Ռիկարդո Օդնոպոզոֆ
Ռիկարդո Օդնոպոզոֆ (գերմ.՝ Ricardo Odnoposoff, փետրվարի 24, 1914[1], Բուենոս Այրես, Արգենտինա - հոկտեմբերի 26, 2004[1], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ջութակահար, դիրիժոր։ Վիոլոնչելիստ Ադոլֆո Օդնոպոզոֆի եղբայրը։
Ռիկարդո Օդնոպոզոֆ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1914[1] Բուենոս Այրես, Արգենտինա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2004[1] (90 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Գերեզման | Գրինցինգի գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, Կոնցերտմայստեր և ջութակահար |
Գործիքներ | ջութակ[2] |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Պարգևներ | |
![]() |
Օդնոպոզոֆը ծնվել և մեծացել է Արգենտինայում, ռուս ներգաղթողների ընտանիքում։ 13 տարեկանում ուղևորվում է Բեռլին։ Կարլ Ֆլեշի մոտ ջութակի, իսկ Պաուլ Հինդեմիտի մոտ կոմպոզիցիայի դասեր է ստանում։ 1930-ական թվականների կեսերին Օդնոպոզոֆը համաշխարհային հռչակ է ձեռք բերում՝ 1932 թվականին հաղթելով Վիենայի կատարողների մրցույթում, իսկ 1937 թվականին Բրյուսելում Իզայիի անվան մրցույթում ստանալով երկրորդ մրցանակը (առաջինը ստացել է Դավիդ Օյստրախը)։ Այդ ընթացքում Ռիկարդո Օդնոպոզոֆը դասավանդում է Վիենայի կոնսերվատորիայում և ղեկավարում Վիենայի ֆիլարմոնիկ նվագախումբը[3]։
1940-ականների սկզբին Օդնոպոզոֆը մեկնում է ԱՄՆ, ուր շատ մենահամերգներ է ունենում։ 1956 թվականին վերադառնում է Վիենա և նորից դասավանդում Վիենայի կոնսերվատորիայում, իսկ 1975 - 1984 թվականներին Ցյուրիխի բարրձրագույն երաժշտական դպրոցում։ 1974-ից 1990 թվականներին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ջութակահարների ժյուրիի անդամ է եղել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ «In Memory of Ricardo Odnoposoff»։ [Vienna] Philharmonic Journal։ January 2, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30