Կովկասյան խաչագորտ (լատին․՝ Pelodytes caucasicus), անպոչ երկկենցաղների կարգի սխտորագորտերի ընտանիքին պատկանող գորտատեսակ։

Կովկասյան խաչագորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչներ
Ընտանիք Սխտորագորտեր
Տեսակ Կովկասյան խաչագորտ
Լատիներեն անվանում
Pelodytes caucasicus Boulenger, 1896
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Վարում է գիշերային կենսակերպ և ցերեկային ժամերին թաքնվում է քարերի արանքներում։ Գրանցված է Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում՝ որպես վտանգված կենդանատեսակ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է միայն Կովկասյան տարածաշրջանում։ Հանդիպում է Վրաստանի արևմուտքում՝ Կողքիսի սարահարթում, Ադրբեջանի մի փոքր հատվածում և Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։

Ադրբեջանում տարածված է Զաքաթալա և Բայլական քաղաքներում, որոնք գտնվում են վրաց-ադրբեջանական սահմանամերձ գոտում։

Կան ապացույցներ, որ այս խաչագորտերը տարածված են նաև Թուրքիայի տարածքում։ Գրանված է ՌԴ Կարմիր գրքում։ Ապրում է լեռնային շրջաններում` ծովի մակարդակից մինչև 2300 մետր բարձրության վրա[1]։

Նկարագրություն խմբագրել

Չափերով բավականին փոքր գորտ է։ Մարմնի երկարությունը կազմում է 5-5,5 սմ։ Մարմինը վերևից ունի դեղնականաչավուն գունավորում, որոնք ծածկված են մուգ կանաչ պուտերով։

Սպիտակ է միայն փորի հատվածը։ Բազմացման ժամանակ առջևի վերջույթներին առաջանում են կոշտուկներ, որոնց գորտնուկ են անվանում։ Բազմացումից հետո արուի մեջքին առաջանում է խաչանման նախշ, որի արդյունքում էլ ստացել է իր անվանումը՝ կովկասյան խաչագորտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 155 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան խաչագորտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան խաչագորտ» հոդվածին։