոգրաֆիստների միությունների անդամ[2], Հայաստանի ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս, «Մովսես Խորենացի» (2015) և «Միխայիլ Շոլոխով» (2006) մեդալակիր։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2022)։

Ռոբերտ Մաթոսյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1945(1945-11-11) (78 տարեկան)
ԾննդավայրՀամամլու, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
Մասնագիտությունկինոգետ, հրապարակախոս և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի կինեմատոգրաֆիստների միություն և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Հեղինակ է վավերագրական ֆիլմերի, սցենարների և կինոյի մասին գրքերի, 500-ից ավելի հոդվածների, հարցազրույցների և այլ նյութերի։ Մաթոսյանի գրքերից թարգմանվել են ռուսերեն ու արաբերեն։ Հիմնադրել և Ժամանակ առ ժամանակ գլխավորել է կինոպարբերականի հրատարակում («Ֆիլմ», «Գեղարվեստ», «+ Կինո»)[2][3]։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Սամվելի Մաթոսյանը ծնվել է 1945 թվականին, Սպիտակ քաղաքում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Միաժամանակ աշխատել է համալսարանի կինո-ֆոտո լաբորատորիայում` «Երևանի համալսարան» թերթին ապահովելով իլյուստրացիաներով։ Սովորելու ընթացքում զորակոչվել է խորհրդային բանակ և մեկ տարի ծառայելուց հետո զորացրվել ու շարունակել է ուսումը համալսարանում։ Ավարտական կուրսում աշխատել է ՀՀԳ-ում (այժմ` Արմենպրես)`որպես հատուկ թղթակից, «Ավանգարդ» թերթում` որպես բաժնի վարիչ։ 1969-1990 թվականներին հիմնադրել և խմբագրել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի, այնուհետ` կինեմատոգրաֆիստների միության «Ֆիլմ» թերթը։ 1990 թվականին «Ֆիլմ» թերթի բազայի վրա ստեղծել է ՀՀ կուլտուրայի մինիստրության «Գեղարվեստ» թերթը։ 1991 թվականին «Գեղարվեստ» թերթի հիման վրա Հայաստանում առաջինը ստեղծել է «Գեղարվեստ» տեսաթերթը։ 1996 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և մասնակցել մշակութային թեմայով նկարահանվող վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։ 2000 թվականին Մոսկվայում որդիների` Սամվել և Տիգրան Մաթոսյանների, հետ միասին ստեղծել են «Սինեմատոս» ընկերությունը և նկարահանել վավերագրական ֆիլմեր։ 2008 թվականին վերադարձել է Երևան, մասնակցել «+Կինո» ամսագրի հիմնադրմանը, սկզբում աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ, 2012 թվականից` «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր։

Գրքեր խմբագրել

  • «Հարցազրույց ձեզ համար» (1977)[4]
  • «Հենրիկ Մալյան» (1980)
  • «Ազատ Շերենց» (1982)
  • «Հարդագողի կինոճանապարհով» (2007)
  • «Անկրկնելի կինոճանապարհ» (2011)[5][6]
  • «Неповторимая кинодорога» (2012)
  • «Սոս Սարգսյան» (2013)
  • «Արմեն Միրաքյան» (2015)
  • «Ռուդոլֆ Վաթինյան» (2015)
  • «Ալբերտ Մկրտչյան» (2016)[2]
  • «Էդվարդ Մաթևոսյան» (2016)
  • Հենրիկ Մալյան» գիրք-ալբոմ (2016)
  • «Լևոն Աթոյանց» (2017)
  • «Մասնագիտությունը կինոռեպորտյոր» (2021)[7]
  • «10 օր Անրի Վերնոյի հետ» (2022)

Սցենարիստ խմբագրել

  • «Վահրամ Փափազյան», 1984, վավերագրական ֆիլմ,
  • «Հեքիաթի տերը», 1985, վավերագրական ֆիլմ,
  • «Վանավարպետը», 1986, վավերագրական ֆիլմ,
  • «Սպիտակ-88», 1988, վավերագրական ֆիլմ,
  • «Զորավար Անդրանիկ», 1989 վավերագրական ֆիլմ,
  • «Այ թե խճանկար է» (1983), ժողովածուի երգիծական կինոսյուժե,
  • «Հանցավոր անտարբերություն» (1987), «Բումերանգ» ժողովածուի երգիծական կինոսյուժե,
  • «Էպիկենտրոն», սցենարի հեղինակ և ռեժիսոր, 1990, լիամետրաժ վավերագրական ֆիլմ,
  • «Դարերի խորքից», սցենարի հեղինակ և ռեժիսոր, 1996, լիամետրաժ վավերագրական ֆիլմ,
  • «SMS», «Գժուկ» մանկական հանդեսի կինոսյուժե։

Հարցազրուցներ խմբագրել

  • «Թաքնվե՞լ, թե՞ պատասխանել կանաչ մարդուկներին», «Երևանի համալսարան» շաբաթաթերթ,մայիսի 31, 1968 (աստղաֆիզիկոս Լյուդվիգ Միրզոյանի հետ)
  • «Ժայռի պես ամուր, կաղնու պես կանգուն» (հարցազրույց Գուրգեն Ջանիբեկյանի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976
  • «Կարոյի ռեժիսորը» (հարցազրույց Արտաշես Հայ-Արտյանի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976
  • «Անակնկալների հերոսուհին», (հարցազրույց Վարդուհի Վարդերեսյանի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976
  • «Կինոխցիկից անբաժան», (հարցազրույց կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976
  • «Լեգենդար Կամոյի դերակատարը», (հարցազրույց ՌԽՖՍՀ Գուրգեն Թոնունցի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976
  • «Բեմադրող նկարիչը կինոյում», (հարցազրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976
  • «Կարևորը ներաշխարհն է», (հարցազրույց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հետ), «Ավանգարդ» օրաթերթ, 1976, «Լուսարձակ», հուլիսի 30, 1977

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռոբերտ Մաթոսյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ռոբերտ Մաթոսյան
  3. Ռոբերտ Մաթոսյան․ Ես ավելի քան կես դար կինոյում եմ
  4. «Հարցազրույց ձեզ համար»
  5. ԿԻՆՈՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռոբերտ Մաթոսյան
  6. «ԱՊՐԻԼԻ 16-Ը ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐՆ Է». mail.frunzik.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. Kinoashkharh (2022 թ․ հունվարի 24). «Ռոբերտ Մաթոսյան․Տասնվեց տարեկանում ստալինյան մրցանակ». Kinoashkharh. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ, Ռ. Ս. ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել