Ռիմա Խաչատրյան

Միջնակարգ բժշկական կրթության կազմակերպիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ

Ռիմա Մխիթարի Խաչատրյան (ապրիլի 3, 1938(1938-04-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 10, 2020(2020-04-10), Երևան, ՀայաստանՀՀ վաստակավոր մանկավարժ[1][2], բժշկական քոլեջների ուսանողների համար նախատեսված դասագրքերի հեղինակ[3][4][5], միջնակարգ բժշկական կրթության կազմակերպիչ, արհմիութենական գործիչ, Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի հիմնադիրը[6]։

Ռիմա Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1938(1938-04-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 10, 2020(2020-04-10) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան,  Հայկական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունդաստիարակ և քիմիկոս

Նա առաջարկեց արդյունքի ձևավորմանը միտված նոր մանկավարժական մեթոդ՝ Չառաջադիմող ուսանողների հաջողության բանաձևը[7]։ Արժանապատվության, ճշմարտախոհության, արդարամտության, ազատության ու պատասխանատվության վրա խարսխված այս յուրօրինակ մեթոդաբանությունը նպատակաուղղված էր կրթական փորձի վերափոխմանը[8][9][10]։

Ռ.Խաչատրյանի ջանքերով 1975-2015թթ. մեկ տասնյակ բժշկական քոլեջներ բացվեցին Հայաստանի տարբեր շրջաններում, գործող կլինիկաներին կից հիմնվեցին բուժքույրական երկու դպրոցներ Երևանում[11]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1938 թվականի ապրիլի 3-ին Երևանում՝ Վանից (մայրը) և Ալաշկերտից (հայրը) ներգաղթյալների ընտանիքում։ Ծնողները ծանոթացել էին Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում։

Մայրական պապը՝ Վանի վիլայեթի Հայոց Ձորի գավառի Անգղ գյուղի քահանա, միաժամանակ, տեղի ուսումնարանի տեսուչ Տեր Գևորգը, Եղեռնից մազապուրծ՝ գաղթել է Միացյալ Նահանգներ, ուր 1924 թվականին զոհվել է ավտովթարից[12]։

1961-1965 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսական մթերքների արտադրության և մթերումների մինիստրությունում որպես տեխնիկ-նորմավորող։

1965-2020 թվականներին աշխատել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում (նախկինում՝ Երևանի N1 բազային բժշկական ուսումնարան)։

Կյանքի ընթացքում այցելել է 38 պետություն և 52 քաղաք[13]։

Ամուսնացած էր, ունի երկու զավակ։ Կյանքից հեռացել է 2020 թվականի ապրիլի 10-ին[14]։

Կրթություն խմբագրել

Միջնակարգ կրթությունը ստացել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան N1 միջնակարգ դպրոցում։

1955 թվականին ընդունվել և 1960 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բիոքիմիական ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանության, քիմիայի և գյուղատնտեսության hիմունքների դասատուի որակավորում[15]։

1965 թվականին ավարտել է Հայկական պետական գյուղատնտեսական ինստիտուտը, 1969 թվականին՝ Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտին կից միջնակարգ մասնագիտական կրթության դասատուների որակի բարձրացման ֆակուլտետը «Քիմիա» մասնագիտությամբ։

2013 թվականին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Արդյունքի ձևավորմանը միտված ուսումնական ծրագրերով ուսումնառության կազմակերպում և իրականացում» թեմայով վերապատրաստման դասընթացներին[16]։

Մանկավարժական գործունեությունը խմբագրել

1965-2020 թվականներին անալիտիկ, անօրգանական, օրգանական և դեղագործական քիմիա առարկաներ է դասավանդել Երևանի հենակետային բժշկական քոլեջում[17]։

1970-1996 թվականներին գործուն մասնակցություն է ունեցել բժշկական ուսումնարանների հանրապետական ցանցի ընդլայնմանը[18]։  

1987 թվականին ճանաչվել է մանկավարժության բնագավառում Համամիութենական սոցիալիստական մրցության հաղթող։ Բացառիկ նվաճումների համար արժանացել է ԽՄԿԿ կենտկոմի, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի, ՀԱՄԿԽ-ի ու ՀամԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրի[19] ։

2002-2013 թվականներին եղել է Երևանի հենակետային բժշկական քոլեջի դեղագործության ամբիոնի վարիչը։

2002 թվականին բժշկական միջնակարգ կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի, բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով[20] :

2007-2009 թվականներին հեղինակել է բժշկական քոլեջների ուսանողների համար նախատեսված «Անօրգանական քիմիա» (երկհատորյա) և «Անալիտիկ քիմիա» դասագրքերը։

2013 թվականին Ռիմա Խաչատրյանի ղեկավարությամբ մշակվել և բժշկական քոլեջներում ներդրվել է «Դեղագործություն» մասնագիտության նոր՝ արդյունքի ձևավորմանը միտված կրթական ծրագիրը[21]։

