Բուկեմ Վուդբայն
Բուկեմ Վուդբայն (անգլ.՝ Bokeem Woodbine, ապրիլի 13, 1973, Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։
Բուկեմ Վուդբայն | |
---|---|
Վուդբայնը 2011 թվականին | |
Ծնվել է | ապրիլի 13, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Հառլեմ, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1993 - այժմ |
Անձնական կյանքը
խմբագրելՎուդբայնը ծնվել է Հառլեմում, Նյու Յորք նահանգում։ Նա ավարտել է հեղինակավոր Դալթոն դպրոցը, ապա տեղափոխվել է կրկին հեղինակավոր «Fiorello H. LaGuardia-ի միջնակարգ դպրոց» քաղաքում։ Նա եղել է երաժշտական խմբի գործիքային երաժշտության գլխավոր և մենակատար։
Բուկեմը, "Բու" մականուով, նա տաղանդավոր ռոք երաժիշտ է եղել, ստեղծագործել է երգեր և կիթառ է նվագել իր "13 վարդագույն վիշապ" խմբում։
Նա նաև մարտարվեստի ահարկու վարպետ է, պահպանում է իր կազմվածքը Շաոլին Կունգ Ֆուի միջոցով Շիֆու Շի Յանմինի հսկողության ներքո, ով Շաոլինյան տաճարի 34 սերունդների ռազմիկ-վանական է։
Բուկեմ Վուդբայնը ամուսնացած է Մահիլի Վուդբայնի հետ։
Կարիերա
խմբագրելՖիլմեր/հեռուստատեսություն
խմբագրելԴերասանուհի մոր աջակցությամբ Վուդբայնը մտավ շոու բիզնես 19 տարեկանում՝ կրկնորդիչի կարգավիճակում Էռնեստ Դիքերսոնի ռեժիսորական դեբյուտում՝ «Հյութ» (1992) հիփ հոփ ֆիլմում, որի գլխավոր դերերում էին Թուփաք Շակուրը և Օմար Էփսը։ 1993 թվականին նա առաջին անգամ որպես դերասան հանդես եկավ «CBS» հեռուստալիքի «Սեր առանց սահմանների» հեռուստասերիալում։ Նա նկատվեց քասթինգի ռեժիսոր Ջեքի Բրաուն Կարմանի կողմից, ով ավելի ուշ խորհուրդ տվեց Ֆորեսթ Ուիտակերին վերցնել Վուդբայնին «Վտանգի մեջ» (HBO, 1993) ֆիլմում, որում նա նկարահանվեց Մայքլ Բինի հետ։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1995 | Մահացած նախագահներ | Dead presidents | Քլեոն | |
Գաղտնի նյութեր | The X-Files | Սամմոմ Ռոք | հեռուստասերիալ; դրվագ"List"[1] | |
1996 | Մայրուղի | Freeway | Չոպպեր | |
Ժայռը | The Rock | սերժանտ Կրիսպ | ||
1997 | Փակուղում | Gridlock'd | Մադ | տիտրերում նշված չէ |
1998 | Սև բիզնես | Caught Up | Դերիլ | |
Գրեթե հերոսներ | Almost Heroes | Ջոնա | ||
1999 | Երազանքներ իրականացնող 2 | Wishmaster 2: Evil Never Dies | Ֆարալոն | Direct-to-video |
Սոպրանոները | The Sopranos | զանգվածային հանճար | հեռուստասերիալ; դրվագ՝ "A Hit Is a Hit" | |
2001 | 3000 մղոն մինչև Գրեյսլենդ | 3000 Miles to Graceland | Ֆրանկլին | |
2002 | Դիպուկահար 2 | Sniper 2 | Քոուլ | Direct-to-video |
2004 | Ռեյ | Ray | «հաստագլուխ» Նյումեն | |
2009 | Սև ուժանակ | Black Dynamite | սևաձեռք Ջեք | |
2010 | Սատանա | Devil | Բեն | |
2012 | Հիշել ամենը | Total Recall | Հարի | |
2013 | Հյուրեր | The Host | Նեյթ | փոքր կամեո |
Ռիդդիկ | Riddick | Մոսս | ||
2017 | Ընդհատակ | Underground | Դենիել | հեռուստասերիալ, երկրորդ եթերաշրջան |
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2013 | PAYDAY 2 | "Փիղ" |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուկեմ Վուդբայն» հոդվածին։ |