Ռիցայի ռելիկտային ազգային այգի

Ռիցայի ռելիկտային ազգային այգի, պահպանվող տարածք Աբխազիայի Գուդաութի շրջանում[1]։ Այն ստեղծվել է Ռիցա լեռնային լճի, ինչպես նաև շրջակա լեռնային շրջանի բուսական և կենդանական աշխարհների պաշտպանության համար[2]։

Ռիցայի ռելիկտային ազգային այգի
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Վրաստան և  Աբխազիայի Հանրապետություն
ՎարչատարածքԱբխազիա
Մակերես311 կմ²
Ձևավորում1930
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այգին հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 17-ին համանուն արգելոցի հիման վրա, որը հիմնադրվել է 1930 թվականին[3][4]։ Նախագծված է եզակի բնական լանդշաֆտների պահպանման համար, որը բնութագրվում է բարձրությունների զգալի տատանմամբ (100-3256 մ)[5]։

Աշխարհագրություն խմբագրել

Այն գտնվում է Աբխազիայի լեռնային հատվածում` Մեծ Կովկասի հարավային լանջին, որն ընդգրկում է Գեգայի հովտից մինչև Պշչիցա հովիտ ընկած տարածքը։ Բարձրության 100-3256 մետր տատանումները (մինչև Ագեպստա լեռը) ստեղծում են պայմաններ բուսական և կենդանական աշխարհների բազմազանության համար[6]։ Արգելոցի ամենամեծ լիճը համարվում է Ռիցան, առանձնանում են նաև Փոքրիկ Ռիցա և Կապույտ լճերը։ Այստեղ կան մի քանի ջրվեժներ, որոնցից ամենահայտնին Գեգայի ջրվեժն է` 70 մետր բարձրությամբ[7]։

Բուսական աշխարհ խմբագրել

Էվկսին-կոլխիդյան սաղարթավոր անտառների պահպանվող տարածքներում աճում են շատ մշտադալար Տոսախ կոլխիդյանների բույսեր, Եղևին կովկասյաններ բրգաձև սոճիներ, որոնց բարձրությունը հասնում է ավելի քան 70 մետրի և Կենի հատապտղայիններ[8]։ Գոյություն ունեն նոսր էնդեմիկ ձևերի բազմություն, ինչպիսիք են` «Lilium kesselringianum»-ը[4], «Primula farinosa»-ը[9] և այլն, այդ թվում` արգելոցում լայն տարածված զանգակը, որը նաև կոչվում է աբխազյան բուսական աշխարհի թագուհի[10]։

Կենդանական աշխարհ խմբագրել

Կաթնասունների ներկայացուցիչներն են՝ կովկասյան ազնվացեղ եղջերուն, կովկասյան լեռնային ցուլը, ռուպիկապրան, այծյամը, վարազը, կովկասյան անտառի կատուն, քարակզաքիսը և վայրի ճագարը[11]։

1980-1983 թվականներին արգելոցում գրանցվել է թռչունների 110 տեսակ` 15 կարգերից։ Բացի դրանից քարարծիվը, սպիտակագլուխ սիլը, սապսանը, կովկասյան մարեհավը և կարմիր փորով կարմրատուտը գրանցվել են ԽՍՀՄ-ի և Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կարմիր գրքերում[12]։

Կան նաև երկկենցաղների և սողունների նոսր տեսակներ, ինչպիսիք են կովկասյան խաչագորտը, կովկասյան դոդոշը, էնդեմիկ փոքրասիական տրիտոնը և սովորական կովկասյան իժը[13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ritsa in Georgia». Protected Planet (անգլերեն). IUCN. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Strict Nature Reserve Info - Agency of Protected Areas of Georgia». apa.gov.ge. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Рицинскому национальному парку исполнилось 23 года». sputnik-abkhazia.ru (ռուսերեն). Sputnik Абхазия. 17 октября 2019. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 Modern State of Populations of Rare Endem Lilium Kesselringianum Miscz. in Ritsinsky Relic National Park (Republic of Abkhazia)
  5. «Рицинский реликтовый национальный парк». abkhazia-apsny.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Ritsa in Georgia». Protected Planet. IUCN. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Гегский водопад в Абхазии». allabhazia.ru. Вся Абхазия. 2020 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.(չաշխատող հղում)
  8. Arnold Gegechkori Patterns of distribution and survival of European yew (Taxus baccata L.) in an alpine tree line ecotone in the Greater Caucasus (Georgia) Annals of Agrarian Science Volume 16, Issue 2, June 2018, Pages 170—176
  9. To Biology of a Rare Species of Primula Farinosa L. in Ritsinsky Relic National Park (Abkhazia Republic)
  10. «Виды Рицинского парка». sputnik-abkhazia.ru. Sputnik Абхазия. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  11. Фёдор Лашков (2016 թ․ նոյեմբերի 10). «Абхазский Рицинский реликтовый национальный парк». moya-planeta.ru. Моя планета. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  12. «РИЦИНСКИЙ ЗАПОВЕДНИК». nationalpark.narod.ru. Заповедники Кавказа. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  13. «Сокровищница нетронутой природы – Рицинский реликтовый национальный парк». geogid.net. Грузия в деталях. 2020 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Заповедники Советского Союза. — М., 1969.
  • მამისაშვილი კ.. — Грузинская советская энциклопедия, 1984. — С. 401.
  • ენციკლოპედია „საქართველო. — Главная редакция Грузинской энциклопедии, 1997. — С. 442.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիցայի ռելիկտային ազգային այգի» հոդվածին։