Արհմիութենական գործունեություն խմբագրել

1969 թվականին ընտրվել է Երևանի N1 բազային բժշկական ուսումնարանի արհմիության նախագահ, որն ուներ շուրջ 5000 անդամ։ 2001 թվականին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արհկոմը վերակազմավորվել է Երևանի հենակետային բժշկական քոլեջի արհեստակցական կազմակերպության, որն էլ Ռիմա Խաչատրյանը ղեկավարում էր մինչև իր կյանքի վերջը։

1981-1989 թվականներին եղել է բուժաշխատողների արհմիության Մյասնիկյանի շրջանային կոմիտեի փոխնախագահը։

1984-1986 թվականներին բուժաշխատողների արհմիության Մյասնիկյանի շրջանային կոմիտեի նախագահն էր։  

1980-2020 թվականներին՝ Հայաստանի բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի, ապա Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամ։

1987 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ արհմիությունների համամիութենական խորհրդի  պատվոգրով։  

1992-94 թթ. առաջին անգամ կիրառել է «արհմիության գանձարանը՝ փոխօգնության դրամարկղ» սկզբունքը, երբ յուրաքանչյուր ամիս հավաքված անդամավճարներն ամբողջությամբ բաշխվում էին այն ուսանողների ու աշխատակիցների միջև, որոնց ընտանիքներում կար արցախյան պատերազմի մասնակից[22]։

1996 թվականին ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում[23] Ռ.Խաչատրյանի ակտիվ դերակատարմամբ առաջին անգամ արծարծվեցին միջին բուժանձնակազմի աշխատանքային ծանրաբեռնվածության գնահատման ու աշխատանքի արդար վարձատրության ապահովման հիմնահարցերը[24]։

2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվոգրով։

Պարգևներ խմբագրել

 
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Անանիա Շիրակացու մեդալ է հանձնում Ռիմա Խաչատրյանին 27-05-2009
  • Հայաստանի վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում (Հայաստանի Նախագահի հրամանագիր N ՆՀ-388-Ա, 17.05.2017թ.)
  • Անանիա Շիրակացու մեդալ (Հայաստանի Նախագահի հրամանագիր N ՆՀ-123-Ա, 26.05.2009թ.)[25][26]
  • Հայաստանի Վարչապետի հուշամեդալ (Հայաստանի վարչապետի որոշում, N 291-Ա, 27.03.2018թ.)
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարության հուշամեդալ (Հայաստանի կրթության և գիտության նախարարի հրաման N503-Ա, 26.09.2005թ.)
  • «Աշխատանքի վետերան» մեդալ (Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագիր N 1378, 22.03.1984թ.)
  • Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի հուշամեդալ (Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշում N 10-14, 21.06.2017թ.)

Հիշատակ խմբագրել

2020 թվականին իսպանացի նկարիչ, իսպանական արքունիքի անդամների դիմանկարներով հայտնի Ռիկարդո Սանցը (Ricardo Sanz) ստեղծեց «Ռիմա Խաչատրյանի դիմանկարը» կտավը։  

2020 թվականին քանդակագործ Դավիթ Մինասյանը քանդակեց «Ամպերից նայող կինը» հուշակոթողը (մարմար)։ Այն տեղադրված է Երևանում, Ռիմա Խաչատրյանի շիրիմին[27]։  

2012 թվականին վրացի ժամանակակից սրբանկարիչ Զուրաբ Մոդեբաձեն ստեղծեց «Հիսուսի և Աստվածամոր սրբապատկերով» Ռիմա Խաչատրյանի դիմանկարը (տեմպերա)[28]։

 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վաստակավոր մանկավարժի կրծքանշան է հանձնում Ռիմա Խաչատրյանին 28-05-2017

1982 թվականին խորհրդահայ հայտնի լուսանկարիչ Արմենակ Հովհաննիսյանն իր ֆոտոատելյեում ստեղծեց Ռիմա Խաչատրյանի ամենաբնական լուսանկարը, որը հետագայում զետեղվեց նրա «Չպատմված պատմություն» գրքի շապիկին[29]։

Պատկերասրահ խմբագրել

Անվանական կրթաթոշակ խմբագրել

2020 թվականին Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտում[30][31] սահմանվել է «Ռիմա Խաչատրյան» անվանական կրթաթոշակ[32]։ Այն հնարավորություն կտա մասնագետ կադրերին մասնակցել ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխանող վերապատրաստման դասընթացների և շարունակական կրթության ու ինքնազարգացման միջոցով հարմարվել աշխատաշուկայի արագ փոփոխվող պահանջներին[33]։

Դասագրքեր խմբագրել

  • «Անօրգանական քիմիա» մաս I, ուսումնական ձեռնարկ բժշկական քոլեջների համար, Երևան, «Լաքի փրինթ» 2007, 136 էջ, ISBN 978-99941-71-19-4
  • «Անօրգանական քիմիա» մաս II, ուսումնական ձեռնարկ բժշկական քոլեջների համար, Երևան, «Լաքի փրինթ» 2007, 196 էջ, ISBN 978-99941-71-19-4
  • «Անալիտիկ քիմիա», ուսումնական ձեռնարկ բժշկական քոլեջների համար, Երևան «Լեգալ պլյուս» 2009, 116 էջ, ISBN 978-9939-815-19-0

