Ֆիլիպպա Գրեգորի
Ֆիլիպպա Գրեգորի (անգլ.՝ Philippa Gregory, հունվարի 9, 1954[1][2], Նայրոբի, Բրիտանական կայսրություն), անգլիացի պատմավիպասան, որն իր գրական ուղին սկսել է 1987 թվականին։ Նա առավել հայտնի է իր «Մեկ այլ աղջիկ Բոլեյններից» (2001) վեպով, որը 2002 թվականին արժանացել է Վիպասանների ասոցիացիայի մրցանակին[3]։ Այն երկու անգամ էկրանավորվել է։ AudioFile ամսագիրը Գրեգորիին անվանել է «բրիտանական պատմական ֆանտաստիկայի թագուհի»[4]։
Ֆիլիպպա Գրեգորի անգլ.՝ Philippa Gregory | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1954[1][2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Նայրոբի, Բրիտանական կայսրություն |
Գրական անուն | Philippa Gregory |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան, Սասեքսի համալսարան և Montpelier High School? |
Աշխատավայր | Բաց համալսարան, Դարհեմի համալսարան և Teesside University? |
Պարգևներ | |
Կայք | philippagregory.com |
Philippa Gregory Վիքիպահեստում |
Ստեղծագործությունները
խմբագրել«Վայդեկր» եռագրությունը
խմբագրել- Վայդեկր, կամ մութ կիրք (Wideacre, 1987)
- Արտոնություններով երեխան / Ընտրյալ երեխան, կամ Իր ողջ կյանքի սերը / Օրհնյալ երեխան (The Favoured Child, 1989)
- Մերիդոն, կամ Այլ կյանքի մասին երազներ (Meridon, 1990)
«Երկրային ուրախություններ» վիպաշարքը
խմբագրել- Երկրային ուրախություններ (Earthly Joys, 1998)
- Կույս երկիր (Virgin Earth, 1999)
«Թյուդորները» վիպաշարքը
խմբագրել- Մեկ այլ աղջիկ Բոլեյններից (The Other Boleyn Girl, 2001)
- Արյունոտ Մերիի գաղտնիքը, կամ Թագուհու կատակը (The Queen’s Fool, 2003)
- Կույս թագուհու սիրեկանը (The Virgin’s Lover, 2004)
- Հավերժ արքայադուստր (The Constant Princess, 2005)
- Բոլեյնների ժառանգությունը (The Boleyn Inheritance, 2006)
- Իմաստուն կինը (The Wise Woman, 2006)
- Մեկ այլ Թագուհի (The Other Queen, 2008)
- Թագուհու սանձահարումը (The Taming of the Queen, 2015)
- Երեք քույր, Երեք թագուհի (Three Sisters, Three Queens, 2016)
- Ջեյն Գրեյի, Քեթրին Գրեյի և Մերի Գրեյի մասին գիրք[5] (սպասվում է 2017-ի օգոստոսին)[6]
«Զարմիկների պատերազմը» վիպաշարքը
խմբագրելՊետք չէ շփոթել Կևին Ֆիլիպսի 1999 թվականի «Զարմիկների պատերազմը» գրքի հետ։
- Սպիտակ թագուհին (The White Queen, 2009)
- Կարմիր թագուհին (The Red Queen, 2010)
- Րիվերսների լեդին (The Lady of the Rivers, 2011)
- Արքայագործի դուստրը (The Kingmaker’s Daughters, 2012)
- Սպիտակ արքայադուստրը, կամ Թյուդորների առաջին վարդը (The White Princess, 2014)
- Արքայի անեծքը (The King’s Curse, 2014; ավելի վաղ գովազդվում էր որպես «Վերջին վարդը» (The Last Rose)):
«Խավարի միաբանությունը» վիպաշարքը
խմբագրել- «Ընկեցիկը» (Changeling, 2012)
- «Փոթորիկ ազդարարողները» (Stormbringers, 2013)
- «Հիմարների ոսկին» (Fools gold, 2014)
- «Խավարի ճանապարհներով» (Dark Tracks, 2018)
Վիպաշարքերից դուրս վեպեր
խմբագրել- Իմաստուն կինը (The Wise Woman, 1992)
- Կատարյալ ճիշտ (Perfectly Correct, 1992)
- Տիկին Հարլին և Զարգացման կենտրոնը (Mrs. Hartley and the Growth Centre, 1992)-Գիրքը հետագայում վերահրատարակվել է «Ալիս Հարլիի երջանկությունը» վերնագրով։
- Ընկած ամպերը (Fallen Skies, 1994)
- Հարգելի առևտուր (A Respectable Trade, 1995)
- Փոքրիկ տունը (The Little House, 1998)
- Զելդայի կտրվածքը (Zelda's Cut, 2001)
Պատմվածք
խմբագրել- Հաց և շոկոլադ (Bread and Chocolate, 2002)
Մանկական գործեր
խմբագրել- Ծովահենի պատմությունը (A Pirate Story)
- Diggory and the Boa Conductor
- Փոքրիկ ընտանի վիշապը (The Little Pet Dragon)
- Արքայադուստր Ֆլորիզելլան (Princess Florizella)
- Արքայադուստր Ֆլորիզելլան և հսկան (Princess Florizella and the Giant)
- Արքայադուստր Ֆլորիզելլան և գայլերը (Princess Florizella and the Wolves)
Վավերագրություններ
խմբագրել- Զարմիկների պատերազմի կանայք․ Դքսուհին, Թագուհին և Արքայամայրը (The Women of the Cousins' War: The Duchess, the Queen and the King's Mother, 2011) - Դևիդ Բալդվինի և Մայքլ Ջոնսի հետ համահեղինակությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Awards by the Romantic Novelists' Association, 13 October 2012
- ↑ "Audiobook Review: The Red Queen (2010)". AudioFile. Retrieved 12 December 2014.
- ↑ as confirmed by Philippa's second half of her video diary about the writing of Three Sisters, Three Queens - published 20/07/2016)
- ↑ In her video diaries, Philippa mentions that she wants the new book out in 18 months; the time she mentions it is February 2016.