Փոքրասիական տրիտոն
Փոքրասիական տրիտոն | |
Փոքրասիական տրիտոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Երկկենցաղներ (Amphibia) |
Կարգ | Պոչավոր երկկենցաղներ (Caudata) |
Ընտանիք | Սալամանդրներ (Salamandridae) |
Ցեղ | Ommatotriton |
Տեսակ | Փոքրասիական տրիտոն (O. vittatus) |
Միջազգային անվանում | |
Ommatotriton vittatus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Փոքրասիական տրիտոն (Triturus vittatus), պոչավոր երկկենցաղների կարգի սալամանդրների ընտանիքի մողես, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Տարբեր գիտնականների կողմից դասվում է Triturus կամ Omma-totriton ցեղերին:
Ընդհանուր բնութագիրԽմբագրել
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմնի երկարությունը 1,5-8,8 սմ է, պոչը՝ գրեթե նույն երկարության: Էգերը գորշավուն են, մեջքի երկայնքով հաճախ ունենում են մուգ գույնի կետիկներ: Ողնաշարի ուղղությամբ ձգվում է լայն, շեկ զոլ: Արուների մեջքի գորշադեղնավուն, բրոնզագույն երանգով ընդհանուր գունավորման վրա կա սև խալերից կազմված նախշ: Պարանոցի, վերջույթների և պոչի խալերն ավելի խոշոր են: Ներքևի 2 եզրային շարքերի խալերը միանալով՝ ձևավորում են զուգահեռ երկայնակի սև զոլեր, որոնց արանքում կա սպիտակ զոլ: Հարսանեկան շրջանում արուների մեջքի վրա ձևավորվում է բարձր, մարմնի երկարության 1/4-ին հասնող, խիստ կտրտված կատարանման լողաթաղանթ, որը կազմված է 15 ատամիկներից: Պոչի ստորին մակերեսով ձգվում է սղոցաձև լողաթաղանթ (կատար): Մեջքային կատարի յուրաքանչյուր ատամիկ կրում է երկայնակի սև զոլ: Այս շրջանում արուների պոչի ստորին մասը ձեռք է բերում թանաքագույն երանգ: Կոկորդը և գլխի ստորին մասը սպիտակ են՝ սև բծերով: Էգերի մեջքային կատարը բացակայում է: 2 սեռերի որովայնը սպիտակավունից վառ նարնջագույն է, աչքի բիբը՝ ոսկեգույն, վերին և ստորին մասերում կա մեկական սև բիծ[1][2]:
ԿենսակերպԽմբագրել
Վարում է գլխավորապես մթնշաղային ու գիշերային կենսակերպ: Սնվում է հիմնականում մանր անողնաշարավորներով: Ձմեռում է ցամաքում՝ աշնան վերջից գարնան սկիզբը: Զուգավորումը տեղի է ունենում գարնանը: Բեղմնավորումը ներքին է. էգը հավաքում է սպերմատոֆորը արուի հետ անմիջական հպման ընթացքում: Էգը ձվերը կպցնում է տերևներին կամ ստորջրյա այլ առարկաների: Թրթուրը ծնվում է ձվադրումից 12-30 օր հետո: Կերպարանափոխությունը տեղի է ունենում ամռան վերջից աշնան սկիզբը: Հայտնի են թրթուրների ձմեռման դեպքեր և կերպարանափոխված (ևեոտենիկ) ձև: Օգտակար է. ոչնչացնում է վնասատու փափկամարմիններին ու միջատներին:
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված են Իսրայելում, Լիբանանում, Սիրիայում, Փոքր Ասիայում, Արևմտյան Կովկասում:
Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել
ՀՀ-ում հայտնի է միայն Լոռու մարզում՝ Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում: Բնակվում է հոսող ու կանգուն ջրավազաններում և ափամերձ վայրերում՝ ծովի մակարդակից 900-1200 մ բարձրության վրա:
ՀՀ-ում որսվում է մեծ քանակներով, ինչի հետևանքով կարող է անհետանալ: Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ:
ՊահպանությունԽմբագրել
Հայտնի են տեղային ռելիկտային պոպուլյացիաներ Հայաստանի հյուսիսում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
Թվաքանակը բնության մեջ կազմում է 1500–1800 առանձնյակ:
Թվաքանակի վրա բացասականորեն են ազդում անտառահատումները, մանր ջրավազանների ոչնչացումը և անասունների գերարածեցումը։ Պոպուլյացիային սպառնացող վտանգներից է զանգվածային ապօրինի որսը՝ տրիտոններին տերարիումների սիրահարներին վաճառելու նպատակով։
Գրանցված է Բեռնի կոնվենցիայի II հավելվածում[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Փոքրասիական տրիտոն
- ↑ Փոքրասիական Տրիտոն / Mалоазитский Тритон / Northern Banded Newt
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |