Ռիկարդո Վոլֆ (իսպ.՝ Ricardo Wolf, եբրայերեն՝ ריקרדו וולף‎, 1887[1], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - 1981[1], Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել), քիմիկոս, գիտնական, ձեռնարկատեր, բարերար, դիվանագետ։ Հայտնի Վոլֆի մրցանակի հիմնադիրը, որը տրվում է գիտության և արվեստի բնագավառում մեծ նվաճումների հասած գիտնականներին։

Ռիկարդո Վոլֆ
իսպ.՝ Ricardo Wolf
Դիմանկար
Ծնվել է1887[1]
ԾննդավայրՀաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել է1981[1]
Մահվան վայրՀերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Կուբա,  Գերմանիա,  Գերմանական կայսրություն և  Իսրայել
Մասնագիտությունդիվանագետ, գյուտարար, բարեգործ, քիմիկոս և ձեռնարկատեր
ԱմուսինFrancisca Subirana?
Զբաղեցրած պաշտոններդեսպան

Ծնվել է հարուստ Հաննովերյան հրեա գործարարի՝ Մորից Վոլֆի ընտանիքում, (ընտանիքում 14 երեխա է եղել), նրան անվանել են Ռիչարդ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նա արտագաղթեց (1913) Կուբա։ 1924 թվականին նա ամուսնացավ թենիսի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Ֆրանսիսկե Սուբիրանի հետ, որից հետո սկսեց կրել «Ռիկարդո Սուբիրիանո ի Լոբո Վոլֆ» անունը։ Նա հնարել է հանքային աղբից մետաղի ձեռք բերելու մեթոդը, մի քանի երկրներում իրականացրել է իր գյուտերը և հաջողությամբ զբաղվել մետալուրգիական բիզնեսով, որի շնորհիվ մեծ հաջողությունների է հասել։

Վոլֆը աջակցել է Ֆիդել Կաստրոյի ռեժիմին և 1960 թվականին Իսրայելում նշանակվել է որպես Կուբայի դեսպան։ Քուվեյթ-Իսրայել դիվանագիտական հարաբերությունների (1973) փլուզումից հետո Վոլֆը որոշեց մնալ Իսրայելում որպես հայրենադարձ։

Վոլֆի մրցանակ խմբագրել

Վոլֆի անվան հիմնադրամը ստեղծվել է 1975 թվականին՝ մարդկության մեջ գիտության և արվեստի խթանման համար։ Հիմնադրամի կողմից պարգևատրված Վոլֆի մրցանակը աշխարհում ամենահայտնի և հեղինակավոր մրցանակներից մեկն է, որը ամեն տարի սկսած 1978 թվականից Իսրայելում պարգևատրում են գիտնականների կամ արվեստագետների՝ իրենց ամենալավ նվաճումների համար, անկախ ռասայից, ազգությունից, դավանանքից, քաղաքացիությունից և քաղաքական համոզմունքից։ Մրցանակի դրամական մասը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար և տրվում է դափնեկիրներին, ովքեր գիտելիքի հետևյալ ոլորտներից են` գյուղատնտեսական գիտություններ, քիմիա, մաթեմատիկա, բժշկություն, ֆիզիկա և արվեստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #123900263 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Смолицкий В. Вознаграждённое упрямство. Знание—сила, № 1 (2013), стр. 55—58.
  • Премия Вольфа՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում