Ռիբե (դան․՝ Ribe), քաղաք Դանիայի հարավ-արևմուտքում։ Համարվոմ է երկրի հնագույն քաղաքներից մեկը։

Բնակավայր
Ռիբե
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
Հիմնադրված է8-րդ դար թ.
Առաջին հիշատակում860
ԲԾՄ5 մետր
Բնակչություն8317 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ6760
Պաշտոնական կայքribe.dk
Ռիբե (Դանիա)##
Ռիբե (Դանիա)

Աշխարհագրություն խմբագրել

Ռիբե քաղաքը գտնվում է Դանիայի հարավ-արևմուտքում, Հյուսիսային ծովի ափին, Ռիբ Օ գետի մոտ։ Քաղաքը հանդիսանում է Հարավային Դանիայի մարզի Ռիբե նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքի ընդհանուր մակերեսը 352 կմ² է։ Բնակչությունը կազմում է 8 210 մարդ (2009 թվականի դրությամբ)։ Ռիբեն հաբնդիսանում է մեծ կրոնական կենտրոն, նախկինում եպիսկոպոսական թեմի կենտրոն էր։ Ռիբեում պահպանվում է XII դարի տաճար։

Պատմություն խմբագրել

 
Փողոց Ռիբեում
 
Շակենբորգի ամրոցը, որը հիմնադրել է Ռիբի եպիսկոպոսը

Ռիբեն համարվում է Դանիայի քաղաքներից ամենահինը։ Ըստ հնագիտական տվյալների, այն հիմնադրվել է ոչ ուշ, քան VIII դարում։ 860 թվականին Համբուրգի առաջին եպիսկոպոս Սուրբ Անսգարը, Յուտլանդիայի թագավոր Էրիկի թույլտվությամբ, այստեղ եկեղեցի է կառուցում։ Բնակչոթյան թիվն աստիճանաբար ավելանում է, քաղաքը տարածաշրջանի համար դարձնելով մեծ և հեղինակավոր։ Հաճախակի կրկնվող մեծ հրդեհները մեծ վնաս հասցրեցին Ռիբեին. 1176-ից մինչև 1402 թվականը քաղաքը հրդեհվել է 7 անգամ։ 1362 և 1512 թվականներին ջրհեղեղները ողողեցին Ռիբեն։ Մեծ զոհերն ու ավերված բնակավայրերը քաղաքը թաղեցին սգի մեջ։ Այնուամենայնիվ, XV-XVI դարերի վերջում Ռիբեում բնակվում էր 5000 մարդ, ինչը այն դարձնում էր Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը։ Հետագայում Կոպենհագենը և Օդենսեն սկսեցին մեծ թափով վերելք ապրել, որն էլ պատճառ հանդիսացավ Ռիբեի հեղինակության անկման։ 1659 թվականի ժանտախտից մահացան բնակիչների շուրջ 1/3-ը[1]։

Առանձնահատկություններ խմբագրել

  • Ռիբեում է ծնվել դանիացի գրող և գեղանկարիչ Կելլ Աբելը։
  • Մահացել է դանիացի քահանա, դատական քարոզիչ, թարգմանիչ, բանաստեղծ, հնագետ և պատմաբան Անդերս Սյորենսեն Վեդելը (1542—1616):

Գործընկեր քաղաքներ խմբագրել

 
Ռիբեի աշխարհագրական դիրքը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ribe Cathedral». ribe1300. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղոմներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիբե» հոդվածին։