Ռեբեկա Ֆերգյուսոն

շվեդ դերասանուհի

Ռեբեկա Լուիզա Ֆերգյուսոն Սունդսթրյոմ[2] (անգլ.՝ Rebecca Ferguson, հոկտեմբերի 19, 1983(1983-10-19), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասանուհի[3]։

Ռեբեկա Ֆերգյուսոն
շվեդ.՝ Rebecca Ferguson
Ծնվել էհոկտեմբերի 19, 1983(1983-10-19) (40 տարեկան)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԿրթությունAdolf Fredrik's Music School?
Քաղաքացիություն Շվեդիա[1]
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և գործադիր պրոդյուսեր

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ռեբեկա Լուիզա Ֆերգյուսոն Սունդսթրյոմը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 19-ին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի Վասաստան շրջանում։ Նրա մայրը՝ Ռոզմարին, անգլուհի է, որը 25 տարեկան հասակում տեղափոխվել է Շվեդիա[4], իսկ հայրը շվեդ է։ Ռեբեկան ունի երեք եղբայր և քույր։ 1999 թվականին ավարտել է Ադոլֆ Ֆրեդրիքսի անվան երաժշտական դպրոցը[5]։

13 տարեկան հասակում Ռեբեկան որպես մոդել աշխատել է ամսագրերում, ինչպես նաև նկարահանվել է գովազդներում։

Իր սերիալի հաջողությունից և որդու ծնվելուց հետո Ռեբեկան ամուսնու հետ տեղափոխվել է Շվեդիայի հարավային ափին գտնվող Սիմրիսհամն քաղաք։ Այնտեղ բացել է արգենտինական պարի ստուդիա և աշխատել մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[6]։

Կարիերա խմբագրել

Ֆերգյուսոնը «Նոր ժամանակներ» սերիալում խաղացել է Աննա Գրիպենհելմի գլխավոր դերը, իսկ ավելի ուշ՝ Քրիսիի դերը շվեդա-ամերիկյան «Օվկիանոսի պողոտա» սերիալում։ 2011 թվականին շվեդ ռեժիսոր Ռիչարդ Հոբերթը Ռեբեկային նկատել է քաղաքային շուկայում և առաջարկել նրան գլխավոր դեր իր «Մինչև Անտիբա մեկ վերջ» ֆիլմում[7]։ Այնուհետև Ֆերգյուսոնը նկարահանել է «Խարտակման ոգին» սարսափ ֆիլմում և Գուստաֆ Սկարսգորդի հետ «Մենք» ֆիլմում[8][9]։

2012 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Ռեբեկան քասթինգ է անցելԲի-Բի-Սի հեռուստաալիքի 10-սերիայից բաղկացած «Սպիտակ թագուհին» պատմական դրամայում և ընտրվել է Էլիզաբեթ Վուդվիլի դերի համար[10]։ Ֆիլմը հիմնված է Ֆիլիպպա Գրեգորի «Զարմիկների պատերազմը» վեպի վրա և պատմում է սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ կանանց պատմության մասին[11]։ «Սպիտակ թագուհու» դերը դրական է ընդունվել քննադատների կողմից[12], այն Ֆերգյուսոնին բերել է ճանաչում և «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ։

2015 թվականին Ֆերգյուսոնը «Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը» ամերիկյան ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[13][14]։

Անձնական կյանք խմբագրել

Ռեբեկան ունի երկու երեխա՝ որդին Իսակը (ծնվել է 2007 թվականին)՝ իր նախկին բոյֆրենդ Լյուդվիգ Հալբերգից (հանդիպել են 2005-2015 թվականներին)[15] և դուստրը՝ Սագան (ծնվել է 2018 թվականին)[16]՝ իր ամուսին Ռորիից (ամուսնացել են 2019 թվականի հունվարին)[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999-2001 Նոր ժամանակներ Nya tider Աննա Գրիպենհելմ
2004 ֆ Խորտակվողի ոգին Strandvaskaren Ամանդա
2011 ֆ Մինչև Անտիբա մեկ վերջ En enkel till Antibes Մարիա
2013 հֆ Վատիկանը The Vatican Օլիբիա Բորգեզե
2013 ֆ Մենք Vi Լինդա
2013 ս Սպիտակ թագուհին The White Queen Էլիզաբեթ Վուդվիլ
2014 ֆ Հերակլես Hercules Եվգենիա
2014 ֆ Կարմիր վրան The Red Tent Դինա
2015 ֆ Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը Mission: Impossible — Rogue Nation Իլզա Ֆաուսթ
2016 ֆ Աղջիկը գնացքում The Girl on the Train Աննա Ուոթսոն
2017 ֆ Ձնեմարդ The Snowman Քաթրինա Բրատ
2017 ֆ Կյանքը Life Միրանդա Նորթ
2017 ֆ Մեծագույն շոումենը The Greatest Showman Ջեննի Լինդ
2020 ֆ Դյունա Dune Լեդի Ջեսիկա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2011 Համաշխարհային կինոփառատոն Ստոկհոլմում Ծագող աստղ Մինչև Անտիբա մեկ վերջ Առաջադրված
2014 Ոսկե գլոբուս Կնոջ լավագույն դեր մինի սերիալում կամ հեռուստասերիալում Սպիտակ թագուհին Առաջադրված

[18]

2015 Hamptons International Film Festival Breakthrough Performer Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը Հաղթանակ
Golden Schmoes Awards Best T&A of the Year Առաջադրված
2016 Critics’ Choice Movie Awards Մարտաֆիլմում լավագույն դերասանուհի Առաջադրված
Իմպերիա Կնոջ լավագույն առաջնելույթ Առաջադրված
Online Film & Television Association Award Best Breakthrough Performance: Female Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #103454022X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Sigander, Miranda (2013 թ․ դեկտեմբերի 13). «Rebecca Ferguson laddar för gala». Göteborgs-Posten (Swedish). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «En tv–donna att dö för!» (շվեդերեն). Slitz. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Rebecca: 'I’m a commoner who becomes the White Queen' | News | TV News | What’s on TV
  5. «Citroën DS Rising Star nominerade 2013». Stockholm Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Det är kul att spela någon som är elak hela filmen igenom». DN.SE. 2011 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Rebecca Ferguson och Tara fixar hårsvallen! (2011 թ․ սեպտեմբերի 27). «Rebecca Ferguson hälsade på! - P3 Populär». Sverigesradio.se. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Rebecca Ferguson». Actors in Scandinavia. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  9. «Skarsgård jobbar helt naken – gratis | Nöjesbladet | Aftonbladet». Aftonbladet.se. 2012 թ․ հունիսի 9. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  10. «Starz Orders Historical Drama Based on Philippa Gregory's 'Cousins of War' Book Trilogy». Hollywood Reporter. 2012 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  11. «Media Centre - The White Queen, a new ten-part drama for BBC One». BBC. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «5 reasons to watch The White Queen». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  13. Fleming, Mike. «'Mission: Impossible 5' Female Lead Goes To Rebecca Ferguson». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  14. «Meet Rebecca Ferguson, the beautiful scene-stealer in Mission Impossible - Rogue Nation». Entertainment Weekly. 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  15. «Swedish actress Rebecca Ferguson 5 facts including boyfriend and Mission Impossible 5». swide.com. 2015 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  16. Mission: Impossible – Fallout Actress Rebecca Ferguson Welcomes a Daughter
  17. Mission: Impossible – Fallout Actress Rebecca Ferguson Reveals She Got Married Over the Holidays
  18. Winners and nominations 2014 Արխիվացված 2014-01-14 Wayback Machine
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Ֆերգյուսոն» հոդվածին։