Մարկո Պոլո (հեռուստասերիալ)
Մարկո Պոլո (անգլ.՝ Marco Polo), ամերիկյան պատմական հեռուստասերիալ, որը պատմում է լեգենդար վենետիկյան առևտրական Մարկո Պոլոի մասին[4][5]։ Գլխավոր դերերը ստանձնել են՝ Լորենցո Րիկելմին (Մարկո Պոլո) և Բենեդիկտ Վոնգը (Հուբլայ խան)[6]։ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին առաջին եթերաշրջանի բոլոր սերիաները դարձան հասանելի Netflix կայքում[7]։ 2016 թվականի հուլիսի 1-ին երկրորդ եթերաշրջանի բոլոր տաս սերիաները թողարվեցին Netflix պաշտոնական կայքում[8]։
2016 թվականի դեկտեմբերի 12-ին Netflix-ը փակեց սերիալը[9]։
Սյուժե
խմբագրել1273 թվական. վենետիկյան երիտասարդ Մարկո Պոլոն իր հոր հետ միասին, լինելով եվրոպական առևտրականների խմբի կազմում ժամանում է Չինաստան, որը մոնղոլների տիրապետության տակ էր, և որի ղեկավարն էր Հուբլայ Խանը։ Մարկոյի հայրն առաջարում է տալ իր որդուն ծառայության այն բանի դիմաց, որ նա իրավունք ստանա առևտրով զբաղվել մետաքսի ճանապարհի վրա։ Մարկոն սովորում է տեղի մշակույթի և սովորույթների մասին, ծանոթանալով Խանի հետ անկախ իր կամքից ներքաշվում է քաղաքական ինտրիգների մեջ։
Արտադրություն
խմբագրելՍերիալը մշակված է եղել հատուկ Starz հեռուստաալիքի համար, ով պատվիրեց պաշտոնական շոուն 2012 թվականի հունվարին[10]։ Նկարահանման փորձերը Չինաստանում սկսելուց հետո այն ձախողվեց, սակայն The Weinstein Company[6] իրավունք ստացավ վերսկսելու նկարահանումները։ Հետո Netflix-ը պատվիրեց 10 սերիանոց առաջին եթերաշրջանը մոտավորապես 90 մլն. դոլարով[11]։ Նախագծի պաշտոնական անոնսը թողարկվեց Netflix ընկերության կայքում 2014 թվականի փետրվարին։ Յահիմ Րոնինգը և Էսպեն Սանդբերգը դուրս եկան որպես առաջին եթերաշրջանների գործադիր ռեժիսոր և պրոդյուսեր[12]։ Սերիալը նկարահանվել է Իտալիայում, Ղազախստանում և Pinewood Studios-ում, որը գտնվում է Մալազիայում[12]։
Կասկադյոր Ցզյուն Կունը, պարուսույց Բրեթ Չանի հագուստով, անցավ աշխատանքի շոուում, սակայն նրան համարեցին մահացած 370 Malaysia Airlines[13] օդանավի անհետացումից հետո։
Որպեսզի նախապատրաստվի Չաբիի դերի համար Ջոան Չենը կարդաց Ջեք Ոեզերֆորդի «Գաղտնի պատմությունը մոնղոլական կայսրերի» գիրքը, քանի որ ցանկանում էր, որ իր դերը արտացոլի տվյալ ժամանակաշրջանը[14]։
Դերակատարներ
խմբագրելԴերասան | Կերպար | Էպիզոդներ | Եթերաշրջան | |
---|---|---|---|---|
1 | 2 | |||
Լորենցո Ռիկելմի | Մարկո Պոլո | 20 | Հիմնական | |
Բենեդիկտ Վոնգ | Հուբլայ խան | 20 | Հիմնական | |
Ջոան Չեն | Կայսրուհի Չաբի | 20 | Հիմնական | |
Րիկ Յուն | Հայդու | 15 | Հիմնական | |
Ամր Վակեդ | Յուսուֆ | 9 | Հիմնական | |
Րեմի Հիի | Արքայազն Չինկիմ | 20 | Հիմնական | |
Չժու Չժու | Հերգուի Կոկաչին | 20 | Հիմնական | |
Թոմ Վու | Հարյուրաչքանի | 18 | Հիմնական | |
Մահեշ Ջադուu | Ախմադ Ֆանաատի | 20 | Հիմնական | |
Օլիվիյա Չենգ | Մեյ Լին | 19 | Հիմնական | |
Ուլի Լատուկֆեու | Բյամբա | 20 | Հիմնական | |
Չին Խան | Ցզյա Սիդաո | 11 | Հիմնական | Հյուր |
Պերֆրանչեսկո Ֆավինո | Նիկոլո Պոլո | 9 | Հիմնական | |
Ռոն Յուան | Նայան (Մոնղոլական արքայզն) | Հիմնական | ||
Կլաուդիա Կիմ | Հուտուլուն | 16 | Պարբերական | Հիմնական |
Ժակլին Չան | Շաբկանե | 7 | Հիմնական | |
Լեոնարդո Բու | Ուրուս | 8 | Հիմնական | |
Թոմաս Չանինգ | Գենել | 3 | Հիմնական | |
Քրիս Փենգ | Արբան | 5 | Հիմնական | |
Գաբրիել Բարն | Գրիգոր 10-րդ Պապ | 1 | Հիմնական | |
Միշել Յեո | Լոտոս | 7 | Հիմնական |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ https://es.wikipedia.org/wiki/Chin_Han
- ↑ 3,0 3,1 http://dbpedia.org/resource/Marco_Polo_(TV_series)
- ↑ Netflix’s ‘Marco Polo’ Sets December Premiere Date
- ↑ 'Marco Polo' gets lost on the Silk Road to nowhere
- ↑ 6,0 6,1 «Netflix's 'Marco Polo' Sets Its Cast». The Hollywood Reporter. 2014 թ․ ապրիլի 8. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Netflix's 'Marco Polo' Sets December Premiere Date». Deadline.com. 2014 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Miller, Thomas. «Marco Polo Renewed». Seat42F. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Andreeva, Nellie (2016 թ․ դեկտեմբերի 12). «'Marco Polo' Canceled After 2 Seasons On Netflix». Deadline. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Villareal, Yvonne (2012 թ․ հունվարի 13). «Marco Polo to get the Starz treatment with new original series». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ The Weinstein Company, Seeking Hits, Shifts to TV
- ↑ 12,0 12,1 «It's Official: Netflix Orders Series 'Marco Polo' From Weinstein Co». deadline.com. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Malaysia Airlines MH370 passengers include stuntman, honeymooners». 2014 թ․ ապրիլի 7.
- ↑ Mike Ayers. «Inside 'Marco Polo,' Netflix's $90 Million Epic». WSJ.