Ռիչարդ Ֆորդ (անգլ.՝ Richard Ford, փետրվարի 16, 1944(1944-02-16)[1][2][3][…], Ջեքսոն, Միսսիսիպի, ԱՄՆ[4]), ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Ռիչարդ Ֆորդ
Ծնվել էփետրվարի 16, 1944(1944-02-16)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրՋեքսոն, Միսսիսիպի, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, հեղինակ և սցենարիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգան նահանգի համալսարան, Միչիգանի համալսարան, Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում, Իրվինի կալիֆոռնիական համալսարան, Great Falls High School? և Murrah High School?
Ժանրերվեպ և պատմվածք
Գրական ուղղություններկեղտոտ ռեալիզմ և Kmart realism?
Ուշագրավ աշխատանքներWildlife?, Rock Springs? և Canada?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրԲոլդուն քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Միսիսիպիի համալսարան
Պարգևներ
 Richard Ford Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիչարդ Ֆորդը ծնվել է Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Մինչև ութ տարեկան դառնալը ճամփորդել է հոր՝ Faultless Starch ընկերության շրջիկ առևտրական Փարքեր Քերոլ Ֆորդի հետ։ Երբ հորն առաջին անգամ ինֆարկտ է խփել, վերջինս տղային հանձնել է Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում ապրող իր հոր խնամքին։ 1960 թվականին ինֆարկտի երկրորդ հարվածից Փարքեր Ֆորդը մահացել է[8]։

Ռիչարդը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Միչիգանի համալսարանի հյուրանոցային տնտեսության բաժինը, բայց հետո տեղափոխվել է նույն համալսարանի անգլիական գրականության և լեզվի ֆակուլտետ, որն ավարտել է բակալավրի որակավորումով։ Որոշ ժամանակ ուսուցչություն է արել Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի միջնակարգ դպրոցում, ապա պայմանագրային ծառայության անցել ծովային հետևակում, բայց առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ զորացրվել։ 1968 թվականին ամուսնացել է Քրիստինա Հենսլիի հետ, ում ճանաչում էր դեռ համալսարանում սովորելու տարիներից[9]։

Չնայած թեթև դիսլեկսիային (կարդալ-գրելու ունակությունների խանգարմանը), Ֆորդը երկար տարիներ ամենայն լրջությամբ ու համառորեն գրականություն է ուսումնասիրել։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ այդ հիվանդությունն իրեն ոչ թե խանգարել, այլ ինչ-որ տեղ մինչև անգամ օգնել է, քանի որ ստիպել է ընթերցել դանդաղ ու խորամուխ լինելով։

Որոշ ժամանակ Ռիչարդը նաև իրավաբանական դպրոց է հաճախել, բայց հետո թողել է ու տեղափոխվել Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ 1970 թվականին գեղանկարչության մագիստրոսի կոչում է ստացել։ 1971 թվականին նա երեք տարով աշխատանքային պայմանագիր է կնքել Միչիգանի համալսարանի հետ[10]։

Պարգևներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Սրտիս մի կտորը (անգլ.՝ A Piece of My Heart, 1976)
  • Վերջին բախտավոր դեպքը (անգլ.՝ The Ultimate Good Luck, 1981)
  • Վայրի կյանք (անգլ.՝ Wildlife, 1990)
  • Կանադա (անգլ.՝ Canada, 2012)

Ֆրենկ Բասքոմբեի մասին քառերգությունը խմբագրել

  • Մարզական թեմաներով գրողը (անգլ.՝ Sportswriter, 1986)
  • Անկախության օրը (անգլ.՝ Independence day, 1995)
  • Երկրի ծայրը (անգլ.՝ Lay of the Land, 2006)
  • Թույլ տուր՝ քեզ հետ լինեմ, Ֆրե՛նկ (անգլ.՝ Let me be Frank with you, 2014) - բաղկացած է չորս նորավեպից.
    1. «Ես այստեղ եմ» (անգլ.՝ I'm here);
    2. «Կարող էր ավելի վատ լինել» (անգլ.՝ Everything could be worse);
    3. «Նոր նորմալը» (անգլ.՝ New normal);
    4. «Ուրիշների մահերը» (անգլ.՝ Deaths of others).

Նորավեպեր խմբագրել

  • Ռոք Սփրինգս (անգլ.՝. Rock springs, 1987)
  • Կանայք տղամարդկանց հետ. երեք պատմություն (անգլ.՝ Women with Men: Three Stories, 1997)
  • Բազում մեղքեր (անգլ.՝ A Multitude of Sins, 2002)

Հիշողությունների գիրք խմբագրել

  • «Նրանց միջև». հիշողություններ ծնողներիս մասին (անգլ.՝ Between them: Remembering my parents, 2017)

Սցենար խմբագրել

Գրականություն Ռիչարդ Ֆորդի մասին խմբագրել

  • Huey Guagliardo. Perspectives on Richard Ford: Redeemed by Affection / University Press of Mississippi, 2000. ISBN 978-1-57806-234-8
  • Huey Guagliardo. ed., Conversations with Richard Ford / University Press of Mississippi, 2001. ISBN 978-1-57806-406-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11893466X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. http://www.boersenblatt.net/artikel-richard_ford_erhaelt_siegfried_lenz_preis.1436410.html
  7. https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2016-richard-ford.html?texto=acta&especifica=1
  8. Laura Barton (2003 թ․ փետրվարի 8). «''Guardian'' profile». London: Guardian. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Guagliardo 2001, p.xiii.
  10. «Alumni Fellows | Society of Fellows». Societyoffellows.umich.edu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «PEN/Faulkner Foundation list of winners». Penfaulkner.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Pulitzer Prize citation». Pulitzer.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «Rea Award citation». Reaaward.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ֆորդ» հոդվածին։