Երևելի ջենտլմենների լիգա

«Երևելի ջենտլմենների լիգան» (անգլ.՝ The League of Extraordinary Gentlemen) ռեժիսոր Սթիվեն Նորինգթոնի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Շոն Քոններին, Նասիրուդդին Շահը, Պետա Ուիլսոնը, Թոնի Կարանը, Ստյուարտ Տաունսենդը, Շեյն Ուեսթը, Ջեյսոն Ֆլեմինգը, Ռիչարդ Ռոքսբուրգը, Մաքս Ռայանը, Թոմ Գուդման-Հիլը։

Երևելի ջենտլմենների լիգա
անգլ.՝ The League of Extraordinary Gentlemen
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Գերմանիա
 Չեխիա[1]
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, քրոսովեր, վամպիրների մասին ֆիլմ, գիտաֆանտաստիկ էքշն, այլընտրանքային պատմական ֆիլմ, սթիմփանկ ֆիլմ, մարտաֆիլմ[1], ֆենթեզի ֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1] և արկածային ֆիլմ[1]
ՀիմքԵրևելի ջենտլմենների լիգա
Թվականհուլիսի 11, 2003[2], հոկտեմբերի 2, 2003[3] և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Նորինգտոն[1]
ՊրոդյուսերՇոն Քոնների, Մարկ Գորդոն և Դոն Մերֆի
Սցենարի հեղինակՋեյմս Ռոբինսոն
ԴերակատարներՇոն Քոնների[1], Նասիրուդդին Շահ[1], Փիթա Ուիլսոն[1], Թոնի Քարրան[1], Ստյուարտ Թաունսենդ[1], Շեյն Ուեսթ[1], Ջեյսոն Ֆլեմինգ[1], Ռիչարդ Ռոքսբուրգ[1], Դևիդ Հեմինգս[1], Մաքս Ռայան[1], Թերրի Օ'Նիլ, Թոմ Գուդման-Հիլ, Ռուդոլֆ Պելար[1], Մարեկ Վաշուտ[1], Պավել Բեզդեկ[1], Ուինթեր Էյվ Զոլի[1], Ջոել Քիրբի[1], Բրայան Քասփե[1], Ջեյմս Բեբսոն[1], Ռոբերտ Գուդման[1], Ռոբերտ Վահի[1], Սիլվեստր Մորանդ[1] և Արմաժ Սինգհ Կալիրայ[1]
ՕպերատորԴեն Լաուստսեն
ԵրաժշտությունԹրևոր Ջոնս
ՄոնտաժՓոլ Ռուբել
Պատմվածքի վայրԼոնդոն և Փարիզ
Նկարահանման վայրԻսլանդիա, Չեխիա, Ավստրիա, Մալթա, Պրահա և Մարոկկո
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն106 րոպե
 The League of Extraordinary Gentlemen (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են վիկտորյանական Անգլիայում։ Երևելի ջենթլմենների լիգան դա լավագույն հերոսներից կազմված ջոկատ է, որը գլխավորում է անվախ, արկածախնդիր Ալան Կուոտերմեյնը։ Նրա ղեկավորության տակ են գտնվում այնպիսի հանրահայտ անձինք, որոնցից են նավապետ Նեմոն, վամպիրուհի Մինա Հարկերը, անտեսանելի մարդ Ռոդնի Սքիները, ԱՄՆ-ի գաղտնի գործակալ Թոմ Սոյերը, Դորիան Գրեյը և բժիշկ Ջեքիլը (միսթր Հայդ)։ Լիգայի անդամները չափից դուրս անհատական են։ Նրանք բոլորն էլ քաղաքակրթությունից վտարված անձինք են, որոնք ունեն տարբեր անցյալներ և եզակի տաղանդներ, որոնց համար մարդիկ նրանց կա'մ օրհնում են, կա'մ էլ նզովում։ Հիմա նրանք ստիպված են վստահել մեկը մյուսին, որպեսզի կարողանան աշխարհը փրկել վերահաս վտանգից։ Նրանք հիմա շատ կարևոր և շտապ առաջադրանք ունեն՝ նավապետ Նեմոյի «Նաուտիլիուս» նավով հասնել Իտալիա և Վենետիկ, որտեղ Ֆանտոմ անունով դիմակավորված մի խելագար ուզում է պայթեցնել և ջրի տակ անցկացնել ողջ քաղաքը, որպեսզի ձախողի համաշխարհային լիդերների կոնֆերենցիան։ Իսկ այդ հանցագործությունը վտանգի տակ է դնում ողջ մոլորակը։ Որպեսզի ամեն ինչ կարողանան շտկել, երևելի ջենտլմեններն իրենց տրամադրության տակ ունեն ընդամենը 9 ժամ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Շոն Քոնների Ալան Քուոտերմեյն
Նասիրուդդին Շահ կապիտան Նեմո
Պետա Ուիլսոն Մինա Հարկեր
Թոնի Կարան Ռոդնի Սկիներ
Ստյուարտ Տաունսենդ Դորիան Գրեյ
Շեյն Ուեսթ Թոմ Սոյեր
Ջեյսոն Ֆլեմինգ բժիշկ Հենրի Ջեկքիլ, Էդուարդ Հայդ
Ռիչարդ Ռոքսբուրգ Էմ
Մաքս Ռայան Դանտե
Թոմ Գուդման-Հիլ Սանդերսոն Ռիդ
Դևիդ Հեմինգս Նիգել
Տերի Օ’Նիլ Իշմայել
Ռուդոլֆ Պելար Դրապեր
Ռոբերտ Ուիլոքս կոնստեբլ Դաննինգ
Ռոբերտ Օր վազող սպա
Մայքլ Մակգուֆի ոստիկան #1
Ջոել Կիրբի ոստիկան #2
Մարեկ Վասուտ զինվոր
Էվարտ Ջեյմս Ուոլտերս Տոբի
Միխալ Գրյուն վարձու մարդասպան #3
Ռոբերտ Վախի ծեր ոսորդ
Սիլվեսթր Մորանդ ծեր ճանապարհորդ
Մարիանո Տիտանտի Էդգար Շրիվ
Հագգ Լիվեր վարորդ Հենսոն
Պավել Բեզդեկ դիպուկ հրաձիգ #1
Ստանիսլավ Ադամիցկիյ դիպուկ հրաձիգ#2
Ջեյմս Բեբսոն դիպուկ հրաձիգ #3
Սան Շելա վախեցած անձնակազմի անդամ
Էլեն Սավարիա ձայնագրող
Ռիզ Մեեդին վենետիկցի
Սարտաժ Գարևալ հրաձիգ
Ներան Պերսո Պատել
Էնդրյու Ռաջան ականջակալերով մարդ անձնակազմից
Դենիել Բրաուն ապշած պահակ
Աֆտաբ Սաչակ անշարժ մարդ անձնակազմից
Գայ Սինգհ ազդանշան տվող, անձնակազմի անդամ
Հարմաժ Սինգհ Կալիրաի Չանդրա, անձնակազմի անդամ
Բրայան Կասպե պահակ #1
Ռոբերտ Գուդման անձնական սպասավոր
Ռենե Հայեկ հրդեհ բռնկող
Սեմեր-Աբ Էտմետ Յոխաննես հեքիմ
Վինտեր Էյվ Զոլի Եվա (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել