Լյուդվիգ Միրզոյան
Լյուդվիգ Վասիլի Միրզոյան (մայիսի 1, 1923, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 1999, Երևան, Հայաստան), հայազգի խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։
Լյուդվիգ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1923 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 20, 1999 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Միջազգային աստղագիտական միություն և Institut d'astrophysique de Paris? |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1947) |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1968) |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 1942-1945 թթ.։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը 1947 թ.։ 1949 թվականից դասավանդել է Երևանի համալսարանում։ 1959 թվականից եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի տեղակալը, 1965 թվականից՝ աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են աստղերի ֆիզիկային ու էվոլյուցիային։ Կարևոր արդյունքներ է ստացել աստղասփյուռների ընդարձակման ու դրանցում գտնվող աստղերի անկայունության զարգացման վերաբերյալ։ «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ է, աստղագիտության և տիեզերագնացության գիտամեթոդական խորհրդի նախագահ։ «Աստղաֆիզիկա» համամիութենական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ (1965)[1]։
ԱնդամակցությունԽմբագրել
- 1970 ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ
- 1958 Միջազգային աստղագիտական միության և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամ
- 1970 Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ
- 1970-1975 թթ. Փարիզի աստղաֆիզիկայի ինստուտի անդամ-խորհրդական
- 1974-1987 թթ.՝ ՀԽՍՀ խմբագրության խորհրդի անդամ և աստղագիտության գիտաճյուղային խորհրդի նախագահ
- 1976-1998 թթ.` ԲԱ կից մասնագիտական խորհրդի անդամ և նախագահի տեղակալ
- 1986 թվականից` ԲԱ գլխավոր գիտաշխատակից և թեմատիկ խմբի ղեկավար
- 1986 թվականին դարձել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1965-1988 թթ. «Աստղաֆիզիկա» համամիութենական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, 1988-1998 թթ.` գլխավոր խմբագիր
- 1990 թվականին դարձել է Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ
ՊարգևներԽմբագրել
- Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1974
- ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ
ԵրկերԽմբագրել
- Բռնկվող աստղեր, Ե., 1973:
- Անկայուն երևույթներ աստղերի աշխարհում, Ե., 1980:
- Нестационарность и юволюция звезд. Е., 1981.
ԳրականությունԽմբագրել
- Լյուդվիկ Վասիլի Միրզոյան (Կենսամատենագիտություն), Ե., 1998
- Նունե Միրզոյանի «Կյանք` նվիրված Բյուրականին» (գիրքը հոր՝ ակադեմիկոսԼյուդվիկ Միրզոյանի մասին է)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 619)։ |