Գրականություն խմբագրել

  • Ռիմա Խաչատրյան, Չպատմված պատմություն, Երևան, Newmag 2020, 168 էջ, ISBN 978-9939-884-04-2
  • Ռիմա Խաչատրյան, Մյունխեն. վերջին կայարան, Երևան, Newmag 2021, 168էջ, ISBN 978-9939-884-12-7
  • Rima Khachatryan: The Daughter of an Émigré. London, Freestyle Print 2021, 168 pages, ISBN 978-1-7399652-0-4
  • Մուրադյան, 85 տարիների բարձունքում, Երևան, Lucky Print, 2005, էջ 62-65, ISBN 99941-954-6-8

Հոդվածներ խմբագրել

  • «Անաչառ «դատավարություն» ի պետս մարդու էկոլոգիական դաստիարակության», «Քույրական գործ» (ՀՀ ԱՆ Երևանի հենակետային բժշկական քոլեջի պաշտոնաթերթ), թիվ 4 (86), ապրիլ 2008, էջ 5-6
  • «Արժևորեցին, դրվատեցին, բարեմաղթեցին», «Քույրական գործ» (ՀՀ ԱՆ Երևանի հենակետային բժշկական քոլեջի պաշտոնաթերթ), թիվ 9 (101), նոյեմբեր 2009, էջ 5-6
  • «...Եվ ի պետս մարդկանց առողջության», «Քույրական գործ» (ՀՀ ԱՆ Երևանի հենակետային բժշկական քոլեջի պաշտոնաթերթ), թիվ 7 (99), սեպտեմբեր 2009, էջ 5-6
  • «ԵՊՀ բժշկական քոլեջի ուսանող լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն», «Քույրական գործ» (ՀՀ ԱՆ Երևանի պետական բժշկական քոլեջի պաշտոնաթերթ), թիվ 7 (139), սեպտեմբեր 2013, էջ 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ նախագահի հրամանագիրը Ռ.Մ.Խաչատրյանին ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին». president.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  2. «Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը». www.ankahk.com. Վերցված է 27.06.2021-ին.
  3. «Դասագրքերը». ecti.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  4. «Textbooks that are never outdated». med.news.am (անգլերեն). 2020-05-11. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  5. «Ամենապահանջված դասագրքերն այլևս հասանելի են առցանց». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի մասին». ecti.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  7. Ալմանախ (2022). Կայուն զարգացում. կրթություն, բնապահպանություն, էներգետիկա. Երևան: Թայմ թու փրինթ. էջեր 25–27. ISBN 978-9939-1-1533-7.
  8. Ռիմա Խաչատրյան. Արահետ. Երևան: NewMag. 2023. էջ 85. ISBN 978-9939-884-95-0.
  9. «Շարունակական կրթություն՝ կայուն զարգացման համար». aysor.am. 2022 թ․ մայիսի 10. Վերցված է 2024 թ․ փետրվարի 10-ին.
  10. Rima Khachatryan: The Daughter of an Émigré (2nd ed.). London: Freestyle Solutions. 2022. էջ 138. ISBN 978-1-7399652-1-1.
  11. «Education as a Unique Opportunity for Life». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
  12. «Մի ճամփորդության պատմություն». aysor.am. 2021-01-20. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  13. Խաչատրյան, Ռիմա (2020). Չպատմված պատմություն. Երևան: NewMag. էջ 69. ISBN 978-9939-884-04-2.
  14. «Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը». news.am. 2020-04-11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  15. «Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանը». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  16. «Ռիմա Խաչատրյան. կենսագրություն». ecti.am. Վերցված է 2021-,02-13-ին.
  17. Մուրադյան, Արմենակ (2005). 85 տարիների բարձունքում. Երևան: Լաքի փրինթ. էջ 63. ISBN 99941-954-6-8.
  18. «Education as a Unique Opportunity for Life». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  19. «Ռ.Խաչատրյանի մանկավարժական գործունեությունը». ecti.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  20. «Միջնակարգ բժշկական կրթության կազմակերպումը». ecti.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  21. «A Real Coach for Students». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  22. Խաչատրյան, Ռիմա (2020). Մյունխեն. վերջին կայարան. Երևան: NewMag. էջ 84. ISBN 978-9939-884-12-7.
  23. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը». arlis.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  24. «Ռ.Խաչատրյանի արհմիութենական գործունեությունը». ecti.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  25. «Հայաստանի նախագահի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին»». president.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  26. «Սերժ Սարգսյանը շքանշաններ և մեդալներ է շնորհել». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  27. «Երևանում բացվեց ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հուշակոթողը». aysor.am. 2021 թ․ ապրիլի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  28. «ИНТЕРВЬЮ С ЦЕРКОВЫМ ХУДОЖНИКОМ ЗУРАБОМ МОДЕБАДЗЕ». Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  29. «Լույս է տեսել ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի հուշերի առաջին գիրքը». aysor.am. 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  30. «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ». ecti.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  31. «Երևանում անցկացվեց հերթական դասընթացը». Aysor.am. 22.01.2022.
  32. «ՄՎԿԻ կրթաթոշակ». ecti.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  33. «Scholarships for lifelong learning». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել